Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 23 Եշ. ԲՁ. Սրբոց Խարիթեանցն եւ սրբոց վկայիցն Արտեմեայ եւ Քրիստափորի, երկուց կանանցն Կալինիկեայ եւ Ակիւլինեայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 22 Դշ. ԱԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvacacin wqd1 e1502362136488
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Վարք սրբոց > Ամենօրհնյալ սուրբ Կույս Մարիամի վերափոխման պատմությունն ըստ Հայսմավուրքի
Վարք սրբոց

Ամենօրհնյալ սուրբ Կույս Մարիամի վերափոխման պատմությունն ըստ Հայսմավուրքի

Published 15 Օգոստոսի, 2019
Կարդալու տևողություն՝ 12 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Պետք է իմանալ ամենօրհնյալ Սբ Կույս Մարիամի Ննջման պատմությունը, որ գրեց սուրբ Հովհաննես Ավետարանիչը: Երբ հասավ ամենասրբուհու` մարմնավոր կյանքից դեպի հանդերձյալը փոխվելու ժամանակը, ինչպես օրեր առաջ Գաբրիել հրեշտակապետն իջավ նրա մոտ և հղության ավետիսը տվեց, նույն Գաբրիել հրեշտակապետն էլ ավետեց Սուրբ Կույսի` երկրից երկինք փոխադրվելու լուրը: Բերկրեց և զվարճացավ նրա հոգին: Եվ ելնելով սկսեց շրջել և աղոթել Քրիստոսի տնօրինական վայրերում: Եվ դարձյալ 13 օրից հետո եկավ Գաբրիելը և խոնարհվելով ողջունեց Տիրածին Կույս Մարիամին` ասելով. «Ուրախացիր բերկրեալդ կանանցից, քանզի կանչում է քեզ մեր Արարիչը` քո Միածին Որդին»:

 Եվ պսակեց Սուրբ Կույսի գլուխը Ադամի Դրախտից բերած բրաբիոնե պսակով: Ամենասուրբ Կույսի համար ծաղիկներից և արմավենու ոստերից հյուսված բրաբիոնի պսակը իր` երկրից երկինք փոխադրման ավետիսն եղավ: Մանավանդ որ հետո այն բժշկության և հրաշքների աղբյուր եղավ: Ապա ելավ Ձիթենյաց լեռը աղոթելու, և ամբողջ բույսերը և ծառերի տունկերը խոնարհվելով երկրպագում էին նրան: Այսպես էր աղոթում Աստվածածինն և ասում. «Դու, Տեր իմ Հիսուս Քրիստոս, Քո Հայր Աստծո Որդի և իմ ` մոր Քո աղախնիդ` Տեր իմ Միածին,Դու Ինքդ խոստացար գալ ինձ մոտ, որ Քեզանով ավանդեմ իմ հոգին »:

 Այնժամ երկնքից ձայն եկավ նրան և ասաց. «Չեմ թողնի քեզ, Մայր իմ Տիրուհի և կկատարեմ քո խնդրանքները»: Եվ աղոթքից ելնելով` ամենօրհնյալ Մարիամը երեք օր շրջեց, աղոթեց և երկրպագեց Աստվածորդու` իր Միածնի տնօրինական վայրերով` ունենալով իր հետ Սողոմեին` Հովհաննեսի մորը և Նիկոդիմոսի դստերը` Մարթային: Տուն վերադառնալով` կանչեց իր մոտ ազգականներին և այլ սուրբ կանանց, ասաց նրանց վառել ջահերն ու ղամպարները և մնալ իր մոտ երեք օր: Եվ ապա սկսեց պատմել Աստծո փառքը: Իսկ մահվան մասին ասաց. «Երկու հրեշտակներ են գալիս մարդու հոգու ետևից` մեկը չար, մյուսը` բարի: Եվ եթե մեղավոր է հոգին, չար հրեշտակն է այն ժառանգում, և ուրախանում են դևերն այդ հոգու կորստյան համար: Եվ ցույց է տալիս չար հրեշտակը մեղավոր հոգու արդար դատաստանը և տանջանքների վայրը: Իսկ եթե արդար է հոգին, ժառանգվում է բարի հրեշտակին, և ցույց է տրվում նրան կենաց հարությունը և փառքի հանգստավայրը»:

 Եվ մինչ պատմում էր, եկավ Հովհաննես ավետարանիչը, որ Քրիստոս էր քարոզում մերձակա գյուղերում և մենակ էր: Մտնելով ողջունեց և երկրպագեց Կույս Մարիամ Աստվածամորը, իսկ նա ընդունեց ողջույնն ասելով. «Բարի եկար որդյակ իմ և իմ Որդու սիրելի»: Պատմեց նրան իր փոխման մասին և ցույց տվեց իր թաղման տեղը հայրենի Գեթսեմանիի ձորում: Պատվիրեց նաև իր երկու հանդերձները տալ այն այրի կանանց, որ շրջեցին իր հետ փրկչական վայրերում: Եվ պատվիրեց Հովհաննեսին մատուցել աստվածային Պատարագը, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին և Արյանը, որպեսզի կատարվի մարգարեի խոսքը /…/թե. «Իմ ատամների մեջ իմ մարմինն ունեմ»:

 Այնժամ Հովհաննեսը կանանց և Հիսուսի մայր Մարիամի հետ ելավ Վերնատունը և այնտեղ պատարագեց Հիսուս Քրիստոսին: Եվ մինչ գոհաբանական աղոթքներ էր մատուցում, իսկույն նրան ձայնակից եղան սուրբ առաքյալների դասերը, որոնց Սուրբ Հոգին ի մի հավաքեց ամբողջ աշխարհից, ուր գնացել էին Քրիստոս Աստված քարոզելու: Եվ այսպես տասը և յոթանասունը` յուրաքանչյուրն իր վիճակից Սուրբ Հոգու կանչով եկավ, հասավ Սբ Աստվածածնի ննջմանը: Եվ Պատարագի վերջին` սուրբ Հաղորդության ավարտին, երկրպագեցին սուրբ Աստվածամորը` մատուցելով հիսուսավանդ ողջույնը և ապա ողջունեցին միմյանց «ի համբոյր սրբութեան» և օրհնեցին Աստծուն իրենց` այս զարմանալի հավաքման համար: Հետո մտան Վերնատան մոտ գտնվող տունն Աստվածամոր: Եվ սուրբ Աստվածածինը ցույց տվեց նրանց բրաբիոնը, խոսեց իր ննջման մասին և ցույց տվեց իր հանգստի վայրը` Գեթսեմանի գերեզմանը: Այնժամ արտասվեցին սուրբ առաքյալները, սաստիկ լաց եղան և հիացած բրաբիոնի վայելուչ պայծառությամբ` գոհացան Աստծուց: Եվ ապա հրամայեց նստել, վառել ջահերն ու ղամպարներն, իսկ ինքը մտավ մահիճ. Պետրոսը նստեց սնարին, իսկ Հովհաննեսը` պատվանդանին: Եվ Պետրոսն սկսեց գովերգել կանանց մեջ ամենօրհնյալին` Մորն Աստծո: Աստվածամայրն իր հերթին փառավորեց և երանի տվեց Պետրոսին ` որպես «եկեղեցու հիմք և հավատի վեմ »:

 Եվ դարձյալ Պետրոսն սկսեց ուսուցանել հավաքված եղբայրներին և սուրբ կույսերին և պատմեց նրանց այս առակը. «Մի հարուստ մարդ իր երկու ծառաներին աքսորեց հեռավոր մի երկիր: Մի ծառան մոռացավ իր տիրոջը և աքսորականներից իր համար գանձ և շատ ունեցվածք հավաքեց: Իսկ մյուս ծառան չդադարեց հուսալ ` գուցե տերը ետ դարձնի իրեն աքսորից: Նա ոսկուց, մարգարտից և պատվական քարերից մի պսակ կազմեց: Եվ երբ տերը կանչեց նրան աքսորից, բարի ծառան պսակն իր տիրոջը մատուցեց: Տերը հավանեց պսակը և դրեց այն հավատարիմ ծառայի գլխին, իսկ մյուս ծառան դատապարտվեց»: Այս առակը պատմեց Պետրոսը երկրում ապրող արդարներիս և մեղավորներիս համար: Որովհետև, երբ արդարները Տիրոջ կամքը կատարեն և պատրաստ լինեն իրենց կանչվելու օրվան, ուրախությամբ կգնան Տիրոջ մոտ,և այն պսակը, որ կազմեցին նրանք իրենց հավատի ոսկուց և զանազան առաքինի գործերից, Տերը կդնի նրանց գլխին: Իսկ մեղավորները, ովքեր աշխարհինը և իրենց մարմնավոր կարիքները հոգացին, պիտի լան և կոծեն և դողան` բարի գործեր չունենալու պատճառով: Եվ կաղաչեն հրեշտակներին դույզն-ինչ ներում ստանալ կամ ժամանակ ` պատրաստելու իրենց:
Առավոտյան սրբուհի Մարիամն արևածագի հետ վեր բարձրացրեց ձեռքերը, աղոթեց Աստծուն և ընկողմանեց մահճում: Իսկ սուրբ առաքյալներն գիշերային հսկումից և առավոտյան պաշտամունքից հետո շրջապատեցին սրբուհու մահիճը: Իսկ Հովհաննեսը վերցրել էր կիպարիսի մի տախտակ և փորագրել վրան Տիրամոր պատկերը և տվեց Պետրոսին, և Պետրոսն ու բոլոր առաքյալներն աղաչեցին Աստվածամորն ասելով. «Ով Տիրածին Կույս, որովհետև հանդերձյալն ես գնում` քո անձկալի Միածնիդ մոտ . վերցրու և օրհնիր այս պատկերը, թող այն նշան լինի հիվանդների առողջացման և մանավանդ, բորոտների համար: Որ նրանք, ովքեր ապավինեն քո բարեխոսությանը, գտնեն առողջություն և բժշկությունիրենց ցավերից, որովհետև տրտմություն է քո` մեր միջից փոխադրվելը, որովհետև քեզանով էինք մխիթարվում Քո Որդու և մեր Աստծո համբարձվելուց հետո: Որեմն, տուր մեզ քո պատկերը, որպեսզի քո փոխվելուց հետո նրանով մխիթարվենք»: Եվ Աստվածամայրն իր ձեռքը վերցրեց պատկերը, խաչակնքեց և դնելով իր երեսի վրա`թրջեց արտասուքով և խնդրեց Աատծուն նրանով բժշկել բոլոր տեսակի ցավերը, առավել ևս`բորոտների պիսակները: Նույն այդ պահին լուսեղեն կամար եկավ սրբուհու վրա, ձայն լսվեց և ասաց. «Թող կատարվի քո կամքը, մայր իմ»: Եղավ ահագին որոտ, աստվածային անուշահոտություն բուրեց, և առաքյալներից բացի `բոլորը թմրեցին: Եվ օրվա երրորդ ժամն էր, երբ երկնային բազում զորքերով երկնքից իջավ Սուրբ Կույսի Որդին: Գաբրիել և Միքայել հրեշտակապետերը գալիս էին Նրա առջևից: Եվ այդ ամբողջ ժամանակ փայտյա պատկերը, որ սրբուհին ուներ իր ձեռքերում, դրեց իր հանդեպ հրեղեն կառքում կանգնած Աստվածորդու առջև, և Նա Իր աստվածային Աջով տեառնագրեց / խաչակնքեց / Իր Մոր պատկերը: Նրանք վերցնելով երկրպագեցին և տեսան, որ տախտակի վրա նկարվել է Աստվածածին Կույսի պատկերը` աչքերն ու հոնքերը, բերանն ու քիթը, գույնն ու կերպը` ամբողջովին կատարյալ:

 Եվ տեսնելով մայրը Միածին Տիրոջն իր` Հիսուս Որդուն` գոհացավ Աստծուց և փառաբանեց Նրա անունը, որ կատարեց իրեն տված խոստումը: Ապա ամենամաքուր Կույսն Մարիամ զվարթերես ավանդեց սրբասնունդ հոգին իր Միածին Որդու և մեր բոլորին Ստեղծողի ձեռքը: Եվ Տերը`Քրիստոս, վերցնելով Իր Մոր հոգին` հանձնեց Գաբրիել հրեշտակապետին: Եվ ով կարող է նկարագրել պայծառությունն Աստվածամոր հոգու, քանզի լույսից առավել սպիտակ էր, կատարյալ էր իբրև մարդ`ոչ էգ և ոչ արու` տասնհինգամյա պատանու նմանությամբ: Այս տեսնելով` առաքյալները զարմացան: Այնժամ Պետրոսը հիացմունքով դիմեց Տիրոջը. «Ամենայնի Տերդ իմ և Մոր քո Միածի Որդի, Քո անարատ Մոր հոգու պես որ մահկանացուի հոգին է, որ արձակվելուց հետո նման է պայծառ արեգակի»: Տերն ասաց Պետրոսին. «Ով Պետրե, ի սկզբանե բոլոր արարածների հոգիներն այդպես պայծառ ստեղծեցի, ինչպիսին Իմ Մորն էր, որ ցույց տվեցի, բայց մարդիկ ապրելով մեղքերով սևացնում և աղտեղի են դարձնում: Ով Պետրե, գնա Գեթսեմանի ձորը և այնտեղ պատրաստիր իմ Մոր գերեզմանը և երեք օր մի հեռացեք դրանից»: Հենց որ այս ասաց Տերը , այնժամ խոսեց Տիրամայրն առանց հոգու և ասաց. «Հիշիր ինձ, Տեր, որ ստեղծեցիր Քո անարատ ձեռքերով: Հիշիր ինձ, Տեր, որովհետև զգուշությամբ պահեցի քեզնից ինձ տրված իմ կուսության գանձը»: «Չեմ թողնի քեզ, իմ գանձերի գանձ, չեմ թողնի քեզ, Մայր Իմ սիրելի և մարդեղության առագաստ», – պատասխանեց Տերը:

 Այս ասելով` Տերը վերացավ երկինք: Այնժամ Առաքյալների և սուրբ կույսերի հետ Սուրբ Կույսին մոտեցավ Հովհաննեսը և մաքուր կտավով պատեց անարատ Կույս Մարիամի աստվածաբնակ մարմինը:

 Երբ դագաղ դրեցին, բրաբիոնե պսակը վրան դրեցին, և առաքյալներն Սուրբ Կույսին իրենց ուսերի վրա տարան և դրեցին տապանի մեջ: Լսում էին հրեշտակների երգեցողության ձայնը, բայց չէին տեսնում նրանց: Եվ Պետրոսն իր ձեռքին պահել էր Տիրամոր պատկերը, Հակոբոս Տեառնեղբայրը` Տերունական Խաչի սուրբ Նշանը, իսկ Թովմասը` խնկի բուրվառը: Եվ Պետրոսն սկսեց խորհրդաբար սաղմոսել. «Իսրայելին Եգիպտոսից հանելու համար, ալելուիա»: Եվ ողբաձայն` քաղցր ու անուշ եղանակով ամբողջ երկնավոր խումբը միաբանված` սաղմոսով ձայնակցում էին նրան:

 Եվ Տիրամոր աստվածընկալ մարմինը առաքյալները սաղմոսներով և օրհնությամբ տարան և դրեցին տապանի մեջ և մնալով այնտեղ 3 օր` պահպանում էին: Եվ լսվում էր հրեշտակների փառաբանության խոսքերը: Իսկ երեք օր հետո` առավոտյան, բարձունքներից իջան անմարմին հրեշտակների զորքերը. նրանց հետ լուսափայլ ամպերի միջով եկավ Տերը մեր` Հիսուս Քրիստոս, և հրեշտակներն, առանց խախտելու Սուրբ Կույսի կնքված գերեզմանը, վերցնելով աստվածընկալ մարմինը բարձրացրին ամպերի մեջ: Իսկ Հիսուս վերցնելով միավորեց Իր Մոր և Կույսի մարմինն ու հոգին, տարավ նրան երկինք և բազմեցրեց Իր փառքի Աթոռի աջ կողմում` ըստ այն սաղմոսի, որ ասում է, կլինի Թագուհին Քո աջ կողմում ե: Այնուհետ լռեց հրեշտակների երգը, որովհետև նա կատարյալ հարություն էր առել:
Եվ սուրբ առաքյալներից մեկը` գլխավորներից, Բարդուղիմեոսը չէր հասել Աստվածածնի Ննջմանը և չորրորդ առավոտյան Խորասանից վերադարձավ և իմանալով Աստվածածին Կույսի Վերափոխման մասին` սկսեց լալ և կոծել իր անձը` պոկում էր մազերն ու մորուքը և անմխիթար ողբում, թե ինչու չարժանացավ Կույս Աստվածամոր տեսությանը: Այնժամ Պետրոսը հրամայեց բացել Ամենօրհնյալի տապանը: Երբ արագ բացեցին սուրբ գերեզմանը, չգտան Աստվածածնի մարմինը, այլ միայն պատանը և հիացած փառք տվեցին Աստծուն: Ապա վերից ձայն եկավ առաքյալներին և ասաց. «Տվեք փայտյա պատկերը Բարդուղիմեոս առաքյալին, որ տանի իր վիճակը և նրանով մխիթարվի: Իսկ Աստվածամոր մարմնի համար մի երկմտեք, քանզի նա փոխադրվեցիր Արարչի և Որդու մոտ, ուր ինքն էր կամենում. մահկանացու արարածներից մեկը Ամենասուրբ Երրորդության հետ դասվեց»: Այս լսելով` առաքյալները գոհություն տվեցին Աստծուն և փառավորեցին Աստվածամորը:

 Մարիամը Համբարձումից հետո ապրեց ևս 12 տարի, իսկ երբ մահով ննջեց, 60 տարեկան էր… Աստվածամայրն իր ծննդեան օրն էլ վախճանվեց:

 Պետք է գիտենալ, որ Սուրբ Կույսը բարձրահասակ էր, սպիտակամարմին, ձվաձև դեմքով, երկարամատն, և լի էր Աստծո բոլոր շնորհներով` նման իր Միածին Որդուն: Մարիամը ադամորդիներից ամենագեղեցիկն էր:

 Սողոմոնի վկայությամբ, որ ասում է. «Գեղեցիկդ ի կանայս, քոյր իմ Հարսն»:
Եվ բարեխոսությամբ Մոր Քո և Կույսի, Քրիստոս Աստված, ողորմիր բոլոր հավատացյալներին. ևս առավել այս բոլորը գրողին…Ամեն:

«Հայսմավուրք» /կրճատ /-թրգմ.`Գ Մանուկյանի

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը M63B9217 copy Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի պատվիրակության անդամները
Հաջորդ նյութը Hagharcni shabat 215 «Հաղարծնի շաբաթ» հոգևոր-մշակութային մեկշաբաթյա ծրագիրը: Այս տարի սկսվեց օգոստոսի 12-ից (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Verapoxum 2 e1470214173579
Եկեղեցական տոներ

Խաղողօրհնեք կամ Աստվածածնի Վերափոխման տոն

9 Օգոստոսի, 2024
Hripsimyanc kuyser
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Սուրբ Հռիփսիմյանց կույսեր

27 Մայիսի, 2024
Վարք սրբոց

Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը

20 Մայիսի, 2024
Abgar tagavor
Վարք սրբոց

Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ

4 Դեկտեմբերի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?