Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ashxarhi ararum
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Աշխարհի արարման մասին
Քրիստոնեական

Աշխարհի արարման մասին

Published: 5 Օգոստոսի, 2017
Կարդալու տևողություն՝ 10 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սուրբ Գիրքը մակերեսորեն կարդացողը (այսինքն` նրանում գրվածը բառացի հասկացողը) «մեծ տարակուսանքի մեջ է ընկնում» ասում է սուրբ Հովհան Ոսկեբերանը: Տարակուսանք են հարուցում Աստվածաշնչի արդեն իսկ առաջին էջերը, որոնք իրենց արտահայտչաձևով չափից ավելի հասարակ են, սակայն անչափ դժվարին` հասկանալու համար: Ծննդոց Գրքի առաջին գլխում խոսվում է աշխարհի արարման մասին:

 «Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը: Երկիրն անձև ու անկազմ էր, խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա: Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»: Եվ լույս եղավ: Աստված տեսավ, որ լույսը լավ է, և Աստված լույսը բաժանեց խավարից: Աստված լույսը կոչեց ցերեկ, իսկ խավարը կոչեց գիշեր: Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ՝ օր առաջին:

 Աստված ասաց. «Թող տարածություն առաջանա ջրերի միջև, և ջրերը թող բաժանվեն ջրերից»: Եվ եղավ այդպես: Աստված ստեղծեց տարածությունը, որով Աստված տարածության ներքևում եղած ջրերը անջրպետեց տարածության վրա եղած ջրերից: Աստված տարածությունը կոչեց երկինք: Աստված տեսավ, որ լավ է: Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ՝ օր երկրորդ:
Աստված ասաց. «Թող երկնքի տակ գտնվող ջրերը հավաքվեն մի տեղ, և երևա ցամաքը»: Եվ եղավ այդպես. երկնքի տակի ջրերը հավաքվեցին մի տեղ, ու երևաց ցամաքը: Աստված ասաց. «Թող երկիրը իր տեսակի ու իր նմանության սերմը պարունակող դալար բույս և իր տեսակի ու իր նմանության սերմը պարունակող, իր տեսակի միրգ տվող պտղաբեր ծառ աճեցնի երկրի վրա»: Եվ եղավ այդպես. Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ՝ օր երրորդ:

 Աստված ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածության մեջ, որպեսզի լուսավորեն երկիրը և իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը: Դրանք թող լինեն, որպեսզի ցույց տան տարվա եղանակները, տոնական օրերն ու տարիները, թող լինեն, ծագեն երկնքի տարածության մեջ՝ երկիրը լուսավորելու համար»: Եվ եղավ այդպես: Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ՝ օր չորրորդ:

 Աստված ասաց. «Թող ջրերն արտադրեն կենդանության շունչ ունեցող զեռուններ, և երկրի վրա ու երկնքի տարածության մեջ թող թևավոր թռչուններ լինեն»: Եվ եղավ այդպես: Աստված ստեղծեց խոշոր կետեր, կենդանության շունչ ունեցող ամեն տեսակ զեռուններ, որ արտադրեցին ջրերն ըստ տեսակների, և ամեն տեսակ թևավոր թռչուններ՝ ըստ տեսակների: Աստված տեսավ, որ լավ է: Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ՝ օր հինգերորդ:

 Աստված ասաց. «Թող երկիրն արտադրի չորքոտանի կենդանիներ իրենց տեսակներով, սողուններ և գազաններ իրենց տեսակներով»: Եվ եղավ այդպես: Աստված ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»: Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց: Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե՜ք, բազմացե՜ք, լցրե՜ք երկիրը, տիրեցե՜ք դրան, իշխեցե՜ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»: Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է: Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ՝ օր վեցերորդ» (Ծննդ. Ա 19, 11, 1315, 1921, 2324, 2628, 31):

 Առաջին հայացքից թվում է, թե այս հնագույն պատումն աշխարհի ծագման մասին ժամանակակից պատկերացումներին չի համապատասխանում: Սակայն Աստվածաշունչը, ինչպես արդեն ասվեց, բնագիտական առարկաների վերաբերյալ դասագիրք չէ. նրա մեջ նկարագրություններ չկան այն մասին, թե աշխարհի արարումը ֆիզիկական, գիտական տեսակետից ինչպե՜ս է տեղի ունեցել, քանի որ Աստվածաշունչը մեզ ուսուցանում է ոչ թե բնագիտական, այլ կրոնական ճշմարտություններ: Եվ այդ ճշմարտություններից մեկն այն է, որ հենց Աստված է արարել աշխարհը ոչնչից: Մարդկային գիտակցության համար այդպիսի բան պատկերացնելը դժվար է անհավանականության աստիճանի, քանզի աշխարհի` ոչնչից արարումը մեր փորձի սահմաններից դուրս է: Ցանկանալով իմանալ ֆիզիկական աշխարհի կեցության սկզբի գաղտնիքը՝ մարդիկ ընկնում էին (և մինչև օրս էլ ընկնում են) երեք մոլորություններից որևէ մեկի մեջ:

 Դրանցից մեկն այն է, երբ մարդն Արարչին արարածից չի սահմանազատում: Հին փիլիսոփաներից ոմանք մտածում էին, որ Աստված ու նրա արարածը, ըստ էության, նույն սուբստանցիան (անփոփոխ էություն) են, իսկ աշխարհն աստվածության էմանացիան (արտասփռումն) է: Այդ պատկերացումների համաձայն ամանի մեջ բերնեբերան լցված հեղուկի նման Աստված դուրս է հորդել` այդպես գոյացնելով ֆիզիկական աշխարհը: Հետևաբար Արարիչն իր բնությամբ բառացիորեն առկա է յուրաքանչյուր արարված մասնիկում: Այդպիսի փիլիսոփաներին անվանում էին պանթեիստներ (բնապաշտներ):

 Իսկ ուրիշները կարծում էին, թե նյութը մշտապես գոյություն է ունեցել Աստծո հետ հավասար, և Աստված աշխարհը պարզապես այդ հավերժագո նյութից է կերտել: Այդպիսի փիլիսոփաներին, ովքեր ընդունում էին, թե ի սկզբանե գոյություն են ունեցել երկու սկիզբներն էլ` թե՜ Աստվածայինը, թե՜ նյութականը, անվանում էին դուալիստներ:

 Ոմանք էլ ընդհանրապես Աստծո գոյությունն էին ժխտում՝ պնդելով, թե միայն նյութն ունի անսկիզբանվերջ գոյություն: Սրանք էլ ստացան աթեիստ (անաստված) անունը:

Աստվածային արարչագործության էության ըմբռնման սխալները բացատրվում են նրանով, որ այդ արարումը տեղի է ունեցել մարդկային փորձի իրականությունից դուրս: Մարդիկ ունեն գիտության, տեխնիկայի, արվեստի, տնտեսական ու այլ պրակտիկ գործունեության միջոցով ստեղծագործելու փորձ: Սակայն և՜ գիտությունը, և՜ տեխնիկան, և՜ արվեստը, և՜ ցանկացած տեսակի այլ գործունեություն ստեղծագործելու համար սկզբից ևեթ ձեռքի տակ նյութ ունեն` օբյեկտիվ սկզբի` գործ ունենալով շրջապատող աշխարհի հետ:

 Հենց սեփական ստեղծագործական փորձից ելնելով էլ մարդիկ փորձում էին բացատրել տիեզերքի արարումը:

 Սակայն Աստված աշխարհը, տիեզերքն ստեղծել է ոչնչից, իր Խոսքով, իր Ամենակարող զորությամբ, Աստվածային կամքով: Աստվածային արարումը մեկ անգամ սկսված և ավարտված գործողություն չէ, այն տեղի է ունենում ժամանակի ընթացքում: Աստվածաշնչում խոսվում է արարման օրերի մասին: Սակայն խոսքը, իհարկե, մեր աստղաբաշխական օրերի` 24 ժամյա փուլերի մասին չէ, քանի որ, ինչպես Աստվածաշունչն է պատմում, լուսատուներն ստեղծվեցին չորրորդ օրը միայն: Խոսքը ժամանակի այլ փուլերի մասին է: «Տիրոջ համար, ազդարարում է մեզ Աստծո Խոսքը, մեկ օրը` ինչպես հազար տարի է, և հազար տարին` ինչպես մեկ օր» (Բ Պետ. Գ 8): Աստված ժամանակից դուրս է: Ուստի անկարելի է դատողություն անել այն մասին, թե այդ Աստվածային արարումը որքա՜ն է տևել:

 Փոխարենն ակնհայտ է մեկ բան. Տերն ինքն Աստվածային Հայտնության մեջ ասում է, որ Աստվածային արարչագործությունը դեռ շարունակվում է. «Ահավասի՜կ, ամեն բան նոր եմ դարձնում» (Հայտն. ԺԱ 5): Դա նշանակում է, որ Աստված մեզ համար ոչ տեսանելի և անիմանալի կերպով շարունակում է արարաման գործը, իր Աստվածային էներգիայով տիեզերքի հաստատությունը պահելով հավասարակշիռ ու կենսունակ վիճակում: Աստված աշխարհի Արարիչն է, և նրա Նախախնամությունը, ստեղծագործական արարումն աշխարհի ու մարդու նկատմամբ շարունակվում է և չի ավարտվել:

 Ծննդոց Գրքի հենց առաջին տողերը գայթակղության քար դարձան շատերի համար, առանձնապես XVIII XIX դարերում, բնագիտության բուռն զարգացման դարաշրջանում: Սակայն եկե՜ք խորհենք. հնագույն մարգարե Մովսեսը կարո՞ղ էր արդյոք գրեթե երեք հազարամյակ առաջ, դիմելով քոչվոր ժողովրդին, աշխարհի արարման մասին ժամանակակից գիտության լեզվով պատմել: Իսկ ահա այն, ինչի մասին Մովսեսը իր ժամանակի լեզվով պատմեց, մարդկությանը նույնիսկ մինչ օրս է հասկանալի: Հազարամյակներ են անցել, սակայն երկրի վրա մի այնպիսի ժողովուրդ չկա, որ այդ հնագույն խոսքերն ընկալել չկարողանա: Ժամանակակից մարդու համար դրանք նկարչագեղ խորհրդանշաններ են, կերպարներ, փոխաբերություններ` հնադարի հրաշալի մի լեզու, որ պատկերավոր կերպով մինչև մեզ է հասցնում այն խորհրդավոր գաղտնիքը, կրոնական ճշմարտությունը, որ Աստված աշխարհի Արարիչն է:

 Այդ կերպարներն աշխարհի հաստատության ֆանտաստիկ պատկերը չեն նկարագրում մեզ համար: Դրանց մեջ հոգևոր ու մարմնավոր աշխարհների ծագման ընթացքն է բացահայտվում: «Աստված ստեղծեց երկինքը…», ավանդական եկեղեցական մեկնաբանությունն այս խոսքերի մեջ վերզգակայան, հրեշտակային աշխարհի ստեղծման մասին վկայություն է տեսնում. «…և երկիրը» իսկ այստեղ նյութի ստեղծման մասին է նշվում: Աշխարհի արարման մասին Աստվածաշնչի այս պատումի մեջ, նույնիսկ եթե տիեզերքի ծագման մասին այսօր գոյություն ունեցող հայացքների տեսակետից գնահատենք, ևս կարելի է գտնել շատ տրամաբանական ու հասկանալի մի բան. դրա համար հարկավոր է շարադրանքի լեզուն ու պատկերավորությունը շտկել: Նյութի փոխակերպումը սկսվում է լույսի արարումով. «Եվ ասաց Աստված` թող լույս լինի: Եվ լույս եղավ… »: Մենք այսօր գիտենք, որ լույսն էլեկտրամագնիսական տատանում է, էներգիա է: Եվ այսպես, քաոսային նյութը փոխակերպող արարչական գործողության հիմքում ընկած է էներգիայի ստեղծումը: Այնուհետև ստեղծվեց անկենդան և կենդանի աշխարհը: Ի սկզբանե եղան բույսերը, այնուհետև` ջրլող կենդանիները, սողունները, թռչունները, ապա և` կաթնասունները: Ինչպես Աստվածաշնչում է ասված, Աստված այդ ամենն ստեղծեց ոչ ուղղակիորեն, այլ դրանց ջուրն ու հողը ծնեցին: Դա վկայում է, որ ողջ բնությունն էր ընդգրկված նորի ստեղծման խորհրդի մեջ: Եվ ի եզրափակումն աշխարհի արարման` ստեղծվեց մարդը:

 Հնագույն կերպարներն ու առասպելներն Աստծո կողմից աշխարհի ու մարդու ստեղծման ճշմարտության ընկալման համար չպետք է խոչընդոտ լինեն: Ընդ որում, մենք պետք է հիշենք, որ աստվածաշնչյան պատումի նպատակն աշխարհի ծագման հարցին գիտական պատասխաններ տալը չէ, այլ մարդու համար կրոնական կարևոր ճշմարտություններ բացահայտելը և նրան այդ ճշմարտություններով դաստիարակելը:

 Աստված աշխարհն արարել է ժամանակի ու տարածության մեջ` իր ամենակարող զորությամբ նրան անգոյությունից կյանքի կոչելով: Աստված արարեց մարդուն և նրան իր հետ առանձնահատուկ հաղորդակցության կոչեց` բոլոր արարածներից նրան վեր կարգելով և սահմանելով նրա գոյության գլխավոր նպատակը, այն է՝ ապրել Արարչի հետ լիակատար ներդաշնակության մեջ, այլ կերպ ասած` ապրել հոգևոր կյանքով: Հենց այդ մասին են մեզ վկայում Աստվածաշնչի հավերժական խոսքերը:

Կիրիլ Պատրիարք Մոսկվայի և Համայն Ռուսիո «Հովվի խոսքը» գրքից

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch yntercumner11 Օգոստոսի 6 † Կիր. ԱՁ. Գ կիր. զկնի Վարդավաոի
Հաջորդ նյութը Bambasoxneri masin Բամբասողների մասին (բարոյախրատական պատում)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Erkyux Atcuc
Քրիստոնեական

Աստծո երկյուղի մասին

8 Փետրվարի, 2017
Diakizum
Քրիստոնեական

Կարևոր հարցեր դիակիզման վերաբերյալ

26 Նոյեմբերի, 2019
Adam Eva
Քրիստոնեական

Ինչու՞ Աստված կնոջը Ադամի կողից ստեղծեց և ոչ հողից

23 Նոյեմբերի, 2015
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?