Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 31 Շբ. ԱԿ. ԽԲ. օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 30 Ուր. ԱՁ. ԽԱ. օր Յինանց: Սկիզբն պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
PAHQI NPATAKY
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Պահքի մասին > Պահքի նպատակը
Պահքի մասին

Պահքի նպատակը

Published 26 Փետրվարի, 2020
Կարդալու տևողություն՝ 8 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ինչո՞ւ ենք պահք պահում. կարևոր մի հարց, որին տրված պատասխանից կախում ունեն մեր պահեցողության կրոնական արժեքը և իմաստ ունենալ կամ չունենալը: Հարցին պատասխանելը դյուրացնելու համար ցանկանում ենք հաստատել, որ շատ սերտ զուգահեռ կա հիվանդության համար սահմանված ռեժիմի (սնուցակարգ) կամ դիետայի և կրոնական պահեցողության միջև` թե՛ նպատակի և թե՛ մեթոդի տեսակետից: Երկուսի վրա գցված բաղդատական մի ակնարկն ավելի կհստակեցնի պահքի դերը և նպատակը: Ինչ հիվանդությունն է մարմնի համար, նույնը մեղքն է հոգու համար: Կարող ենք մինչև իսկ ասել` մեղքը հոգու հիվանդությունն է, և հիվանդությունը մարմնի մեղքն է: Հիվանդությունը մարմնի ֆիզիկական ներդաշնակ գործունեությանը խանգարող գործոն է, իսկ մեղքը` հոգեկան կյանքի մեխանիզմին: Հայտնի է, որ բժիշկները հիվանդին կա՛մ դեղը, կա՛մ պահեցողությունը, կա՛մ երկուսը միանգամից են հանձնարարում: Որոշ հիվանդություններ առանց պահեցողության չեն բուժվում, օրինակ` խոցը, շաքարախտը և նմանները: Նույնն է հանգամանքը մեղքերի դեպքում: Մեղքերի կարևոր տոկոսը ցանկությունների սանձարձակ գործունեության արդյունք է: Իրենց բնական չափի և սահմանի մեջ ցանկություններն աստվածադիր ուժեր են` մարմնի կենսական գործունեությունը դյուրացնելու համար: Ուտելու կենսական գործողության հետ կապված` ախորժակը մարդուն պարտադրում է ուտել` մարմինն առողջ և կենսունակ պահելու համար: Սերնդագործելու կենսական գործողության հետ առնչված ցանկությունը մարդուն պարտադրում է կյանքը տևականացնել երկրի վրա: Սակայն միանգամայն հայտնի է, որ ցանկություններն առհասարակ իրենց չափի և սահմանի մեջ չեն մնում, դառնում են իսկական բռնակալներ, և մարմինը, փոխանակ մեր կամքի և բանականության կողմից կառավարվելու, դառնում է ցանկությունների խաղալիք:

 Որկրամոլությունը, որն ուտելու ախորժակի սանձարձակությունն է, ոչ միայն ֆիզիկական ու բարոյական բազում ախտերի մայրն է, այլ նաև պատճառ` կյանքի այլասերման: Հեշտախտը և այլ սեռային ստահակություններ, որոնք սերնդագործման աստվածադիր օրենքի անսանձ գործունեություններն են, մեզ ծանոթ է, թե ինչ ավերներ են գործում անհատի և ընկերության ներսում: Զգացական այս ուժերն առանց պահեցողության դժվար է իրենց բնական չափի և սահմանի մեջ պահել: Ուստի պահքը կարևոր դեր ունի ցանկությունների բռնակալության առաջն առնելու տեսակետից: Սա է իմաստը Պողոս առաքյալի` գաղատացիներին ուղղած այս խոսքի. «Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացեք և մարմնից անկությունը մի՛ կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին` մարմնի հակառակը» (Գաղ. 5:17):

