Ադամական մեղք

Adam Eva 3 880x660 - Ադամական մեղք

Այսպես է կոչվում Ադամի ու Եվայի գործած առաջին մեղքը՝ արգելված պտղի ճաշակումը, որի կործանարար հետեւանքները ժառանգել է ողջ մարդկությունը: Մարդը ծնվում է այս մեղքի հետ՝ զուրկ Աստծո շնորհից եւ Նրա հետ կենդանի հաղորդակցություն ունենալու հնարավորությունից, ենթակա սատանայի ներգործությանը եւ բոլոր պատուհասներին: Այս մեղքից մարդը ձերբազատվում է միայն մկրտությամբ՝ վերստին ծնվելով Սուրբ Հոգով եւ լցվելով կենդանարար շնորհներով: