Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Pahq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Պահքի մասին > Քրիստոնյայի երեք տեսակի բարի գործերը՝ պահք, ողորմություն և աղոթք
Պահքի մասին

Քրիստոնյայի երեք տեսակի բարի գործերը՝ պահք, ողորմություն և աղոթք

Published 3 Մարտի, 2017
Կարդալու տևողություն՝ 8 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  Ա. Երեք տեսակ բարի գործ կա, որ կարևոր է քրիստոնյային մեղքերից մաքրվելու և հավիտենական կյանքին հասնելու համար: Դրանք են աղոթքը, պահքը և ողորմությունը:
Երեք տեսակ են նաև թշնամիները, որոնք ջանում են արգելք լինել բարի գործերին և զրկել հավերժական կենդանությունից: Դրանք են սատանան, մարմինն ու աշխարհը:

 Սատանան ներքին թշնամի է, որ բազմատեսակ խաբեական հնարներով դրդում է մարդկանց դադարեցնելու աղոթքը: Աղոթողի մտքի մեջ աղտեղի մտածումներ, սնափառություն, աշխարհային հոգսեր է գցում և կամ միտքը ցրում ու պղտորում սին մտածումներով, տրտմությամբ կամ թերահավատությամբ՝ այլ չարիքներով հանդերձ:

 Մարմինը լծակից թշնամի է, որ հոգուն անդադար ստիպում է կատարել իր քմահաճույքները և ոչ թե Աստծու կամքը, պահքից խորշել տալիս՝ պատճառ բերելով իր տկարությունը, և հոգուն իրեն կամակից դարձնում՝ որովայնն ամեն օր ախորժելի կերակուրներով խճողելու:

 Աշխարհն արտաքին թշնամի է, որ իր սին վայելչությամբ հրապուրում է միայն երկրավոր բաների մասին մտածել. առաջարկում է հարստություն, փառք, փափկակեցություն, ջանում ողորմածների ձեռքերն աղքատներից ու կարոտյալներից պահել, որպեսզի այս կյանքը ճոխ ունեցվածքով վայելեն ու ոչնչի պակասություն չունենան:

 Այս մշտամարտ թշնամիներից ամենքից առավել վնասվում են նրանք, որ բարի գործերի ճանապարհին նորաքայլ ու հողդողդուն են: Իսկ երբ բարի գործերի մեջ հարատևում են, ազատաքայլ ու անսայթաք են դառնում և որպես քաջ զինվոր ոտնատակ տալով զորեղ թշնամուն՝ իրենց քաջության հաղթանակը տանում:

 Եվ քանի որ ամեն ինչ անկատարությունից դեպի կատարելություն է դիմում, և ամեն գործ սկզբում դժվար է թվում, բայց հետզհետե վայելչաբար ու դյուրավ կատարվում, ուստի բարի գործեր կատարելու մեջ չհմտացածները թող չվհատվեն, երբ բարիք գործելու ժամանակ որևէ դժվարություն կամ թերություն է առաջ գալիս, այլ ջանան գործի մեջ հարատևել, մինչև այն իրենց համար սովորություն դառնա:

 Նույնը կարելի է տեսնել և արհեստավորների մեջ: Սկզբում անփորձները շատ դժվարություններ են կրում ու շատ սխալներ գործում, բայց երբ անձանձիր աշխատասիրությամբ հմտանում են արհեստին, այդուհետև դյուրավ ու անսխալ են աշխատում:

 Բ. Աստված երբեմն մարդու կամքի հոժարությունը, որ հաստատել է բարին գործելու համար, գործի տեղ է ընդունում, ինչպես որ Աբրահամի հոժարությունն իբրև կատարված գործ ընդունեց, երբ զոհում էր իր Իսահակ որդուն (տե՛ս Ծննդ. ԻԲ), ինչպես նաև իբրև ավարտված գործ ընդունեց Տեր Հիսուսի մարմինն օծելու գնացող յուղաբեր կանանց հոժարությունը:

 Այսպես էլ Աստված որպես գործ է ընդունում եկեղեցում աղոթել փափագող հիվանդների, կարոտյալներին ողորմություն տալ կամեցող չքավորների ու պահք պահել բաղձացող տկարների հոժարությունը:

 Բայց երբեմն էլ կամքի հոժարության հետ նաև գործն է պահանջում, ինչպես որ Տերը բավական չհամարեց Զեբեդեոսի որդիների՝ մահվան բաժակից խմելու հաստատուն փափագը (տե՛ս Մատթ. Ի 22-23), այլ կամեցավ, որ իրականում էլ խմեն, ինչպես և եղավ. մեկը վկայական արյամբ, և մյուսը մշտաչարչար ճգնությամբ լեցուն բաժակից խմեցին:

 Ուրեմն՝ ով կարող է գործով կատարել աղոթք, երկրպագություն, պահք ու ողորմություն, թող դրանք զանց չառնի՝ հույս ունենալով, թե միայն կամքի հոժարությունը բավական կլինի: Իսկ նա, ով գործով կատարել չի կարողանում, թող չվհատվի, թե վարձատրությունից զրկվեց, որովհետև Աստված երբեմն որպես վարձատրության արժանի գործ է ընդունում բարեմիտ կամքի պատրաստությունն ու հոժարությունը, երբ կամքը հաստատուն է:

   Գ. Մարդու կատարելությունն Աստծուն սիրելու մեջ է, իսկ Աստծու հանդեպ սիրո նշան են այն բարի գործերը, որ վերաբերում են կա՛մ Աստծուն, կա՛մ իրեն, կա՛մ ընկերոջը:

 Աստծուն վերաբերում է աղոթքը, որովհետև աղոթքի առարկան Աստվածն է, իրեն վերաբերում է պահքը, որովհետև պահքի առարկան իր մարմինն է, և ընկերոջը վերաբերում է ողորմությունը, որովհետև սրա առարկան մարդուն ողորմելն է:

 Բայց քանի որ աղոթքը, պահքն ու ողորմությունը՝ որպես ապաշխարության խորհրդի մասեր, կրոնական առաքինություններ են, երեքն էլ վերջին հաշվով վերաբերում են Աստծուն և իրենց զորությունն աստվածային շնորհի ներգործությունից ունեն:

 Արդար մարդը մեղքի արատից զգուշանում է, որպեսզի չաղտեղանա ու շնորհից չզրկվի, իսկ մեղքերով արատավորվածն ապաշխարում է, որպեսզի մաքրվելով արդարացվի ու շնորհ ընդունի: Առաջինը գործում է ասես պաշտպանական զենքերով, իսկ մյուսը՝ վանողական:

 Այս զենքերն աղոթքի, պահքի ու ողորմության գործողություններն են, որոնցով Աստծու շնորհը, եթե մեկի մեջ կա, չի կորչում, իսկ եթե կորել է, վերագտնվում է:

 Թեպետ այս երեքը մի ակունքից՝ Աստծու սիրուց են բխում, ինչպես ջերմությունը, լույսն ու ստվերը՝ մի արեգակից, սակայն միմյանցից զանազանվում են, որովհետև ներգործության տարբեր առարկաներ ունեն: Եվ չնայած սրան՝ երեքը միասին երանության մի պսակ են հյուսում իրենց գործողի գլխի համար:

 Արդ, ով աղոթում է Աստծուն, գիտի, որ ինքն Աստծու առաջ է, և Աստված՝ իր, ուստի չի կարող չար բան գործելու մասին մտածել, այլ հակառակը՝ ցանկանում է Նրան հաճելի լինել, իրեն ու իրեն վերաբերող ամեն ինչ հանձնում է Աստծու կամքին, ամեն ինչում ամենուրեք Աստծու փառքը փնտրում և խոնարհ մտքով հնազանդվում Նրա հրամաններին: Այս բոլորն ու սրանց կարգը դասվողները համարվում են աղոթքի գործեր, որոնքսկիզբ են առնում մտքից, բայց կատարվում մարմնի սպասավորությամբ:

 Հարկավորաբար սրանց հետևում են մարմինը պահքով ճնշելը, զգայարանները զսպելը, մարմնավոր հաճույքի ախտավոր բաղձանքի անկարգ կիրքը մեռցնելը, բոլոր վշտերին ու ձախողակի պատահարներին համբերելը, մինչև մարմինը կորցնելը, ինչի մեջ է գտնվում հոգու ճշմարիտ կյանքը՝ ըստ այսմ. «Ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի» (Մատթ. ԺԶ 25):

 Սրանք և առաքինական սրանց նման այլ գործերը վերաբերում են պահեցողությանը, որովհետև մարմնի մեջ ու մարմնով են կատարվում, սակայն ոչ առանց հոգու ու մտքի սատարության:

 Սրանց հետևում են նաև ողորմության գործերը, այսինքն՝ կարոտյալի կարիքն ամբողջովին կամ մասամբ հոգալու համար ունեցվածքից մատուցելը, ինչի համար հարկավոր են մարմնի՝ ունեցվածք ձեռք բերելու համար ջանքն ու աշխատանքը և հոգու՝ սեփական կարողությունն ու կարոտյալի կարիքը կշռելու խոհեմ խորհրդածությունը, որպեսզի տալն արժանապես ու վայելչաբար լինի: Ողորմության գործերի թվին են պատկանում ներումը, խրատը, ուսուցանումը, կարեկցությունը, մխիթարությունը և սրանց նմանները:

 Սրանցով են կատարվում զղջումից ու գաղտնի խոստովանությունից հետո մեղքերի վճարման գործերը, որոնք խոստովանահայրը սահմանում է ըստ անձի ու ժամանակի որպիսության՝ որպես հոգու բոլոր հիվանդությունների ու վերքերի դեղ ու սպեղանի: Սրանք, իրենց ներգործությունը Քրիստոսի չարչարանքների զորությունից ունենալով, արդյունքում այս կյանքում շնորհներ են բերում և հանդերձյալում՝ փառք:

 Դ. Սրանցում են ամփոփված ավետարանական ինը երանիները: Որովհետև հոգով աղքատ, հեզ ու սրտով սուրբ են աղոթասերները, սգավոր, քաղցած, ծարավ, արդարության համար հալածված ու նախատված են պահեցողները, ողորմած ու խաղաղարար են ունեցվածքով կամ խոսքով օգնություն մատուցողները:

 Արդ, ովքեր սրանք կատարում են Աստծու հանդեպ սիրով, նրանցն է երկնքի արքա-յությունը, նրանք են մխիթարվում, երկիրը ժառանգում, հագենում, ողորմություն գտնում, նրանք են Աստծուն տեսնում, Աստծու որդի կոչվում, երկնքում ցնծում և ուրախանում, որովհետև նրանց վարձքը շատ է այս կյանքում ու հանդերձյալում՝ ըստ մեր Քրիստոս Աստծու անսուտ խոստման (տե՛ս Մատթ. Ե 3-12):

 Ե. Աղոթքի, պահքի ու ողորմության գերազանցության ու հարկավորության մասին ոչ միայն նախկին իմաստասերները, հայրերն ու վարդապետներն են գրում ու մարդկանց հորդորում դրանք կատարելու, այլև Հին ու Նոր Կտակարանների աստվածաշունչ գրքերն են ամենուր ասես փողի ձայնով հռչակում:
Ուստի թող բավարար համարվեն այստեղ սակավինչ ասածներս, այլ բազում հոգեշահ խրատաբանությունների հետ միասին, որոնք ասես հոգու և մարմնի կարևոր զարդ են իբրև մի սուրբ կույս ու գեղափայլ պճնված անարատ հարս համարձակ մտնելու երկնավոր Փեսայի լուսո առագաստը՝ վայելելու անվախճան փառքը:

«Բարի են աղոթքները՝ պահեցողություններով, ողորմություններով և արդարություններով» (Տոբիթ ԺԲ 8):
«Այս տեսակ դևը այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ աղոթքով ու ծոմապահությամբ» (Մատթ. ԺԷ 20):
«Չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ և աղոթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն» (Ղուկ. Բ 37):
«Քո աղոթքներն ու քո ողորմությունները հիշատակվելով՝ Աստծու առաջ ելան» (Գործ. Ժ 4):

Հատված Պողոս Ադրիանապոլսեցիու «Խրատի թանգարան» գրքից

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Pahq 6 ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՊԱՀՔ
Հաջորդ նյութը Vardan episkopos Մեծ Պահքի խորհուրդը. ինչու՞ մենք պետք է անցնենք այս ճանապարհը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

votnlva
Պահքի մասին

Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա

15 Ապրիլի, 2025
Mijinq
Պահքի մասին

Միջինք

4 Մարտի, 2025
Tsiternakaberd aghotq 4
Նորություններ

Աղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում (նկարներ)

28 Սեպտեմբերի, 2024
Aghtq Artsakhi 04
Նորություններ

Կատարվեց աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության (նկարներ)

1 Հոկտեմբերի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?