Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Astvacashunch1
Մարտի 21 Գշ. ԳԿ. Լ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 20 Բշ. ԳՁ. ԻԹ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Apshkharutyun
Ապաշխարություն. մեկնում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (տեսանյութ)
Տեսանյութեր
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astichanakargutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Արարչագործության աստիճանակարգությունը
Քրիստոնեական

Արարչագործության աստիճանակարգությունը

Published 16 Ապրիլի, 2019
Կարդալու տևողություն՝ 9 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Երկինքը պատմում է Աստծու փառքը, եւ երկնքի հաստատութիւնը յայտնում է նրա ձեռքի գործերը» (Սաղմ. ԺԸ 2):
Ասվածաշունչի առաջին իսկ տողերից միանգամայն հստակ կերպով երևան է գալիս այն հանգամանքը, որ ստեղծագործության մեջ կատարվող յուրաքանչյուր ընթացք ու զարգացում, բառացիորեն ամեն բան իր գոյությունն է ստանում միմիայն ու բացառապես Աստծո կամքով (Ծննդ. Ա 9, 11, 14, 22, 26, Զ 3, 7, Բ 6-7, Գ 14-19, Դ 15, ), ունի իր աստիճանակարգությունը «Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը… Եւ Աստուած ասաց. Թող լոյս լինի… Թող տարածութիւն առաջանայ ջրերի միջեւ… Եւ եղաւ այդպէս» (Ծննդ. Ա 1, 3, 6-7) և տեղի է ունենում կամ իրականանում է Աստծո ներգործությամբ (Ծննդ. Ա 1, 3-4, 10-11) ):

 «Տէր Աստուած ասաց. «Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանութեամբ մի օգնական ստեղծենք նրա համար» (Ծննդ. Բ 18): «…Դուք չէ՞ք կարդացել, թէ նա, ով սկզբից ստեղծեց, արու եւ էգ արեց նրանց… երկուսը մէկ մարմին պիտի լինեն: Ապա ուրեմն՝ ոչ թէ երկու, այլ մէկ մարմին են: Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ.ԺԹ 4 6, հմմտ. Մարկ. Ժ1-12) «Իւրաքանչիւր ոք զիւր կին այնպէս սիրեսցէ իբրեւ զիւր անձն, եւ կին երկնչիցի յառնէ իւրմէ» (Եփ. Ե 33): Ընդհուպ մինչև իսկ «կիրակի» օրվա գործառույթն (Ծննդ. Բ 3) ու ամուսինների փոխադարձ հարաբերության սկզբունքը՝«Սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո» (Ղևտ. 19:18, Մատթ. 22:39, Մարկ. 12:31, Ղուկ. 10:27): «աշխարհի բնական ու պատմական ընթացքը հառաջ է գնում Աստուծո գերբնական ու բարձր ներգործությամբ, սակայն յուր իսկ դրած բնական կարգավորությամբ և հաստատած անշեղլի օրենքով (Ծննդ., Ը 22): Այդ օրենքի աստվածային պահպանությամբ պայմանավորված է ուրեմն աշխարհի հառաջադիմության կանոնավոր ընթացքը… Աստուծո արարչական ներգործությամբ մի ավելի բարձր զարգացման աստիճանավորություն է հառաջ գալիս ցածր աստիճանից` ըստ տնօրինական ներգործության» (Արշակ Տեր-Միքելյան «Քրիստոնեական»)։ Ուրեմն, աշխարհի պահպանման կանոնավոր ընթացքը, այլ խոսքով՝ ներդաշնակությունը, պայմանավորված է Աստծո կամքի «անշեղ օրենքով», «արարչական ներգործությամբ» և աստիճանավորությամբ (Ծննդ Ա 5, 8, 13):

 Ըստ այսմ էլ, ստեղծագործության առաջին օրն Աստված ստեղծեց լույսը: երկրորդ օրն Աստուած ստեղծեց տարածութիւնը և տարածութիւնը կոչեց երկինք (հմմտ. Ծննդ. Ա 6-8)։ Երրորդ օրն Աստված զատեց ջրերը ցամաքից և երկրի վրա միրգ ու պտուղ աճեցրեց (հմմտ. Ծննդ. Ա 9-12)։ Չորրորդ օրն Աստված ստեղծեց լուսատուները (հմմտ. Ծննդ. Ա 14-18)։ Հինգերորդ օրն Աստված ստեղծեց կենդանական աշխարհն ու օրհնեց դրանք (հմմտ. Ծննդ. Ա 20-25)։

