Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Satana
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Սատանա բառի ստուգաբանությունը
Քրիստոնեական

Սատանա բառի ստուգաբանությունը

Published: 9 Դեկտեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սատանա բառը ծագում է հին եբրայերեն satan բառից, որը նշանակում է- սադայել, բանսարկու, չարախոս, հակարակորդ, ընդդիմադիր, մատնիչ, ըմբոստ, ապստամբ, սադրիչ:
Շատ լեզուներում տարածված է սատանա բառը օր. ասորերեն satana, ռուսերեն сатана, արաբերեն shaytan (շայթան), եթովպացիերեն sadatan, հունարեն Satanas, լատիներեն satanas, հարավսլավոներեն sotona, գերմաներենում կա satan և Teufel բառեր, այդ բոլոր բառերի արտասանության ձևը գրեթե նույնն է: Սակայն բառն ունի նաև 2-րդ տարբերակ, որ է հունարեն Diabolos (dibolos, diabolus) կամ daimon, ռուսերեն дьявол կամ демон, անգլերեն devil կամ demon (diaballo- կազմված է dia-միջոցով և ballo-գցել բառերից):
Մահմեդական գրքերում կարող ենք հանդիպել Իբլիս բառը, որը նույն իմաստն ունի, իսկ շայթան, որը նույնպես օգտագործվում է մահմեդականների կողմից բառացի նշանակում է կռվել, թշնամություն անել, կա նաև balasa բառը որը թարգմանվում է — «նա պարտվել է»: Իսլամի մեջ ընդունված է իբր թե Աստված հրամայեց բոլոր հրեշտակներին երկրպագել Ադամին, սակայն սատանան չուզեց դա անել ասելով, թե ես կրակից եմ ստեղծված, իսկ ինքը հողից, ինչու՞ պիտի երկրպագեմ, և շարունակում էր գայթակղել մարդկանց, և դրա համար նա պետք է գնա jahannam (դժոխք):
Համաձայն Հր. ԱՃառյանի Արմատական բառարանի «…ամենայն որ բարւոյ հակառակ կայ, սատանայ անվանի»:
Ըստ մի շարք կրոնական ուսմունքների սատանան չար ոգիների տիրակալն ու դժոխքի թագավոր է, մարդկանց մեղանչումների, չարագործությունների սկզբնապատճառն ու հրահրիչը: Սովորաբար ներկայացվում է իբրև Աստծու ստեղծած, ապա խռովարար՝ երկնքից երկիր արտաքսված, տապալված հրեշտակ (Եսայի 14:12 Արուսյակ (Լյուցեֆեր), որը չունի մեղքերի քավության և թողության հնարավորություն: Խավարի իշխան, խաբեբա, պիղծ, անսուրբ, անպիտան մարդ: Միաստվածական կրոնների զարգացմանը զուգահեռ ձևավորվել է սատանայի որպես չարիքի միասնական աղբյուրի և գլխավոր չար ոգու մասին պատկերացումը: Սատանայի մասին հորինվել են ժողովրդական զանազան առասպելներ, զրույցներ, հեքիաթներ: Գրականության մեջ սատանան կերպավորվել է ըստ տարբեր դարաշրջանների ու անհատների կրոնական և փիլիսոփայական հայացքներում: Արվեստում սատանան հնում պատկերվել է գիշատիչ գազանի, XI դարից՝ անճոռնի, պոզավոր ու պոչավոր մարդու կերպարանքով:
Հին Կտակարանում կա Ավադդոն բառը, որը նշանակում է ջարդ, կորուստ, մահ, սակայն այդ բառը ասելով նույնպես հասկանում էին սատանային: Տոբիթի գրքում կարող ենք հանդիպել Ազմոդևս անունը. այդ անվան նշանակությունը փորձում էին բացատրել ասորերեն անհայտ մի բառի արմատից, սակայն այդ փորձերը կասկածելի են, քանի որ Ազմոդևս բառը բավարար ձևով բացատրվում է եբրայական — արամերեն արմատից՝ շամադ, որը նշանակում է քանդել, ոչնչացնել, ուրեմն Ազմոդևս բառը նշանակում է քանդող, ոչնչացնող: Ազմոդևս բառի ստուգաբանությունը ցույց է տալիս, որ այն նույնպես սատանայի իմաստ ունի:
Ծիսական գրքերում կարող ենք հանդիպել ասպիդ բառը: Ասպիդը թունավոր օձի տեսակ է, բայց ծիսական գրականության մեջ այն սատանայի իմաստ ունի: Ինչպես գիտենք Ծննդոց գրքից Եվային խաբել է հենց օձը:
 Նոր Կտակարանի գրքերում նույնպես կարող ենք հանդիպել բազմաթիվ արտահայտություններ սատանային վերաբերող օր. Մատթեոսի մոտ 4:3 համարում սատանան անվանվում է փորձիչ. դա կապված է անապատում Հիսուսի փորձության հետ: Ինչպես Մատթեոսի և Մարկոսի, այնպես էլ Ղուկասի մոտ հանդիպում ենք Բէեղզեբուղ բառը, երբ որ Հիսուսը հանում է դևերին համրի միջից, նրան մեղադրելու համար, ժողովրդի միջից ոմանք ասում են, թե նա դևերի իշխան Բէեղզեբուղի միջոցով է անում այդ (Beelzeboul արտասանում են նաև Beelzebob, այս բառը կարող է ծագել baalzebul բառից, այսինքն՝ «երկնքի իշխան»):
Կորնթացիներին ուղղված Պողոսի երկրորդ թղթում առաքյալը սատանային անվանում է Բելիար այն ժամանակ, երբ ժողովրդին քարոզում է ասելով. «Անհավատներին լծակից մի եղեք, որովհետև ինչ՞ կապ ունի արդարությունը անօրենության հետ…և կամ ինչ՞ միաբանություն Քրիստոսի և Բելիարի միջև…»: Իսկ ի՞նչ է նշանակում Բելիար: Հին Կտակարանում այդ անվանը համապատասխանում է Բելիալ բառը, որը նշանակում է անօգուտ իր կամ գործ, որը ոչ մի բանին պիտանի չէ: Սակայն այստեղ ինչպես երևում է Քրիստոսին Բելիարին հակադրելուց Բելիար բառը նշանակում է անձ: Այդպիսի իմաստ այդ բառը ունեցել է վաղ հուդայականության մեջ: Այստեղ կոնտեքստից երևում է, որ բառը խորհրդանշում է հակաքրիստոսին կամ սատանային:
Հովհաննես ավետարանչի մոտ էլ Հիսուսը ժողովրդի հետ խոսելով ասում է. «հիմա է այս աշխարհի դատաստանը, հիմա է, որ, այս աշխարհի իշխանը դուրս կնետվի», այստեղ Քրիստոս «այս աշխարհի իշխան» ասելով նկատի ունի սատանային:
Եփեսացիներին ուղղված թղթում սատանան «օդում տիրող իշխան» է, որը ներգործում է ապստամբող մարդկանց մեջ: Այստեղ իհարկե նկատի է առնվում սատանան: Նա անվանված է «օդում տիրող իշխան» այն պատճառով, որ նրա իշխանության տակ են տարբեր ոգիներ, որոնք այստեղ հավաքական իմաստով անվանված են «իշխանություն»:
Որպես ավարտ նշեմ, որ Նոր Կտակարանում diabolos բառը հանդիպում ենք 37 անգամ, satana՝ 36, իսկ Beelzeboul բառը ընդամենը՝ 7:
Հեղինակ` Դանիել սարկավագ Խանանյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Achqi ulunq Կապույտ ա՞չքն է մեզ փրկողը, թե՞ Խաչյալը
Հաջորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Դեկտեմբերի 11 Եշ. Պահք: Սրբոցն Եւստրատիոսի, Օգսենտիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ Մարդարիոսի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

haytnutyun
Քրիստոնեական

Հայտնության մասին

8 Մայիսի, 2017
66064 311882248913853 1827363286 n
Քրիստոնեական

Ի՞նչ է նշանակում Աստծուն փառք տալ և ինչպե՞ս պիտի գոհանանք Նրանից

14 Հունիսի, 2015
Inch xndrl Astcuc
Քրիստոնեական

Տեսնենք, թէ ի՞նչ պէտք է խնդրենք Աստուծուց

28 Հոկտեմբերի, 2016
Havatal Astcun
Քրիստոնեական

Ինչո՞ւ մարդիկ չեն հավատում Աստծուն

10 Դեկտեմբերի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?