Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 29 Ուր. ԳԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 28 Եշ. ԳՁ. Պահք: Սրբոց հայրապետացն Բարաղամու, Անթիմոսի եւ Երանոսի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 26 Գշ. ԲՁ. Պահք: Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 25 Բշ. ԱԿ. Պահք: Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 24 † Կիր. ԱՁ. Բ կիր. զկնի Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
IMG 3096 копия 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Պահքի մասին > Մեծ պահք (Քառասնորդաց պահք)
Պահքի մասին

Մեծ պահք (Քառասնորդաց պահք)

Published 23 Փետրվարի, 2020
Կարդալու տևողություն՝ 9 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Քառասնորդական պահքն այս տարի (2021թ) սկսվում է փետրվարի 15-ից և, ներառելով նաև Ավագ Շաբաթը, շարունակվում մինչև Ապրիլի 4-ը` Ս. Զատիկ:

 Պահքերից առաջինն ու մեծը սուրբ Քառասնորդացն է, որ օրինադրեցին ու պահեցին մարգարեները, որը նաև Քրիստոս պատվեց և մեզ ավանդեց: Պահքը սկսվում է Բարեկենդանին և ավարտվում Զատկին, և այն «Քառասնորդաց» է կոչվում, որովհետև պահոց երկրորդ կիրակիից մինչև Տիրոջ ընթրիքը կազմում է քառասուն օր: Եվ սա ունի բազում խորհուրդներ:

 Նախ՝ որովհետև այս քառասունը սատանայի փորձությունների ժամանակն է, որովհետև Քրիստոս քառասնօրյա պահքով հաղթեց փորձող սատանային: Նույնպես և մենք քառասնօրյա պահքով հաղթում ենք սատանայի փորձությունները, և նա հեռանում է մեզանից, ինչպես ասում է Ավետարանը. «Այդ տեսակն ուրիշ բանով չի ելնի, եթե ոչ ծոմապահությամբ ու աղոթքով» (Մարկ. Թ 28):

 Երկրորդ՝ այս քառասունը ժամանակն է մարտերի ու պատերազմների, և չարչարելով ու մեր մարմինը զրկելով՝ պատերազմում ենք ընդդեմ ախտերի ու հաճույքների: Պահքով, ծոմով ու ծարավով չարչարում ենք մեր մարմինը և ողորմություն տալով՝ հաղթում աշխարհին, իսկ խոնարհությամբ հաղթում սատանային, ինչպես սաղմոսն է ասում. «Չարչարվեցի և սաստիկ կորացա, մռնչացի սրտիս հեծությունից» (Սաղմ. ԼԷ 9):

 Երրորդ՝ այս քառասնօրյա պահքն օրհնվեց և սրբվեց Աստծուց ու մարգարեներից, որովհետև գրված է. «Եղիան քառասուն օր ու քառասուն գիշեր քայլեց մինչև Աստծու Քորեբ լեռը» (Գ Թագ. ԺԹ 8): Սա ցույց է տալիս, թե ովքեր սրբությամբ պահում են այս քառասուն օրերը, համարձակապես պիտի ժամանեն Աստծու լեռը՝ երկինք՝ Քրիստոսի մոտ:

 Մովսեսը քառասուն ցերեկ ու քառասուն գիշեր պահեց և Տիրոջից Օրենքը ստացավ: Սա նշանակում է, որ նրանք, ովքեր սրբությամբ պահում են այս քառասուն օրերը, Աստծու օրենքներն ու պատվիրաններն են ընդունում:

 Իսրայելի ժողովուրդը անապատում քառասուն տարի մնալուց հետո միայն հասավ պարգև ստացած երկիրը: Սա այն է խորհրդանշում, որ եթե քրիստոնյա ժողովուրդը քառասնօրյա պահքով Աստծուն երկրպագի, ապա կհասնի Դրախտ՝ Վերին Երուսաղեմ: Այսպես օրհնված ու սրբված է այս քառասունքն Աստծուց և մարգարեներից:

