Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hreshtakner
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Հրեշտակների մասին
Քրիստոնեական

Հրեշտակների մասին

Published: 10 Նոյեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հրեշտակներն արարվել են աշխարհի ստեղծման ամենասկզբում: Նրանք Աստծո հավատարիմ սպասավորներն են եւ գտնվում են Նրա մշտնջենական ծառայության մեջ՝ անդադար վայելելով Նրանից ճառագող շնորհն ու երանությունը:

 Հրեշտակներ էին նաեւ սատանան ու դեւերը, որոնք չփառավորեցին Աստծուն, գերադասեցին իրենց կամքն ու փառքը եւ գահավիժեցին երկնքից: Նրանք Աստծո ստեղծած անհամար հրեշտակների փոքր մասն էին: Մյուսները, ընտրելով առ Աստված հնազանդությունը, հավիտենապես հաստատվեցին բարու մեջ: Նրանք, ի տարբերություն սատանայի ու դեւերի, անդադար փառաբանում եւ ծառայում են Աստծուն՝ սպասավորելով մարդկանց եւ ամեն կերպ նպաստելով մեր փրկությանը:

 Հրեշտակների թիվն անհամար է, սակայն գոյություն ունի որոշակի դասակարգում, որի մասին հայտնությամբ գրել է ս. Դիոնեսիոս Արեոպագացին:

 Ըստ այդ դասակարգման՝ հրեշտակները կամ երկնային զորությունները բաժանվում են 9 դասի, որոնք միմյանցից տարբերվում են իրենց դիրքով եւ նշանակությամբ. դրանք են՝ աթոռք, քերովբեներ, սերովբեներ, տերություններ, զորություններ, իշխանություններ, պետություններ, հրեշտակապետներ, հրեշտակներ:

 Առաջին երեքը ամենամերձն են Աստծուն եւ անմիջականորեն լցվում են Նրանից ճառագող շնորհներով:

 Հաջորդ երեքը միջին դիրք են գրավում. նրանք իրենց շնորհի լույսը ստանում են առաջին դասերի միջոցով եւ այն հաղորդում ստորիններին:

 Իսկ վերջին երեքը առավել մերձ են մեզ. վերեւի դասերից ստանալով շնորհ եւ զորություն՝ փոխանցում են մեզ եւ սպասավորում ողջ մարդկությանը՝ ի վերուստ տրված հրամանների համաձայն: Այս պատճառով մեզ առավել հայտնի են ամենավերջին դասի հրեշտակապետներն ու հրեշտակները:

 Հրեշտակապետները հիմնականում ամբողջական ազգերի պահապաններ են, իսկ հրեշտակները՝ անհատ մարդկանց: Յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը, որն անտեսանելիորեն, անդադար հուշում է նրան բարի խորհուրդներ, պատսպարում դեւերի հարձակումներից, հեռու պահում փորձություններից եւ պահպանում աղետներից:

 Սուրբ Գրքից իրենց անուններով մեզ հայտնի են մի քանի հրեշտակապետներ, ինչպիսիք են Գաբրիելը,Gabriel hreshtakapet որը Սուրբ Գրքից հայտնի 7 հրեշտակապետներից մեկն է եւ համարվում է մարդկանց աղոթքները Աստծուն հասցնող հրեշտակը: Նրա անունը եբրայերեն նշանակում է Աստծո զորություն:

 Դեռեւս հին ուխտում Գաբրիելը հանդես է գալիս Փրկչի գալստյանն առնչվող խորհուրդները մարգարեներին բացահայտելով եւ մեկնաբանելով նրանց տեսիլքները, ինչպես որ այդ արեց Դանիել մարգարեի եւ Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի հետ: Այնուհետեւ Գաբրիել հրեշտակապետը դարձավ Քրիստոսի փրկագործության վկան եւ մասնակիցը՝ իր այցելությամբ երկնային ավետիսը բերելով ս. Մարիամ Աստվածածնին: եւ Միքայելը,Miqayel որը Սուրբ Գրքից մեզ հայտնի է իբրեւ Իսրայելի ժողովրդի իշխանը, որ մարտնչում էր նրա թշնամիների դեմ: Որպես երկնային զորքերի հրամանատար՝ նա, ինչպես հին ուխտում՝ Իսրայելի, այնպես էլ նորում՝ Քրիստոսի Եկեղեցու հետ, անտեսանելի կերպով մարտնչում է սատանայի դեմ: Ս. Հովհաննես ավետարանչի Հայտնության գրքում նկարագրված է նրա պատերազմը երկնքում եւ հաղթանակը վիշապի՝ սատանայի, եւ նրա չար զորակիցների նկատմամբ:
Միքայել հրեշտակապետին Եկեղեցին պատվում է հնագույն ժամանակներից ի վեր՝ նրա հիշատակը տոնելով Գաբրիել հրեշտակապետի եւ բոլոր հրեշտակների հետ մեկտեղ:

 Եկեղեցին անբաժան է հրեշտակներից. նրանք երկնքում սրբերի հետ անդադար աղոթում եւ օժանդակում են մեզ: Ուստի Եկեղեցում հաստատված են նաեւ հրեշտակներին նվիրված տոներ, որոնցում հիշատակվում են նրանց առնչվող իրադարձությունները, եւ հայցվում է նրանց բարեխոսությունը:

Աղբյուր՝ «Սրբազան ժառանգություն» Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 09 Nor hratarakutyun Նոր հրատարակություն
Հաջորդ նյութը nahatakutun Այս պատմությունը մի սրբի նահատակության մա­սին է

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Քրիստոնեական

ի՞նչ հիմնական տարբերություններ կան Հայ Առաքելական Եկեղեցու եւ մյուս Եկեղեցիների միջև

7 Դեկտեմբերի, 2019
Gitityan car
Քրիստոնեական

Ի՞նչ է արգելված պտուղը

5 Մարտի, 2017
Tuxt u gir 2
Քրիստոնեական

Թուղթուգրի մասին

13 Հուլիսի, 2016
Քրիստոնեական

ԽՈԿՈՒՄ

20 Մարտի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?