 Պահքի նպատակը, ուրեմն, հոգու կյանքը զորացնելն է` տկարացնելով զգացական հաճույքների քաշող ուժը: Ինչպես ակնարկեցինք, պահեցողության գերագույն նպատակն ապաշխարանքն է, այսինքն` մեղքից և հոգեկան ծուլությունից ազատագրվելու ճիգ է, այդ իսկ պատճառով ունի ինքն իրեն տրված պատժի հանգամանք: Ապաշխարանքի էությունը մեղքի պատճառով զգացած ցավը, զղջումը և մտահոգությունն են այն պարզ պատճառով, որ մեղքն անհատի և ընկերության մեծագույն չարիքն է և մեզ Աստծուց բաժանող միակ պատճառը, աստվածային ու մարդկային մի շարք թանկագին շնորհներից ու ուժերից մեզ պարպող միակ ազդակը: Արդ, մեղքի հետևանքով զգացած ներքին ցավի արտաքին արտահայտություններից գլխավորը պահեցողությունն է, որը մեղավորին պատժի ենթարկելու և մեղքի ավերների առաջն առնելու արարք է: Որոշ հիվանդություններ մահացու են, այսինքն` եթե իրենց սկզբնական շրջանում չդարմանվեն, վաղահաս մահվան պատճառ կլինեն. օրինակ` քաղցկեղը, թոքախտը, սրտի և այլ կենսական օրգանների հետ կապված տկարությունները: «Մահացու» կոչված մեղքեր էլ կան. օրինակ` ամբարտավանությունը, չար նախանձը, ջղագար բարկությունը, անսահման ագահությունը և սրանց տարատեսակները: Սրանք մահացու են, որովհետև մարդու մեջ մեռցնում են բարոյական գիտակցությունը, մարդկային արժանապատվությունը և, ի վերջո, այլասերում մարդու նկարագիրն ու բնությունը: Երբ մարդը զրկվում է բարոյական արժեքներից, դադարում է բառի իսկական իմաստով մարդ լինելուց: Արդարև, այս երկոտանի, ուղղաբերձ «մերկ կապիկը» մարդ դարձնողը, այսինքն` կենդանական աշխարհի մյուս տեսակներից զանազանողը, ոչ այնքան նրա ֆիզիկական տարբերություններն են, որքան բարոյական գիտակցությունը, խիղճը, Աստծուն ճանաչելու և Նրան դիմելու կարողությունը: Այս և մարդկային ուրիշ ազնիվ հատկություններ էլ վերոհիշյալ մահացու մեղքերից կտուժեն, կայլասերվեն, մինչև իսկ իսպառ կփչանան, եթե դրանց առաջը չառնվի: Եվ պահքը մեծապես նպաստում է այլասերիչ այս հակումների առաջն առնելուն, ինչպես նաև մարդուն հատուկ վերոհիշյալ կարողությունները պահպանելուն:

 Պետք է անդրադառնալ նաև, որ ֆիզիկական հիվանդությունների պարագայում սնուցակարգը կամ դիետան չէ, որ ախտը բուժում են: Բուժողը մարմնի բնական ուժերն են, արյունը, ավիշը և նրանցում պարունակվող կենսական տարրերը: Բժշկի հանձնարարած պահեցողությունը կամ դեղը միայն դյուրացնում են մարմնի բուժիչ ուժերի գործը` արգելք հանդիսանալով, որ հիվանդությունն ավելի չխորանա: Նույնը կրոնական պահեցողության պարագայում է: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր մի օժանդակություն է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը, որոնք պահեցողությունից անբաժան պետք է լինեն, այն հիմնական պայմաններն են ստեղծում, որտեղ Աստծո բուժիչ և քավիչ զորությունն է գործում: Ս. Օգոստինոս Ափրիկեցին ասել է. «Պահեցողությունը մաքրում է հոգին, բարձրացնում միտքը, չափի և հակակշռի ներքևում պահում կրքերը, ցրում է ցանկության ամպերը, մարում սեռական կրակը, արծարծում է ժուժկալությունը և վառում ճշմարտության լույսը»: Արդարև, անկեղծ և առողջ պահեցողության մեջ քրիստոնյան կարող է գտնել ազդու միջոցներից մեկը` վերատիրանալու այն բարոյական կորուստներին, որոնց ենթարկվել է չափազանց արձակ ապրելակերպով: Վերաշահում է այն շնորհները, որոնցից զրկված էր իր մեղքերի պատճառով: Գրվածքիս իբրև բնաբան ծառայող խոսքը, որն ասվել է մեզնից գրեթե 2500 տարիներ առաջ, Հովել մարգարեի բերանով, իր մեջ խտացնում է պահքի էությունը:

 Մշտնջենական մի թելադրանք է, որն ու ղղված է բոլոր դարերի բոլոր սերունդներին, որոնք Աստծուց հեռացած լինելու դժբախտությանն են ենթարկված:

 Ժամանակակից մարդկությունը գերազանցել է նախորդ սերունդներին ոչ միայն իր թվով ու տեխնիկական առաջադիմությամբ, այլ նաև ամբարշտությամբ և Աստծուց հեռացած լինելու անչափելի ծավալով: Դեպի ստույգ և անխուսափելի կորուստ առաջնորդող այս ճանապարհից ազատվելու միակ միջոցը «պահքով և լալով», այսինքն` ապաշխարանքով ու աղոթքով, «ամբողջ սրտով» հետ` առ Աստված դառնալն է: Կրոնական պահեցողությունն ունի նաև անուղղակի բարիքներ, որոնք ոմանք տգիտաբար նկատում են որպես պահքի նպատակ: Ցորենի հետ անպատճառ նաև հարդ է արտադրվում, որը բոլորովին էլ դեն նետվելիք բան չէ, անասուններին իբրև կեր է ծառայում: Բայց ոչ ոք ցորեն չի մշակում հարդ ստանալու համար: Ծիրանի հետ կա նաև նրա կորիզը, որը նույնպես անպետք բան չէ, սակայն ոչ ոք ծիրանի ծառ չի տնկում կորիզի համար: Պահքի անուղղակի բարիքներից են, օրինակ, ֆիզիկական օգտակարությունը` հատկապես մեր ժամանակներում, երբ մարդիկ պետք եղածից ավելի են ուտում, և մարմինն իրեն անհրաժեշտ եղածից ավելի է նյութեր ստանում, որոնք ճարպի ձևով զետեղում է իր զանազան մասերում` իզուր ծանրացնելով իրեն և դժվարացնելով սրտի աշխատանքը: Ձևականին հակադրված իսկական պահեցողությունը նպաստում է մարմնի ճարպերը հալեցնելուն և սրտի աշխատանքը թեթևացնելուն: Սակայն երբ պահեցողությունը նիհարելու և առողջությունը վերագտնելու նպատակով է արվում, որքան էլ օգտակար լինի, դադարում է կրոնական արժեք ունենալուց: Պահքի անուղղակի ուրիշ բարիքներից մեկն է ԿԱՄՔԻ ԶՈՐԱՑՈՒՄԸ: Մեր հոգևոր և բարոյական կենցաղում կամքը կենսական դեր ունի: Երբ օրենքի պարտադրանքով կամ մեր ցանկությամբ պահեցողություն ենք անում, մեր կամքն աստիճանաբար զորանում է, որովհետև պահեցողությունը հաճելի չէ մեր ֆիզիկական դյուրակեցությանը, որով մարմնական հակումների վրա դրված պարտադրանքը նպաստում է, որ բարոյական կամեցողությունը զորանա` ի վերջո դառնալու համար ուժի շտեմարան, որի օգնությանն ենք դիմելու ամեն անգամ, երբ բարոյական օրենքներին կամ մեր խղճմտանքին հակառակ արարքների փորձությանը ենթարկվենք: Կամեցողության զորացմամբ մենք մեր ունեցած խելքը և ժամանակն ավելի արդյունավոր կերպով կարող ենք գործածել: Թե կամքի պակասի հետևանքով ինչ ահավոր չափերի հասնող վատնումներ ենք ունենում` քչերին է հայտնի: Սակայն այստեղ ևս կրկնում ենք. միայն կամքի զորացման համար կատարված պահեցողությունը կամ նման այլ վարժանքներն ու մարզանքները զուրկ են մնում զուտ կրոնական արժեքից` ինքնըստինքյան օգտակար ու հանձնարարելի լինելով հանդերձ:

Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան»

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Vahram qhn. Meliqyan 21 Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն
Հաջորդ նյութը 26 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

votnlva
Պահքի մասին

Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա

15 Ապրիլի, 2025
Mijinq
Պահքի մասին

Միջինք

4 Մարտի, 2025
Mayr Ator 1
Պահքի մասին

ՊԱՀՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՒ ՄԵԾ ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆԸ

17 Փետրվարի, 2023
rajavorac pahq 21
Պահքի մասին

Առաջավորաց պահքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է

30 Հունվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?