 Հին ու Նոր Կտակարաններում այս պահքի օրերի քառասուն թվի վերաբերյալ բազում վկայություններ կան, ինչպես օրինակ՝ տապանի և տաճարի չափերում, նաև Սողոմոնի պալատի չափերում (տե՜ս Գ Թագ. Է 38), ինչպես նաև ջրհեղեղի օրերի, Մովսեսի ու Սամվելի կյանքի, Դավթի ու Սողոմոնի թագավորության տարիների թվում:

 Այս պահքը կոչվում է նաև «Աղուհացից», որովհետև նախկինում այս պահքի կերակուրն աղ ու հաց է եղել: Այսպես պահել են հավատացյալներն առաքյալների ու առաջին հայրապետների ժամանակներում, երբ դեռ ջերմեռանդ էին քրիստոնեական հավատի մեջ, իսկ այնուհետև թուլանալով` աստիճանաբար սկսեցին ուտել նաև այլ կերակուրներ: Եվ թեպետ մենք նման չենք մեր նախնիներին ո՜չ պահքով և ո՜չ էլ այլ սրբություններով, սակայն նրանց այս պահքը մեզ զանազան խրատներ է տալիս: Նախ՝ որ ուտում էին ժամանակին ու աղոթքով և տասներորդ ժամից ոչ շուտ, այն էլ օրական մեկ անգամ և չէին հագեցնում իրենց մարմինը զանազան խորտիկներով, որն ավելորդ է և միայն մարմինն է պարարտացնում, այլ միայն հաց, ջուր և բանջար էին ուտում, այն էլ` չափավոր` ո՜չ հագենալու համար, և քաղցով ու ծարավով ճնշում էին իրենց մարմինը:

 Այս օրերին Եկեղեցին ծածկում է խորանը վարագույրով և արգելում Ավետարանի համբուրումը, որովհետև մենք մի ամբողջ տարի մեղքեր գործեցինք՝ ապրելով սխալական կյանքով ու տկար մարմնով, ինչպես Ադամին մեղքից հետո Տերը զրկեց Դրախտից ու Կենաց ծառից: Ադամին հրամայվեց ուտել բոլոր ծառերից և միայն մի ծառից չուտել, իսկ մեզ համար օրինադրվեց ուտել միայն Բարեկենդանի ու Զատկի օրերին և նրանց միջև եղած օրերին պահք պահել:

 Ադամն ուտելով մեղավոր դարձավ ու արտաքսվեց Դրախտից, իսկ մենք մեղավոր եղանք և՜ կերակրի, և՜ մեր գործերի պատճառով, ուստի երկուսի համար էլ պահում ենք: Որպեսզի, ինչպես Քրիստոս Իր մահով նախաստեղծներին հանեց դժոխքից և Դրախտ հրավիրեց, նույնպես և մեզ ազատի մեր խղճմտանքից՝ իբրև դժոխքից, մտցնի Եկեղեցի և տա Կյանքի կերակուրը՝ Իր Մարմինն ու Արյունը:

 Մարդը երկակի բնույթ ունի՝ մարմնավոր ու հոգևոր, և մարմնավորը հաճախ է ենթարկվում կերակրի հարկադրանքին, մինչդեռ Մեծ պահքի օրերին բազմանում է հոգևոր կերակուրը, որպեսզի հոգին չմեռնի:

 Արդ՝ այս պահքը սուրբ Քառասնորդաց պահք է ասվում նաև, որովհետև Բուն բարեկենդանից մինչև վեցերորդ շաբաթվա ուրբաթ օրը՝ քառասուն օր է, որը Ղազարոսի հարության օրն է: Սա հույժ խորհրդավոր օր է, քանզի, ինչպես ասում են իմաստունները, Տերն Ադամին արարումից քառասուն օր հետո միայն դրեց Դրախտում, և մեզ՝ պահքը պահողներիս, հարություն է տալու Ղազարոսի օրինակով և Ողոգոմյան (Ծաղկազարդի) տոնին ներս է մտցնելու Եկեղեցի:

 Քրիստոս քառասնօրյա պահքը տվեց մեր հողաթավալ հոգու և մարմնի համար, և փոխանակ Դրախտի՝ Քրիստոսի խաչելությամբ մտնում ենք Եկեղեցի, որը երկինք է երկրի վրա:

 Նոյի օրերին՝ ջրհեղեղի ժամանակ, քառասուն օր անձրև եկավ (տե՜ս Ծննդ. Է 17). եթե մարդիկ ապաշխարեին, ապա չէր լինի քառասնօրյա անձրևը: Ջրերի քառասուն օր հորդելն օրինակն է քառասնօրյա պահքի: Պահքի «ջրերը» մարում են հոգու մեղսալից կրակն ու այն մաքրում հեղձուցիչ ախտերից:

 Աբրահամը քառասուն օր ու քառասուն գիշեր պահեց, որովհետև ուխտեց ոչինչ չուտել առանց հյուրերի, քանի որ ողորմած էր, և դրանով եղավ Աստծուն հաճելի և արդարների հայր: Սատանան, այս իմանալով, փակեց ճանապարհները, և քառասուն օր ոչ մի հյուր չեկավ Աբրահամի մոտ, մինչև Հորից Միածինն առաքվեց երկու հրեշտակներով հանդերձ, ովքեր փոխանակ հյուրերի՝ տվեցին Որդու ավետիսը (տե՜ս Ծննդ. ԺԸ 1): Եվ եթե մենք էլ պահենք ըստ կարողության, ապա Աստված մեզ մոտ ևս կգա՝ Իր Որդով ու Սուրբ Հոգով և բոլոր հրեշտակներով:

 Մովսեսը քառասուն օր՝ գիշեր ու ցերեկ, պահեց և արժանացավ Աստծու տեսությանը և երկու քարեղեն տախտակներին՝ ի տարբերություն մահմեդականների, ովքեր միայն ցերեկն են պահում և գիշերն ուտում:

 Քառասնորդական պահքը երեք անգամ պահեց նաև Հեսուն, որոնցից երկուսը՝ Մովսեսի հետ, իսկ մեկը՝ հետո, և աշակերտելով Մովսեսին՝ հասավ Ավետյաց երկիրը: Նույնն անելով՝ մենք ևս Աստծու որդի ենք դառնում և արժանանում Վերին Երուսաղեմին:

 Իսրայելի որդիներն անապատում քառասուն տարի շարունակ կերան մանանան, իսկ մենք պահքի օրերին վայելում ենք Աստվածային Գրքերի իմաստությունը, որովհետև Քառասնորդացից հետո ստանալու ենք մի երկիր, ուր բխում է կաթ ու մեղր, ինչպես և նրանք ստացան:

 Սավուղը, Դավիթն ու Սողոմոնը քառասուն տարի թագավորեցին, և քառասնօրյա պահքով էլ մեր մարմինը, հոգին և միտքը կթագավորեն պես-պես ստահակ ցանկությունների վրա, որոնք կործանում են մեր անձերը:

 Ըստ Օրենքի՝ քառասուն անգամ մահակով հարվածում էին հանցավորին, իսկ մենք, հանցավոր լինելով, Քրիստոսի օրենքով քառասնօրյա պահքով ենք տանջվում և սրբվելով մտնում եկեղեցի՝ բարի գործերով:

 Փրկիչը երեք անգամ, քառասուն օրերի միջոցով, մեզ Աստծու առջև կանգնեցրեց: Եվ այս երեք քառասուններով մեր երեք ծնունդներն են խորհրդանշվում, որոնցից առաջինը մարմնավոր ծնունդն է մորից, երկրորդը՝ հոգևոր ծնունդը՝ Ավազանից, երրորդը՝ հարությամբ ծնունդը՝ գերեզմանից: Տերը երեք անգամ մեզ ստեղծեց, որպեսզի լինենք առաջին ստեղծվածի նման:

 Գրիգոր Աստվածաբանն ասում է. «Մեր երեք ծնունդներն էլ Քրիստոս Իրենով պատվեց՝ Իր ծննդյամբ, մկրտությամբ ու հարությամբ»: Նախ՝ Տերն Իր քառասնօրյա հասակում տաճար մտնելով՝ մեզ մաքրեց անեծքից ու ծննդական աղտեղություններից և մտցրեց տաճար՝ ընծայելով Հորը: Եվ մենք քառասնօրյա պահքով սրբվում ենք հոգու պղծություններից, ոչ թե տատրակներով, այլ Հիսուսի քաղցր խոսքով, և ընծայվում Տիրոջը: Տիրոջ՝ քառասնօրյա հասակում տաճար գալստյամբ՝ բոլոր հավատացյալներս ընծայվում ենք Հորը, ինչպես մարմնի անդամները միանում են գլխին՝ ըստ առաքյալի խոսքի. «Ամբողջ մարմինն իրար ամրորեն միացած՝ զանազան հոդերով, գլխին է միացած, որը Քրիստոս է» (հմմտ. Եփես. Դ 15-16): Իսկ մենք քառասնօրյա պահքով մանկանում ենք չարի մեջ և մաքրված կանգնում Աստծու առաջ:

 Երկրորդ՝ մկրտությունից հետո Տերը սատանայի դեմ մարտնչեց քառասնօրյա պահքով՝ որպես կցորդություն խաչի վրա կրած Իր չարչարանքների, որով ավազակը վերստին Դրախտ մտավ Նրա հետ, և թշնամին կործանվեց: Մենք նույնպիսի պահքով ենք հաղթում թշնամուն՝ նրան, ով կերակրի միջոցով մեզ հեռացրեց Կենաց ծառից: Հիսուսի մկրտությունից հետո քառասնօրյա պահքը նշանակում է նաև մեր վերստին ծնունդից մինչև մահ՝ տաժանելի կյանքի բոլոր օրերը մեծ սգով և տառապանքով անցկացնելը:

 Երրորդ՝ հարությունից քառասուն օր հետո, առանց պահքի, քառասնօրյա վայելումով Տերը համբարձվեց, որպեսզի մենք քառասնօրյա պահքով սովորենք մտքով բարձրանալ և հարություն առնելով իբրև հարսանքավորներ՝ Նրա հետ նստենք երկնքում, ուր մտավ մեր Կարապետը և մեզ համար Աստծու առջև կանգնելով՝ մեզ էլ Իր հետ Աստծու առջև է տանում: Հարությունից քառասուն օր անց համբարձումը նշանակում է նաև հարությունից հետո մեր համբառնալն ամպերով՝ Տիրոջն ընդառաջ՝ ըստ Պողոսի խոսքի (տե՜ս Ա Թեսաղ. Դ 16):

Արամ Դիլանյանի

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 22 01 01 Վերաօծվեց Աշտարակ քաղաքի Ս. Մարիանե եկեղեցին (նկարներ)
Հաջորդ նյութը Garegin B katoghikos359 Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մեծ պահքի առիթով

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Mayr Ator 957
Հետաձգվել է Մյուռոնօրհնեքի արարողությունը
Նորություններ
Mayr Ator 397
Եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի
Նորություններ
xachverac 16
Խաչվերացի թափորը Մայր Աթոռում (նկարներ)
Նորություններ
Mayr ator 368
Նոր նշանակումներ
Նորություններ
Qentrberi arqepiskopos 23
«Հայերին ցեղասպանություն է սպառնում Լեռնային Ղարաբաղում։ Աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի» Քենտրբերիի նախկին արքեպիսկոպոս դոկտոր Ռոան Ուիլյամս
Նորություններ

Ընթերցեք նաև

Mijinq
Պահքի մասին

Միջինք

14 Մարտի, 2023
Garegin Katoghikos 319
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ուղերձը Մեծ Պահքի առիթով

20 Փետրվարի, 2023
Mayr Ator 1
Պահքի մասին

ՊԱՀՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՒ ՄԵԾ ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆԸ

17 Փետրվարի, 2023
rajavorac pahq 21
Պահքի մասին

Առաջավորաց պահքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է

30 Հունվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?