Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Մայիսի 21 Դշ. ԴԿ. ԼԲ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 20 Գշ. ԴՁ․ ԼԱ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 19 Բշ. ԳԿ. Լ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 18 † Կիր. Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 17 Շբ. ԲԿ. ԻԸ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Vardavar 213
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Եկեղեցական տոներ > Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնի խորհուրդը
Եկեղեցական տոներ

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնի խորհուրդը

Published 4 Հուլիսի, 2024
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Եւ վեց օր հետո Հիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին եւ նրա եղբորը՝ Հովհաննեսին եւ նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ եւ նրանց առաջ պայծառակերպվեց:
(Մատթ. 17.1-2)

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որն այս տարի տոնում ենք հուլիսի 7-ին:
Այն հիշատակությունն է Հիսուսի` Թաբոր լեռան վրա Իր երեք աշակերտներին` Հովհաննեսին, Հակոբոսին եւ Պետրոսին Աստվածային փառքով երեւման, որը նկարագրում են Ավետարանները: Իր քարոզչության երրորդ տարվա ամռանը Հիսուս, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբոսին եւ Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու.«…լեռ ելավ աղոթքի կանգնելու» (Ղուկ. 9; 28): Երբ աղոթքի կանգնեց եւ Հոր հետ էր, հանկարծ «Նրա երեսի տեսքը այլակերպվեց» (Ղուկ.9;29), եւ Հիսուս աշակերտներին երեւաց Իր աստվածային փառքով: Այստեղից եւ տոնի անունը` «Այլակերպություն» կամ «Պայծառակերպություն», որը նշանակում է «կերպարանափոխություն»:

 Քրիստոնյա բոլոր Եկեղեցիները տոնը Այլակերպություն անունով են նշում, եւ միայն Հայ Եկեղեցին է այն անվանում նաեւ Պայծառակերպություն` շեշտելով Քրիստոսից ճառագող աստվածային փառքն ու փայլը. «Նրա դեմքը փայլեց` ինչպես արեգակը, եւ նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթ. 17:2): Պայծառակերպության ընթացքում Հիսուսի` ամբողջովին լույսով ողողվելը եւ Նրանից լույսի ճառագումը հավաստումն է Նրա աստվածային բնության: Եվ կարելի է ասել, որ Աստվածհայտնությունն՝ իր տեսանելի կերպի մեջ, իրականացավ լեռան վրա` Պայծառակերպության պահին:

 Այդ պահին Հիսուսի կողքին հայտնվում են լույսով պարուրված Մովսեսն ու Եղիան եւ Նրա հետ խոսում վերահաս տառապանքների ու չարչարանքների մասին: Սքանչելի տեսարանից զմայլված` Պետրոս առաքյալը բացականչում է. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք.եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք. մեկը Քեզ համար, մեկը` Մովսեսի, մեկն էլ` Եղիայի» (Մատթ. 17:4):

 Մինչ նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, եւ ամպից եկող ձայնը ազդարարում է. «Դա՛ է Իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրա՛ն լսեցեք» (Մատթ. 17:5): Քրիստոս, որ մարմնացել էր Ադամի բնությամբ, պայծառակերպությամբ ցույց տվեց այն փառքը եւ մեզ վերստին հագցրեց այն նույն լուսեղեն զգեստը, որն ուներ Ադամը դրախտում, եւ որն Աստված վերցրել էր նրանից մեղանչումից հետո: Հետեւաբար, ինչպես ասել էր` «…արդարները Երկնքի արքայության մեջ կծագեն, ինչպես արեգակը» (Մատթ.13:43), պայծառակերպությամբ հայտնապես ցույց տվեց արդարների փառավոր կերպարանքը, որն Իր նմանությամբ է լինելու: Այդ տեսքով է Հիսուս հայտնվելու Իր երկրորդ գալստյանն ու Արդար դատաստանի օրը:

 Քրիստոսի Պայծառակերպության տոնի խորհուրդը Աստծո պատվերն է. «Դրա՛ն լսեցեք»,- որը հաստատում է ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո «սիրելի Որդին է»: Առաքյալներին ուղղված այս խոսքը պատգամ է ողջ մարդկային ցեղին, բոլոր ժամանակներում: Սա է Պայծառակերպության տոնի թելադրանքը, դրա խորհրդի բանալին. սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները, հետեւել դրանց, կյանքի վերածել Նրա պատգամները, որոնք մարդկանց երջանկության եւ ժողովուրդների խաղաղության գրավականն են:

ՀԻՇԵԱ՛ ՏԷՐ ԶՆՆՋԵՑԵԱԼՍ

 Ինչպես բոլոր տաղավար տոների հաջորդ օրը, նույնպես եւ Տիրոջ Պայծառակերպության հրաշափառ տոնին հաջորդող երկուշաբթին ննջեցյալների հիշատակության օրն է:

 Այդ օրը Հայ եկեղեցիներում մատուցվում է Սուրբ եւ Անմահ պատարագ՝ ի հիշատակ ննջեցյալների, հավարտ սուրբ պատարագի՝ կատարվում է հոգեհանգստյան կարգ: Յուրաքանչյուր բարեպաշտ քրիստոնյայի պարտականությունն է՝ մասնակիցը լինել Սուրբ եւ Անմահ Պատարագին, իրենց ննջեցյալի անունը ներկայացնել պատարագիչ քահանային, որպեսզի նա, Պատարագի ընթացքում եւ հոգեհանգստյան կարգի ժամանակ, հիշատակի նրանց Տիրոջ առջեւ, այնուհետեւ քահանայի հետ միասին այցելել հանգուցյալին՝ Տիրոջ Պայծառա- կերպության լուրը տանելու նրան: Քահանան կատարում է գերեզմանի օրհնության եւ հոգեհանգստյան կարգ:

 Մեր բարոյական պարտքն է մեր աղոթքներում հիշել մեր հանգուցյալ հարազատներին՝ նրանց անմահ հոգու հանգստության եւ փրկության համար:

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ» ամսաթերթ

Թեմայի վերաբերյալ կարդացեք նաև՝

Ինչո՞ւ ենք Պայծառակերպության տոնը Վարդավառ կոչում

Քրիստոսի Պայծառակերպության տոնը հավաստումն է Նրա աստվածային բնության

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch yntercumner11 Հուլիսի 5 Ուր. ԱՁ. Ե. օր Վարդավառի պահոց
Հաջորդ նյութը Astvacashunch yntercumner11 Հուլիսի 6 Շբ. Յիշատակ Տապանակին հնոյ եւ տօն նորոյս Սրբոյ Եկեղեցւոյ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Harutyan ton
Եկեղեցական տոներ

Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն

15 Ապրիլի, 2025
Barsex kesaraci
Եկեղեցական քարոզներ

Սբ Բարսեղի խոսքը (Ընթերցվում է Ավագ հինգշաբթի` Ս. Հաղորդությունից առաջ)

15 Ապրիլի, 2025
Xach 3 e1486494744229
Եկեղեցական տոներ

Խաչվերացի հաստատումը

4 Սեպտեմբերի, 2024
Verapoxum 2 e1470214173579
Եկեղեցական տոներ

Խաղողօրհնեք կամ Աստվածածնի Վերափոխման տոն

9 Օգոստոսի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?