Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Xachelutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Խաչելության մասին
Քրիստոնեական

Խաչելության մասին

Published: 9 Նոյեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հիսուս Քրիստոսի չարչարանքները Գողգոթայի խաչի վրա և մահը՝ հանուն ադամական մեղքի քավության. մեղքի հատուցման Պատարագ, Աստծուն ընդունելի սուրբ զոհագործություն՝ մարդու փրկագործության համար: Պողոս առաքյալը գրում է. «Բայց այժմ, դարերի վախճանին, նա մեկ անգամ ընդմիշտ հայտնվեց՝ իր անձի պատարագումով մեղքը ջնջելու համար» (Եբր. 9.26): Խաչելությամբ Հիսուսը հանձն առավ մարդկությանը վիճակված մեղքի պատիժը, քանդեց Աստծո և մարդու միջև եղած թշնամության պատը, մինչև մահ սուրբ պահեց Աստծո պատկերն ու անունը: Եվ քանի որ Հիսուսը գոհացրեց Աստծո սրբությունն ու արդարությունը՝ ի գին Խաչելության Աստված հաճեցավ աշխարհ ուղարկել Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին: Հիսուսի Խաչվելու և Խաչելության դրվագները մարգարեացված էին: Սաղմոսում ասվում է. «Ծակեցին ձեռքերն ու ոտքերն իմ, հաշվեցին բոլոր ոսկորներս, նրանք նայեցին ու տեսան ինձ: Հագուստներս բաժանեցին իրար մեջ և պատմուճանիս վրա վիճակ գցեցին» (21.18–19):

 Ըստ Եսայու մարգարեության՝ «Նա մեր մեղքերն էր վերցնում և մեզ համար չարչարվում, սակայն մենք նրա ցավերը, հարվածներն ու չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան: Բայց նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար դատապարտվեց. մեր խաղաղության համար նա պատիժ կրեց, և նրա վերքերով մենք բժշկվեցինք» (53.4–5): Մարգարեացված էին նաև Հիսուսի Խաչելության մյուս մանրամասները: Չորս Ավետարաններն էլ նկարագրում են Հիսուսի Խաչվելը, որը, ըստ սրբազան ավանդությունների ու մեկնությունների, կատարվել է Գողգոթայի ա՛յն տեղում, որտեղ թաղված է եղել Ադամը: Նա խաչ է բարձրացել ուրբաթ առավոտյան, Գ ժամին (ժամը իննին): Խաչելության ընթացքում կատարված իրադարձություններն ու Հիսուսի արտաբերած խոսքերը աստվածային խորհուրդներ են պարունակում. Խաչելությամբ իրականանում էին մեղսաքավության և Փրկագործության խորհուրդները: Այսպես. Հիսուսն իրեն խաչողների համար աղոթում է, թե՝ «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. 23.34). դա ցույց է տալիս Աստծո սերն ու ողորմածությունը իր դեմ հանապազ մեղանչող և իր չար խորհուրդների մեջ Սուրբին ու Անարատին տանջող մարդու հանդեպ: Խաչյալ Հիսուսին քացախ են մատուցում (ձողի ծայրին ամրացրած սպունգ՝ քացախի մեջ թաթախված), որը նա չի ճաշակում՝ նշանակ այն բանի, որ Փրկիչը կամեցավ միանգամայն գիտակից վիճակում խմել մահվան բաժակը և իր փրկագործական մահը կնքել անխառն ցավերով, որոնք նախատեսված էին (Մատթ. 27.48): Նրա երկու կողմերում խաչում են երկու ավազակների, որոնք խորհրդանշում են մարդկությանը. ձախակողմյանը Փրկչին մեղադրող («Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ և մեզ», Ղուկ. 23.39), չապաշխարող մարդկությունն է, աջակողմյանը՝ Փրկչին Տեր և Թագավոր ընդունող, ուստի և՝ մաքրագործյալ մարդկությունն է, որին էլ Հիսուս Քրիստոսը տվեց իր խոստումը ՝ «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23.43):

 Հիսուսի խաչափայտի վրա փակցնում են «Հիսուս Նազովրեցի՝ հրեաների թագավոր» գրությունը (իբրև հանցապարտության բացատրություն) երեք լեզուներով՝ եբրայերեն, լատիներեն և հունարեն (Հովհ. 19.19–22): Սա, անկախ խաչողների կամքից, հավաստում էր, որ իսկապես Հիսուսն է հրեաների՝ Աստծո ժողովրդի կամ Նոր Իսրայելի թագավորը: Խաչի վրայից Հիսուսը հանձնարարում է իր մորը՝ որպես որդի ընդունել Հովհաննեսին (ավետարանչին և առաքյալին), իսկ նրան էլ՝ որպես մայր ընդունել Մարիամ Աստվածածնին (Հովհ. 19.26–27), ինչը նշանակում էր, թե Աստվածամայրն է բոլոր քրիստոնյաների մայրն ու բարեխոսը: Հիսուսին խաչ հանելուց հետո հռոմեացի զինվորները նրա զգեստները (խորհրդաբանորեն՝ Հիսուսի պարգևած շնորհները) բաժանում են միմյանց միջև, իսկ շուրջանակի հյուսված, անկար պատմուճանի (խորհրդաբանորեն՝ Հիսուսի Եկեղեցու սիրո միության) վրա վիճակ են գցում: Հիսուսի չարչարալից Խաչելության ընթացքում, միջօրեին, արևը խավարում է հանկարծակի, և Տաճարի վարագույրը պատռվում է մեջտեղից (Ղուկ. 23.44–45): Սուրբ հայրերը գտնում են, որ խավարումը եղել է ճիշտ այն ժամին, երբ «խավարել» է Ադամը դրախտում՝ լսելով օձից խաբված Եվային և ճաշակելով արգելյալ պտուղը: Արեգակի խավարումը խորհրդանշում է Հիսուսի՝ «արդարության արեգակի» հեռանալն աշխարհից և աշխարհի խաբուսիկ փառքն ու լույսը, որը հրամցվել էր Ադամին սատանայի կողմից: Վարագույրի պատռվելը խորհրդանշում է սրբության սրբոցի (երկինքների երկնքի) բացվելը Հիսուսի միջոցով:

 Հիսուսը Թ ժամին (ըստ հաշվարկների՝ ժամը 15-ին մերձ) աղաղակում է՝ «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանվում է՝ «Աստվա՜ծ իմ, Աստված իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մարկ. 15.34), որպես նշանակ մարգարեության կատարման (Սաղմ. 21.1): Հովհաննեսի վկայությամբ՝ Հիսուսը խաչի վրա նաև ասում է՝ «Ծարավ եմ» (Հովհ. 19.28), ինչը խորհրդանշում է համայն մարդկության (որին այդ ժամանակ ներկայացնում էր Հիսուսը, քանի որ ողջ ադամական մեղքը վերցրել էր իր վրա) ծարավը՝ կենդանի Աստծո նկատմամբ, նոր էակ լինելու ծարավը: Մահից առաջ Հիսուսն աղաղակում է. «Հա՛յր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին»՝ ըստ Ղուկասի (Ղուկ. 23.46), իսկ ըստ Հովհաննեսի՝ ասում է. «Ամեն ինչ կատարված է» (Հովհ. 19.30) և, գլուխը հակելով, ավանդում է հոգին: Խոսքը նշանակում էր, թե կատարված է Հայր Աստծո ծրագիրը. մահով խափանված է մահը, սատանան պարտված է, Աստված՝ սրբությամբ փառավորված, մարդը՝ Հիսուսով ազատագրված: Խաչի վրա մահացած Հիսուսի կողը խոցում են գեղարդով. դուրս է գալիս ջուր և արյուն. ջուրը մկրտությունն է (կամ մկրտված ժողովուրդները), արյունը՝ հաղորդությունը Սուրբ Հոգու հետ (փրկության, հավիտենական կյանքի ավետիսը): Խաչելությունից հետո Հիսուսը թաղվեց, երրորդ օրը հարություն առավ և համբարձվեց երկինք՝ բազմելով Հայր Աստծո աջ կողմը, որպես հավիտենական բարեխոս: «Խաչելությունը» հայ մանրանկարչության տարածված պատկերագրական թեմաներից է:

Աղբյուր՝ Ք.Հ. հանրագիտարան, հեղինակ՝ Լևոն Սարգսյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvac xosum e Ասէ Աստուած
Հաջորդ նյութը Noyi Tapan ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Havatq
Քրիստոնեական

Աստվածճանաչողությունը եւ աստվածգիտությունը սկսվում են հավատքով

12 Հունիսի, 2019
Dever
Քրիստոնեական

Դիվահարության ուղղադավան ընկալումները

1 Սեպտեմբերի, 2016
Aghotq ynduneli ev anynduneli
Քրիստոնեական

Ընդունելի և ոչ ընդունելի աղոթքների մասին

7 Դեկտեմբերի, 2016
Aghqatsirutyun
Քրիստոնեական

Աղքատասիրություն

30 Մայիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?