Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 11 Դշ. ԱԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 10 † Գշ. ԲԿ. Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 9 Բշ. ԴԿ. Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, և սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 7 Շբ. ԳԿ. Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 6 Ուր. ԳՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
iny eraniner
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ինը ԵՐԱՆԻՆԵՐ, Լեռան քարոզ
Քրիստոնեական

Ինը ԵՐԱՆԻՆԵՐ, Լեռան քարոզ

Published 2 Նոյեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Քրիստոսի խորհրդավոր պատգամախոսությունը՝ նրա քարոզչության սկզբում, անապատի փորձությունից հետո. այն խոսքերը, որ նա ասաց իր աշակերտներին լեռան վրա (Մատթ. 5.3–12, Ղուկ. 6.20–23): երանիներին նախորդող խոսքը, թե՝ «Ապաշխարեցե՜ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ.4.17), և այն բժշկությունները, որ նա արեց, պայմանավորեցին հոգևոր կատարելության հաջորդ՝ առավել բարձր աստիճանը, որ երանիներ են:
Սուրբ հայրերը ինը երանիները համեմատում են Հակոբին (Իսրայելին) տեսիլքով երևացած երկնային սանդուղքի հետ և երանիների քանակը համարում են հրեշտակների ինը դասերի խորհրդաբանությունը: Հոգևոր առավել բարձր, կատարյալ աստիճան է խորհըրդանշում այն հանգամանքը, որ Հիսուսը, երանիները ասելուց առաջ, անվերջ բժշկություններ ու հրաշքներ սպասող ժողովրդից առանձնացավ, բարձրացավ լեռը և նստեց այնտեղ, ինչը նշանակում է, թե այդ լեռը (հոգևոր բարձրությունը) հաղթահարողները և Հիսուսին մոտեցողները (աշակերտողները) կարող են լինել երանելի՝ ժառանգել երկնային արքայությունը ու կոչվել Աստծո որդիներ: երանիները հետևյալներն են.
– Երանի՛ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
– Երանի՛ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն:
– Երանի՛ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
– Երանի՛ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:
– Երանի՛ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն:
– Երանի՛ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:
– Երանի՛ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն:
– Երանի՛ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի
արքայությունը:
– Երանի՛ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՜ք և ուրախացե՜ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել:
Եկեղեցու հայրերն ու վարդապետները դարեր շարունակ մեկնաբանել են այս խորախորհուրդ երանիները:
Հոգով աղքատները նրանք են, որ միայն Աստված են տենչում՝ հոգևորապես թոթափած լինելով անձնական նկրտումները, հպարտությունը, փառասիրությունը (իրենց հոգևոր ունեցվածքը՝ ժառանգած մեղավոր Ադամից): Նրանք իրենց անկատարություն ու մեղսավորությունը ճանաչող և խոնարհաբար աստվածային շնորհը խնդրողներն են: Սգավորները նրանք են, որ արտասուքով զղջում են իրենց մեղքերի համար և իրենց մեջ ճշմարիտ հարազատին՝ կենդանի Աստծուն մեռցրած լինելու համար. նրանք ապաշխարությամբ կմաքրվեն և Սուրբ Հոգով (որ կոչվում է Մխիթարիչ) կվերստանան իրենց հարազատներին՝ աստվածային կյանքն ու սուրբ շնորհները: Հեզերը, Հիսուսին պատկերակից լինելով, կժառանգեն երկիրը՝ Հիսուսի հետ թագավորելով: Արդարության (Հիսուս Քրիստոսի) քաղցնուծարավն ունեցողները, հաղորդվելով Հիսուսի մարմնին ու արյանը, կհագենան հավիտենական հացով ու հավիտենական ջրով: Կարծես հիշեցվում կամ հաստատվում է սաղմոսը՝ «Աստվա՜ծ, Աստվա՜ծ իմ, ես առավոտից քեզ եմ դիմում. հոգիս ծարավ է քեզ, առավել ևս մարմինն իմ» (Սաղմ. 