 Երբ Աստուած ասաց. «Թող լոյս լինի», լույսի հետ ստեղծեց նաև երկնային զորքերի բազմությանը՝ հրեշտակներին (Ա Կող. Ա 16, Հոբ. ԼԸ 7), որոնք, երբեմն-երբեմն հիշատակվում են հատուկ անուններով (Գաբրիել՝ Պատկեր Աստուծո, Միքայել՝ հզոր, Ռափայել՝ բժշկություն և այլն (տե՛ս Դան. Թ 21, Ժ 13, 21, ԺԲ 1. Ղուկ. Ա 19, 26, Տովբ. ԺԲ 15. 4 Բ Եզր. Դ 1, Ե 16), ինչը ցուցանում է վերջիններիս անձ և անհատականություն լինելու պարագան և համաձայն իրենց «ծառայական պարտականությունների» (Ծննդ. ԻԸ 12, Մատթ. ԺԸ 10, Ղուկ. ԺԵ 10, Հով. Ա 51.), դիրքի և նշանակության (Սաղմ. ՃԽԸ 1-2, ՁԸ 8, Ես. Զ 3, Հաճ. ԺԲ 25), ըստ աստվածային՝ ցածրից դեպի բարձրը տնօրինության, աստիճանակարգությամբ հայտնի են՝ հրեշտակներ, հրեշտակապետեր, պետություններ, իշխանություններ, զորություններ, տերություններ, սերովբեներ (գլխավորներ), քերովբեներ (զորավորներ), աթոռներ (Ծննդ. Գ 24, Ա Թագ. Դ 4, Սաղմ. ԺԷ 11, Ես. ԼԷ 16, Զ 26, Հուդ. Թ 1, Ա Տիմ. Ե 21, Ա Թես. Դ 16, Հռ. Ը 38, Եփես. Ա 21. Գ 10. Կող. Ա 16, Ա Պետր. Գ 22) դասակարգումով:

 Բնական բարձր կարողություններով օժտված լինելով (Սաղմ. ՃԽԸ 1-3, Մատթ. ԻԴ 36, Բ Թես. Ա 7, Բ Պետր. Բ 1, Կող. Ա 16), հրեշտակներից յուրաքանչյուրը, կախված հրեշտակային դասում զբաղեցրած դիրքից ու աստիճանից, ունի իր ծառայության դաշտը. որոշներ՝ պահապաններ են, որոշներ՝ արդարների հովանավորներ, որոշներ՝ Աստծո արքայության համար երկրի վրա գործողներ և այլն (Մատթ., ԺԸ 10. Ղուկ., ԺԵ 10. Ծննդ., ԻԸ 12. Հով., Ա 51. Հաճ., ԺԲ 25), որոնք ծառայում են Աստծո արքայության նպատակներին (Եզնիկ). «Ուստիև դոքա հրեշտակ անունն են կրում, այն է` դեսպան, պատգամաբեր (մալեաքիմ, անգելոս)։ Նոքա երկնաբնակ են (Հուդ., 6), մանկություն ու ծերություն, սեռ, ծնունդ ու սեփական պատմական զարգացումն չունին (Մատթ., ԻԲ 30. Ղուկ., Ի 35-36. Եզնիկ, 97, 101, 102, 287) և, միայն իջնելով ու մարդկանց գործերին մասնակցելով, մտնում են մարդկային պատմական կյանքի մեջ» (Արշակ Տեր-Միքելյան «Քրիստոնեական»):

 (Ի դեպ, Եկեղեցին, որպես ասվածայինի տեսանելի ներկայություն երկրի վրա, հենց երկնային աստիճանավորումից է որդեգրել իր նվիրապետությունը (վաղ Եկեղեցու նվիրապետությունը հիմնականում ունեցել է երեք աստիճան՝ սարկավագություն, քահանայություն եւ եպիսկոպոսություն): Ժամանակի ընթացքում, նվիրապետական աստիճաններն առատացել են, և հրեշտակների 9 դասերի նմանությամբ, ձեւավորվել է Հայ Եկեղեցու նվիրապետությունը, հետևյալ աստճանակարգությամբ՝ դռնապանություն, ընթերցողություն, երդմնեցուցչություն, ջահընկալություն, կիսասարկավագություն, սարկավագություն, քահանայություն, եպիսկոպոսություն, կաթողիկոսություն):

