Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ser kyanq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Կյանքի աղբյուրը. Սեր
Քրիստոնեական

Կյանքի աղբյուրը. Սեր

Published: 16 Մայիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մարդի՛կ, երբեք ոչինչ մի չափեք դրամով կամ սեփական ջանք ու քրտինքով, այլ Աստծո այն Սիրով, որով Աստված սիրեց մարդկանց. Սեր՝ Հիսուս անունով:

 Երբ Աստված ստեղծեց մարդուն, նա հաշվի էր առել բոլոր ռիսկերը, որովհետեւ նրան ազատ ընտրության իրավունքով էր ստեղծել, չնայած, ըստ էության, մարդու նախընտրությունը միջնորդավորված էր, որովհետեւ օձը ջանք չխնայեց, այդ իսկ պատճառով Սուրբ Գրքում Քրիստոսի մասին ասվում է. «Աշխարհի սկզբից մորթված Գառը»: Նա սպասեց ժամանակի լրմանը, որովհետեւ պարզապես գիտեր, որ ժամը կգա, երբ իր հաշվարկները կիրականանան, եւ կկատարվի Իր Նվիրումը:

 Եթե մեկը մի բան նախաձեռնի, արդյոք չի՞ հաշվարկի բոլոր ռիսկերն ու հնարավորությունները, հակառակ դեպքում նա կբացահայտի իր անմտությունը: Հիսուս առաջարկում է հետեւել Իրեն, բայց դա անել համոզվածությամբ, որ չեն լինի զղջման եւ ընկրկման վատանգի պահեր:

 Հիսուս ուզում է, որ մենք իրերն անվանենք իրենց անուններով. աշխարհը ոչինչ է, Խաչը՝ ամեն ինչ, սեփական նկրտումները ստորադասելի են այն նպատակին, որ պատրաստել է մեզ համար Աստված: Այս ամենը չգիտակցող եւ չընդունող մարդը դատապարտված է կործանման: Սուրբ Գիրքը Տիրոջը խաչողների հետ է դասում ճանապարհի կեսից Նրան լքողներին, եթե մենք ուզում ենք փառավորվել առանց խաչակրության եւ առանց Աստծո, մենք Աստծո փառքը խլողներ եւ ինքնակոչներ ենք: Եթե մենք ետ ենք դառնում կես ճանապարհից, ուրեմն չենք հավատում «Ես Եմ Ճանապարհը» ասողին, եթե արդարացում ենք փնտրում մեր ընտրությանն ու արարքներին, ուրեմն չենք հավատում Միակ Արդարին, Հավատարիմ եւ Ճշմարիտ Վկային, որ վկայում է. «Ես Եմ Ճշմարտությունը», եթե մենք գոյաքարշությունը նախընտրում ենք կյանքից, ուրեմն չենք հավատում «Ես Եմ Կյանքը» Ասողին, «որով ապրում ենք, շարժվում ենք եւ կանք»: Սուրբ Գրքում հիշատակվող շատ հասկացություններ, որոնցով բնորոշվում է Աստված, ինչպես՝ լույս, կյանք, սեր, գիտության լեզվով կոչվում են միեւնույն՝ էներգիա, բառով: Էներգիայի դրսեւորման վսեմագույն եւ կատարյալ կերպը, անշուշտ, սերն է. կյանքը միշտ սեր չէ, բայց սերը միշտ կյանք է, եւ, ի տարբերություն լույսի, սերը էլեկտրական չի լինում: Էներգիայի հավասարակշռության օրենքն էլ մեզ հայտնի սիրո պատվիրանն է.

  •  Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ողջ էությամբ ու կարողությամբ
  •  Պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պես

Այս պատվիրանը նաեւ ծնողասիրության հստակ ցուցում է, քանզի մենք նրանցից ենք սկսվում, հետեւաբար սիրո էներգիան հարկ է դրսեւորել որպես.

  •  աստվածսիրություն,
  • ծնողասիրություն
  • ընկերասիրություն
  • ինքնասիրություն

 Նոր ուխտում Հիսուս նորովի վերարծարծեց սիրո գաղափարը եւ նորովի պատվիրեց.«Սիրեցե՛ք միմյանց»: Աստված Սեր է, եւ Իր Սերը Նա ցույց տվեց նրանով, որ Իր Միածին Որդուն տվեց որպես փրկանք բոլորի փոխարեն: Այդ Սիրուն սիրով փոխադարձելը կենսական նշանակություն ունի հենց մարդու համար, որովհետեւ հակառակը նշանակում է Աստծո սիրո մերժում, լույսի եւ կյանքի մերժում: Պետք է սիրով ապրել ու արարել, ոչ թե սոսկ գոյություն պահպանել ու ինչ-որ գործեր անել, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Եթե ապրեմ առանց սիրո՝ ոչինչ եմ, եւ եթե իմ կյանքը տամ առանց սիրո, ոչինչ չեմ շահի»: Այդ տեսանկյունից բարեգործությունից հեռու են «հույս, հավատ, բարեգործություն» դավանողները, որովհետեւ առանց սիրո չկան բարի գործեր, եւ որովհետեւ բարեգործությունը միշտ սեր չէ, այնինչ սերը միշտ բարեգործություն է: Հավիտենությունը ժառանգելու երաշխիքը Հիսուսի հանդեպ կարոտն է, որովհետեւ մենք ստեղծվել ենք Նրանով, Նրա համար, եւ Նրանում է մեր լավագույն ապագան: Քանի դեռ Նա մեր Մտերիմն ու Հարազատը չէ, եւ մեզ Նրանից բաժանող հանգամանքները, իրողությունները եւ մարդիկ մեզ համար անհանդուրժելի խոչընդոտներ չեն, քանի դեռ Նրան վիրավորելը մեր ամենամղձավանջային սարսափը, իսկ Նրանից հեռու լինելը՝ մեր ամենասրտատրոփ մտավախությունը չէ, մենք հեռու ենք արդարության, ճշմարտության ու կյանքի ճանապարհից:

 Չարը հասկի մրիկի, կաղնու պատատուկի, արյունախում տզրուկի նման իր կենսունակությունը ապահովում է իրեն համակրող եւ օժանդակող մարդկանց կենսական ուժերի հաշվին՝ վարակելով նրանց իր չարությամբ: Ոմանք դա անում են գիտակցաբար, մյուսները՝ վտանգի մասին չկասկածելով անգամ, բայց երկու պարագայում էլ մարդը վերածվում է էներգետիկ տրանսֆորմատորի, որ իսկզբանե կենսահաստատ տիեզերական էներգիան փոխակերպում է կործանարար էներգիայի, սերը՝ ատելության կամ անտարբերության՝ վաստակելով իր բաժին «ճակատագիրը»:

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ»
Լիլիթ Հովհաննիսյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ekeghecakn kyanq 15.05.2017 Եկեղեցական կյանք (15.05.2017)
Հաջորդ նյութը 16 1 Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Astichanakargutyun
Քրիստոնեական

Արարչագործության աստիճանակարգությունը

16 Ապրիլի, 2019
Barutyun
Քրիստոնեական

Մեղք է ոչ միայն չարիք անելը, այլեւ բարիք չանելը

9 Նոյեմբերի, 2014
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025
8917bfc65bc11 e1486455202871
Առակներ

Աստված սեր է

7 Փետրվարի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?