62.1–2): Ողորմածները մերձավորի հանց անքները ներողներն ու գթություն ցույց տվողներն են: Նրանք Աստծուց ողորմություն կգտնեն (կմտնեն շնորհի տակ): Սրտով մաքուրները նրանք են, որ խորհուրդների դուռը՝ սիրտը ապաշխարությամբ, աղոթքով և ս. Հաղորդությամբ մաքրել են չար խորհուրդներից: Նրանց սրտերի մեջ կիջնի շնորհի լույսը, իսկ միտքը կպայծառանա աստվածային խորհուրդների ճառագայթումով և Աստծո փառքի մեծությամբ: Խաղաղարար է նա, ով իր սրտում ունի Աստծուն՝ հանձինս Որդու և Սուրբ Հոգու (Հիսուսը խաղաղություն գործեց, օրինակ՝ խաղաղեցնելով ծովը):
Արդարության համար հալածվողները սուրբ Աստծու պատճառով հանիրավի չարչարվողներն են, որոնք հավիտյանս հավիտենից ապրելու են երկնքի թագավորության մեջ: Հանուն Աստծո չար խոսք, նախատինք կրողները Տիրոջ արքայության մեջ մեծ շնորհների, պարգևների ու դիրքի են արժանանալու, ինչպես որ իրենց հավատքի առաջնորդն ու կատարողը, որ հարություն առավ և բազմեց Աստծո աջ կողմը: Նախ «անապատում կանչողի ձայն»-ի՝ Հովհաննես Մկրտչի, ապա և Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կողմից ազդարարված երկնային արքայությանը, երանությանը արժանանալու համար հարկավոր է քայլել ինը երանիների սանդուղքներով:
Ընդ որում երանիները ոչ թե քրիստոնեական ուսմունքի հայեցակետեր են, այլ՝ բուն Աստծո բնույթի արտահայտությունները. ով ջրից (ապաշխարությամբ) ու Սուրբ Հոգուց (Աստծուց) վերստին է ծնվում, նա կարող է բարձրանալ Աստծո լեռը (սիրո և կատարելության բարձունքը) և դառնալ երկնային արքայության քաղաքացի՝ բնութենակից լինելով և ճանաչելով իր Հորը՝ կենդանի Աստծուն: Հիսուսն ասում էր այն, ինչ կար իր մեջ, և այն, ինչը պիտի ցույց տար գործով. Դրանք էին՝ աղքատացումը՝ հանուն Աստծո, սուգը՝ հանուն անկյալ մարդու, հեզությունը, հնազանդությունը առ Աստված, արդարության՝ աստվածայինի քաղցն ու ծարավը, ողորմածությունը, գթածությունը՝ ախտավոր, բորոտավոր և դևերից բռնված մարդկանց հանդեպ, նրանց բժշկելը, սրտով մաքուր լինելը և դրա համար մշտապես Աստծուն տեսնելը, հալածանքներն ու չարչարանքները կրելը ևն: Սուրբ հայրերը երանիները անվանել են Ավետարան՝ Ավետարանի մեջ, Քրիստոսի սրբարար ու փրկարար տնօրինություններից մեկը:
Երանիներին հետևում են քրիստոսյան պատվիրանները՝ լինել երկրի աղը և աշխարհի լույսը, լիովին բացառել ոչ միայն չար գործերը (սպանություն, շնություն և այլն), այլև չար խորհուր դները, չարի փոխարեն չար չհատուցել մարդկանց, այլ բարիով հաղթել չարին, այսինքն՝ լինել կատարյալ. «Արդ, կատարյա՜լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48): երանիները փաստորեն Աստծո բնույթի ներդրումն են մարդու մեջ: երանիների աստվածային բնույթն ու նպատակն է հանրագումարի բերվում երանիներին հաջորդող Տերունական աղոթքի մեջ (Մատթ. 6.9–13):

Աղբյուր՝ «Ք. Հ.» հանրագիտարան, հեղինակ՝ Լևոն Սարգսյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Globalizaciya Ալեքսանդր Մեծի գլոբալիստական ծրագիրը
Հաջորդ նյութը xachqar Հայաստանի առեղծվածները — Ամենափրկիչ խաչքարերի առեղծվածը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Screenshot 1 1
Հունվարի 31-ին Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը
Եկեղեցական տոներ
Screenshot 3
Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի․․․
Աղոթքներ
Screenshot 1
Առաջավորաց պահքը սկսվում է հունվարի 26-ից
Եկեղեցական տոներ
Screenshot 7
Դեկտեմբերի 25-ին Ս. Ստեփանոսի հիշատակության օրն է
Եկեղեցական տոներ
Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ

Ընթերցեք նաև

ցհառռռ
Քրիստոնեական

Ինչ է նշանակում չարախոսություն

14 Հոկտեմբերի, 2025
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?