Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 23 Եշ. ԲՁ. Սրբոց Խարիթեանցն եւ սրբոց վկայիցն Արտեմեայ եւ Քրիստափորի, երկուց կանանցն Կալինիկեայ եւ Ակիւլինեայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 22 Դշ. ԱԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Xachi nshan e1501835855963
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Խաչի նշանի զորությունն ու խորհուրդները
Քրիստոնեական

Խաչի նշանի զորությունն ու խորհուրդները

Published 4 Օգոստոսի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մենք խաչապաշտ ժողովուրդ ենք, բայց քանի որ Աստվածաշունչն արգելում է բացի Աստծուց որևէ առարկայի պաշտամունք, երկրպագություն մատուցելը, պետք է իմանանք, որ խաչ ասելով` մենք միշտ նկատի ունենք Խաչը Խաչեցյալ, բայց միևնույն ժամանակ նաև Հարուցյալ Քրիստոսի հետ միասին, և մեր խաչապաշտությունը հենց քրիստոսապաշտությունն է: Այս իմաստով խաչը` որպես Քրիստոսի խորհրդանիշ, գործածվում է հատկապես եկեղեցիների շինարարության ժամանակ, երբ եկեղեցու գմբեթին խաչ են հաստատում: Գմբեթի խաչը Քրիստոսի և Եկեղեցու միասնությունն է ցույց տալիս, նաև Քրիստոսի` Եկեղեցու գլուխ լինելը:

 Եկեղեցական Կանոնագիրքը կարևորում է նաև տարբեր նյութերից պատրաստված փոքրիկ խաչերի հանդեպ հարգանք ունենալը: Ըստ կանոններից մեկի` եթե հավատացյալը տեսնում է անհավատի ձեռքին այդպիսի մի խաչ անարգվելիս, պետք է ամեն գնով այն ետ վերադարձնի, այլապես նզովյալ կհամարվի: Սա նաև հիշեցնում է Քրիստոսի խաչափայտի գերվելն ու դրա ետ վերադարձվելը յոթներորդ դարում: Հետաքրքրական է, որ ըստ ութերորդ դարի մեր Կաթողիկոսներից Հովհան Օձնեցու համապատասխան կանոնի` հատուկ հարգանքի արժանի են միայն օրհնված և օծված խաչերը, որովհետև նրանց վրա կա Սուրբ Հոգու զորությունը, և դրանք մարդկանց պահպանություն և մարմնի ու հոգու ախտերի բժշկություն են բերում: Եվ նույնիսկ այսպիսի խաչի պաշտպանության համար հեթանոսներից սպանվածները մարտիրոսներ են համարվում: Նաև չարի ազդեցությունից պաշտպանվելու փրկարար զորություն ենք ունենում, երբ մեզ վրա խաչի նշանն ենք անում, այսինքն` երբ խաչակնքվում ենք:

 Հնում շատ էին կախարդությամբ զբաղվողները, որոնք չարի զորությամբ տարբեր կախարդություններ էին անում: Կային կախարդներ, որ հրաժարվելով իրենց չար ընթացքից, դառնում էին քրիստոնեության: Այս պատճառով էլ հատուկ եկեղեցական կանոններ սահմանվեցին այսպիսի անձանց համար, որոնցից մեկի համաձայն կախարդությունից դարձածներին պետք է ընդունել ապաշխարության համար խիստ կանոններ չսահմանելով, որպեսզի այդ խստությունից զարհուրած նորից նույն չարիքին չդառնան, սակայն պետք է խաչանիշ դրոշմ դնել այդպիսի անձանց ճակատին, ուսերին, ձեռքերին և ծնկներին:

 Խաչի նշանն ենք անում նաև ուտելիս` աղոթքով գոհանում ենք Աստծուց մեզ կերակուր պարգևելու համար և խաչակնքվում ենք: Չար մարդիկ կարող են իրենց ատելիներին կերակրի միջոցով թունավորել: Նաև պարարտ կերակուրները աշխուժացնում են մարմնի շարժումները, որով մարմնական մեղքի հակումն է առաջ գալիս: Եվ ուտելուց առաջ խաչի նշանն ենք անում, կամ քահանան խաչաձև օրհնում է սեղանին դրված կերակուրները, որպեսզի պարարտ կերակուրները մեղքի չտանեն մարդուն: Դրա համար Եկեղեցու Սուրբ Հայրերը բղջախոհության դեմ պայքարելու համար պահեցողությունն են սահմանել:

 Աղ ու հաց կիսելու մեջ ևս խաչի խորհուրդը կա: Վերնատանը Քրիստոս հացը խաչաձև կիսեց, նաև հացն այսպես կիսեց Հարությունից հետո: Եվ սրանից հետո քրիստոնյա ժողովուրդների մեջ տարածվեց աղ ու հաց կիսելու սովորույթը` իբրև բարեկամության, հյուրընկալության նշան, որի հիմքում ընկած է խաչի խորհուրդը: Նաև նոր կառուցված եկեղեցու դուռը դրոշմում են խաչի նշանով և բացում մտնում, ինչը խորհրդանշում է, որ Խաչով բացվեցին Երկնքի Արքայության դռները:

 Հին Կտակարանի հայտնի դեպքերը նախօրինակներն են Նոր Կտակարանի իրադարձությունների: Մովսեսը խաչանիշ գավազանով բացեց Կարմիր ծովը (Ելք 14.21), և ժողովրդին առաջնորդեց դեպի տասներկու աղբյուրները և յոթանասուն արմավենիները, որտեղ ժողովուրդը հանգըստացավ (Ելք 12.27): Նմանապես Քրիստոս Խաչով մարդկությանը ազատեց մեղքի իշխանությունից, տասներկու առաքյալները զովացրին հավատացյալներին Սուրբ Ավետարանի քարոզությամբ, որոնց հետ նաև յոթանասուներկու առաքյալները, աշխարհի տարբեր կողմերում նստելով իբրև եպսիսկոպոսներ, իրենց հոգեշահ գործունեությամբ մարդկանց պարգևեցին հանգստություն, հոգու խաղաղություն, որի բաշխումը այժմ էլ շարունակում է Քրիստոսի առաքյալների կողմից հաստատված Ճշմարիտ Եկեղեցին:
Աստվածաշնչում խաչի այլ խորհրդանշաններ ևս կան: Անապատում Մովսեսը պղնձե օձ բարձրացրեց գավազանի վրա, և օձերից խայթվածները բժշկվում էին` նայելով այդ պղնձե օձին (Թվեր 21.9): Նույնպես երբ նայում ենք մեր փրկության համար խաչի վրա գամված Քրիստոսին, այսինքն` երբ մեր սրտերում ընդունում ենք Քրիստոսի զոհագործությունը և հավատում Նրան, արժանանում ենք փրկության: Քրիստոս Ինքը համեմատություն արեց Իր և անապատում վեր բարձրացված օձի միջև Հովհաննու Ավետարանում (3.14-15): Անառակ որդու առակի մեջ զղջացած որդին վերադառնում է չար ճանապարհից հոր մոտ, և հայրը գրկում է նրան (Ղուկ. 15.20): Ողջագուրման մեջ խաչի նշանը կա, որովհետև այդ ժամանակ երկու մարդկանց ձեռքերը այդ գործողությամբ խաչի նշանն են պատկերում: Դա նշանակում է, որ զղջալով` մենք կարող ենք հաշտվել Աստծո հետ այն ճանապարհով, որ բացված է խաչի շնորհիվ:

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 03.01 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելգիայի Մալին-Բրուքսել ավագ թեմի և Բրուքսելի շրջանի կաթոլիկ եպիսկոպոսին
Հաջորդ նյութը Astvacashunch yntercumner11 Օգոստոսի 6 † Կիր. ԱՁ. Գ կիր. զկնի Վարդավաոի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

ցհառռռ
Քրիստոնեական

Ինչ է նշանակում չարախոսություն

14 Հոկտեմբերի, 2025
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?