Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Xachaknqvel
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Խաչակնքվելու խորհուրդը
Քրիստոնեական

Խաչակնքվելու խորհուրդը

Published 26 Մայիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Խաչակնքմամբ արժանավոր և սուրբ հավատքի միջոցով սքանչելիքներ են գործվում:
(Սուրբ Գրիգոր Տաթևացի)

 Մեր նախնիներն աղոթելիս, ամեն առավոտ տանից դուրս գալիս, եկեղեցի մտնելիս, սրբություններին մոտենալիս, ծիսական արարողություններին մասնակցելիս, ցորենի հատիկը հողը գցելիս, գութանով վար անելիս և աշնան բերքն ամբարելիս, նեղության, հիվանդության ու վտանգի դեպքում, աշխատանքն սկսելիս, ճաշելուց առաջ և հետո, հեռու ճանապարհ ելնելիս իրենց երեսին խաչ էին հանում: Խաչակնքման սովորությունն այնքան հին է, որքան քրիստոնեությունը:

Հին աշխարհում և Հռոմեական կայսրությունում խաչը համարվում էր անարգ մահվան, նախատինքի, չարչարանքների միջոց, և ով այդպիսի մահվան էր դատապարտվում, անիծյալ էր կոչվում (Բ Օր ԻԱ 23): Քրիստոս, գամվելով մահվան խաչին, մեր փոխարեն հանձն առավ մահը: Ինքը կրեց ադամական մեղքի անեծքը, և մահվան գործիքն Իր զորությամբ վերափոխեց հավիտենական կյանքի խորհրդանիշի: ԽԱՉԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍՆ Է Պողոս առաքյալն ասում է. «Մեզ` փրկվածներիս համար խաչի քարոզությունն Աստծո զորություն է» ( Ա Կորնթ. Ա 18):

 Խաչակնքվելիս, այսինքն` խաչի կնիքը մեզ վրա դնելիս հիշում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոս խաչվեց մեր մեղքերի համար և փրկեց մահվան իշխանությունից: Աղաչում ենք Խաչյալ Փրկչին, որպեսզի մեզ միշտ պահի ու պահպանի ամեն մի չարից:

 Խաչակնքվում ենք հետևյալ կերպ, միացնում ենք աջ ձեռքի առաջին մատները (բթամատ, ցուցամատ և միջնամատ), հպում ճակատին, ասելով` «Յանուն Հօր», իջեցնում կրծքին` ասելով` «եւ Որդւոյ», տանում կրծքի ձախ կողմը` ասելով` «եւ Հոգւոյն», ապա կրծքի աջ կողմը` ասելով «Սրբոյ», և դնում կրծքի վրա ու ասում. «Ամէն»:

ԽԱՉԱԿՆՔՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ` ԸՍՏ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐԻ

 Խաչակնքվելիս երեք մատը (բթամատը, ցուցամատն ու միջնամատը) միացնում ենք իրար, որ խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը: Մյուս երկու մատները (ճկույթն ու մատնեմատը) միասին սեղմում ենք ափին, որը խորհրդանշում է Քրիստոսի կատարյալ Աստված և կատարյալ մարդ լինելը, և այդ երկուսը որպես մեկ միավորյալ բնություն (մատները սեղմված են իրար):

  Ճակատը դրոշմելով` խորհրդանշում ենք կյանքը, ձեռքն իջեցնելով կրծքին` մահը, կրծքի ձախ կողմը դնելով` այս աշխարհի կյանքը, և կրծքի աջ կողմը` հանդերձյալ կյանքը: Խաչակնքվելիս դրոշմում ենք մեր ճակատը` հիշելով, որ երկնքում էինք, և ապա ձեռքն իջեցնում ենք դեպի սիրտը՝ մտաբերելով, որ երկիր ընկանք, երբ ձեռքը տանում ենք կրծքի ձախ կողմը, նշում ենք, որ ձախակողմյան (մեղավորների դասում) եղանք, ապա տանում աջ՝ հաստատելով, որ արդարների դասում ենք ցանկանում լինել: Խաչակնքվելիս երբ ձեռքը տանում ենք դեպի վեր, ուզում ենք ասել, որ մեր միտքը գամվեց խաչի վրա, և թող այսուհետև Քրիստոսի միտքն առաջնորդի մեզ: Երբ ձեռքը տանում ենք դեպի ներքև՝ ցանկանում ենք ասել, որ այլևս մեր մարմինը չէ, որ պիտի թելադրի մեզ, այլ` Քրիստոս: Ձեռքը ձախ ու աջ տանելով՝ ցանկանում ենք ասել, որ մեր ձեռքերը խաչվեցին խաչի վրա, և չար գործերի համար արդեն անպիտան են, և պիտի միայն բարին գործեն: Ձեռքը բացված տանելով դեպի սիրտը և ասելով «Ամեն», այսինքն՝ ճշմարիտ է, հաստատում ենք այս ամենը: Խաչակնքվելով խորհրդանշում ենք Բանն Աստծու երկնքում լինելն ու երկիր իջնելը և դժոխքն ավերելը, որը ձախակողմյանների տեղն է, և դարձյալ Հոր աջ կողմում նստելը: Խաչի նշանով դրոշմում ենք մեր ճակատը, որովհետև միշտ Խաչյալին ի մտի ունենք, ինչպես ասում է Եզեկիել մարգարեն. «Նշան դիր այդ մարդկանց ճակատին» (Եզեկ. Թ 4): Խաչի նշանը մեր մարմնի չորս կողմն ենք դրոշմում, որպեսզի մեզ պահի չորս վնասից, այսինքն՝ աշխարհի փորձությունից, սատանայից, անհավատներից և մեղքերից: Խաչի նշանը դրոշմում ենք մեզ վրա, որովհետև ծառայում ենք Տեր Հիսուսին, ում նշանն է խաչը: Խաչակնքվելով ցույց ենք տալիս տիեզերքի չորս կողմերը և դրանց համար հայցում Տիրոջ խաղաղությունը: Խաչակնքումը վահան է ընդդեմ սատանայական ներգործությունների: Խաչակնքվելով մեր հին էությունը գամում ենք խաչին և Քրիստոսով հարություն առնում: Խաչակնքվելիս հիշում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկարար Մահը Խաչի վրա՝ մարդկության ազատագրման համար: Խնդրում ենք Աստծու օգնությունն ու ողորմությունը:

 Քրիստոնյաները խաչակնքվում են, երբ Ս.Պատարագի, ժամերգությունների, ծիսական և հոգևոր բարեպաշտական արարողությունների ժամանակ հոգևորականը Սուրբ Երրորդության անվանը խաչանիշ օրհնությամբ տյառնագրումը (Խաչակնքում) է մեզ: Աղոթելիս պետք է խաչի նշանով երեսը տյառնագրել՝ խնդրելով, որ Սուրբ Աստվածածինը, պահապան հրեշտակները և սրբերի դասը բարեխոս լինեն Երկնավոր Հոր առջև: Խաչակնքվելով մեր հոգու լուռ աղոթքն ենք ուղղում Արարչին:

Հեղինակ՝ Խադ քահանա Ղազարյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Vahram Մայր Աթոռի պատասխանը՝ Ս. Հացպանյանին. «Եթե Վեհափառ Հայրապետն առաջնորդվեր «սրտացավ» քննադատություններով, ապա մեր ազգային-եկեղեցական կյանքում իսկապես որեւէ խնդիր չէր վճռվի
Հաջորդ նյութը garegin b ef321 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Ղպտի Եկեղեցու հովվապետին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?