Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Ապրիլի 25 Ուր. ԳԿ. Զ օր Ս. Զատկի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Ապրիլի 24 Եշ. ԳՁ. Ե օր Ս. Զատկի։ Յիշատակ սրբոց նահատակաց մերոց, որք կատարեցան յընթացս Հայոց Ցեղասպանութեանն վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Ապրիլի 23 Դշ. ԲԿ.Դ օր Ս. Զատկի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Ապրիլի 22 Գշ. ԲՁ. Գ օր Ս. Զատկի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
mexqeri
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Մեղքերի խոստովանության մասին
Քրիստոնեական

Մեղքերի խոստովանության մասին

Published 9 Դեկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մեղքերի խոստովանությունը դեռևս աշխարհի սկզբից սահմանվեց: Որովհետև երբ պատվիրանազանցությունը մուտք գործեց մարդկանց կյանք և ծնվեց մեղքը, նրա հետ միասին ի հայտ եկավ նաև Աստծո մարդասիրությունը` քաղցրությամբ կանչելու մեղքերի խոստովանության` Ադամին ասելով. « Ո՞ւր ես, Ադա՛մ» (Ծննդոց Գ 9): Աստված սա ասաց Ադամի մեղանչելուց հետո: Բայց այս հարցով ուրիշ էլ ի՞նչ էր կամենում ամենատես Բնությունը հայտնել, եթե ոչ որ նրան խոստովանության է հրավիրում, ինչն անտեսելով` Ադամը դատապարտվեց:: Քանզի ամեն տեղ էլ, ամեն ոք, ով խոստովանեց իր մեղքերը, թողություն ստացավ, իսկ ով չխոստովանեց, դատապարտվեց:

 Կայենին ու Ղամեքի՛ն նայիր (տե՛ս Ծննդ. Դ) և նրանցի՛ց սովորիր իրողության ճշմարտությունը: Երկուսն էլ նույն մեղքը գործեցին` սպանություն: Եվ Ղամեքի գործած մեղքն ավելի սաստիկ էր ու մեծ, քանի որ կրկնակի էր և իրենից առաջ կատարվածի օրինակն ուներ, իսկ Կայենինը մեկն էր և առանց օրինակի: Ղամեքը, վախենալով Աստծո դատաստանից, որը եղավ Կայենի հանդեպ, ինքն իրեն ավելի մեծ դատապարտության արժանացրեց: Այդ պատճառով էլ խոստովանելով ասաց իր կանանց. «Լսե՛ք իմ խոսքը, ո՛վ կանայք: Ես սպանեցի մի մարդու, որովհետև վիրավորել էր ինձ, և մի երիտասարդի, որովհետև ինձ հարվածել էր: Եթե սպանության համար Կայենից յոթն անգամ վրեժ պահանջվեց, ապա Ղամեքից` յոթանասուն անգամ յոթ» (Ծննդ. Դ 23-24):

 Այս ասելով և խոստովանելով իր ծածուկ գործած մեղքը` իրենից հեռացրեց Աստծո բարկությունը: Իսկ Կայենի պարագային այդպես չեղավ. նա խոստովանության կանչվեց և ըմբոստացավ, դրա համար էլ դատապարտվեց. ոչ միայն իր մեղքի համար չզղջալու պատճառով, այլև և մա՛նավանդ` անպատկառության , քանի որ Աստված քաղցրությամբ հարց տվեց նրան, իսկ նա խստությամբ ու անպատկառությամբ պատասխանեց (տես Ծննդ. Դ 9):

 Այս պատճառով Աստված ավելի ատեց անպատկառին, քան հանցավորին: Քանի որ երբ հանցավոր Կայենը մենակ էր, Աստված նրան հարց տվեց ու խոստովանության կանչեց` նրա մեղքերին թողություն տալու ու նրան արդարացնելու առիթ փնտրելով: Բայց երբ նա անպատկառ գտնվեց, Աստված նրան պատժեց և նրա զղջումն ու խոստովանությունը չընդունեց:

 Տեսնո՞ւմ ես խոստովանության օրինակը, թե ե՛րբ սկսվեց և որքա՛ն զորություն ստացավ արդարացնելու իրեն ընդունող մեղավորին և դատապարտելու նրան, ով ժամանակին սիրով չընդունեց այն: Այդ պատճառով էլ Աստված մարդկանց խոստովանության է հորդորում` ասելու իրենց մեղքերն ու արդարանալու. «Նախ դու խոստովանի՛ր անօրինություններդ, որպեսզի արդարացվես» (Եսայի ԽԳ 26): Խոստովանված մեղքը թեթևանում է, իսկ չխոստովանվածն` է՛լ ավելի ծանրանում:

 Այս ամենի մասին Դավիթն էլ է իր սաղմոսների մեջ ասում. «Ես ինքս կպատմեմ իմ մեղքերը, և դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտությանը» (Սաղմ. ԼԱ 5): Սրանով ցույց է տալիս Աստծո անսահման մարդասիրությունը, որ մեր` լեռների չափ ծանր մեղքերի դիմաց թեթև մի բան է պահանջում` խոսքով խոստովանություն: Քանզի մեր բնության մեջ ի՞նչն է ավելի թեթև, քան խոսքը , որը ոչ ժամանակի կարիք ունի հղացվելու համար, ոչ էլ աշխատանքով է ծնվում, այլ շատ հեշտությամբ մտքից լեզվին է փոխանցվում ու արտաբերվում և սրտի գաղտնի խորհուրդները հայտնապես ներկայացնում, ինչպես որ կամենում է:

 Մեզնից այսպիսի թեթև բան է Աստված պահանջում մեղքերի թողություն պարգևելու համար. «Խոստովանի՛ր,- ասում է ,- անօրինություններդ» (Եսայի ԽԳ 26):Եվ դրանից ավելի դժվարին ոչինչ չսահմանեց` սարեր կտրել-անցնել, օտար երկրներ գնալ, ծովի վրայով քայլել կամ երկնքով թռչել, ինչն ի վիճակի չէ կատարելու մեր բնությունը: Քանի որ եթե մեղքերի թողության համար այսպիսի օրենքներ սահմաներ, ապա մենք բոլորս էլ անհույս կկորչեինք:

Սարգիս Շնորհալի վարդապետ (12-րդ դ.)

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Axotqi masin Մի՞թե Աստված չէր կարող ավելի շուտ կատարել մեր խնդրածը. Սուրբ Հովհան Ոսկեբերան
Հաջորդ նյութը 12321247 613532615461376 560534598069402626 n Հայտարարվել է բաց մրցույթ Էօրնեկեան հանրակրթական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?