 Ինչպես հավաստում է Ս. Գիրքը, ստեղծագործության ամեն մի «փուլից» հետո «Աստուած տեսաւ, որ դրանք լաւ են»: Ապա Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ… Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան»: Հետայնու Աստուած ասաց. «Ահա ձեզ տուեցի ողջ երկրի վրայ տարածուած սերմանելի բոլոր բոյսերի սերմերը եւ իրենց մէջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը: Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն… Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ» (հմմտ. Ծննդ. Ա 26-31)։ Բավական հստակ նկատելի է, որ ասեղծագործության մեջ առկա է ժամանակ, տարածություն և մանավանդ՝ աստիճանակարգություն, չնայած որ «Տիրոջ համար մեկ օրը` ինչպես հազար տարի է, և հազար տարին` ինչպես մեկ օր» (հմմտ. Բ Պետր. Գ 8, Ծննդ ԻԱ 33): Աստիճանակարգությունը, անկախ մեր գիտակցական աստիճանից, ևս պատճառաբանված է և ունի իր տրամաբանությունը:

 Աստված արարչագործության վերջում «ըստ պատկերի իւրում եւ նմանութեան» (Ծննդ. Ա 26, 27, Բ 2, 7) ստեղծեց մարդուն, ինչը հուշում է, որ մա՛րդն է արարչագործության կենտրոնն ու նպատակը: Ըստ որում՝ «բանաւոր` մարդ եւ հրեշտակ միայն, եւ Աստուած ի վեր քան զերկինս եւ զերկիր» (Եղիշե, 27, Հարցմանց 271, 273)։ Ուրեմն միայն մարդն ու հրեշտակային դասն է, որ բանականությամբ Աստծո պես է: Եվ որովետև Աստված Հոգի է, հետևաբար մեր «պատկերն ու նմանությունն» էլ հոգևոր բովանդակություն ունի:

 Բացի դրանից, եթե այլ պարագաներում Աստված ասում է. «Թող լինի» կամ «թող այսպես լինի», ապա մարդու դեպքում առկա է՝

 ա) հոգնակի-ով դիմելաձև՝ «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ…» (ինչը Սուրբ Երրորդության և մեկ(անբաժան) Աստուածության համախորհուրդ և անփոփոխ ներկայության փաստումն է)

 բ) Աստված մարդուն իրավունք և պարտականություն է տալիս, այլ կերպ ասած՝ շնորհում է իրեն (Աստծու հետ) գործակցելու առաքելություն, ասելով՝ «նա թող իշխի…» (հմմտ. Ծննդ., Ա 28. Թ 1-3. Սաղմ., Ը 7. Իմաստ., Թ 1-3. Սաղմ., ՃԺԳ 24): Որի համար առաքյալը հորդորում է. «Փառաւոր արարէք. զԱստուած ի մարմինս ձեր եւ յոգիս, որ է Աստուծոյ» (Ա Կոր. Զ 20)

 գ) Աստված իր անսպառ սիրո և ողորմության հետևանքով և սիրո արքայություն հաստատելու ճանապարհին, իր հայտնությունն է շնորհում ստեղծվածին և ի մասնավորի՝ ստեղծագործելու առանձնաշնորհը. «Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան»

 դ) Իբրև հաստատում իր հայրական սրբության և արդարության, Աստված անձամբ է մասնակից ու հաղորդակից մարդու ստեղծմանը. «Տէր Աստուած նրա դէմքին կենդանութեան շունչ փչեց, եւ մարդն եղաւ կենդանի էակ» (հմմտ. Ծննդ. Ա 26- 31, Բ 7)։ «Ուստիև մարդու ճշմարիտ զարգացումն ու հառաջադիմությունը ոչ թե ինքնուրույն է, այլ հիմնված է Աստուծո արարչության սկզբունքի վրա և սերտ կապակցված է նորա հայտնության ու շնորհաց հետ… Եվ մարդու այս մեծ առավելությունն արտահայտվում է այնով, որ Աստուծո Որդին ոչ թե հրեշտակացավ, այլ մարդացավ (Եբր., Բ 16.), ուստիև Աստուծո սուրբերը հրեշտակներին անգամ դատում են (Ա Կոր., Զ 3)» (Արշակ Տեր-Միքելյան «Քրիստոնեական»)։

Հոդվածը պատրաստեց Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Bagrat episkopos. 245 Հաղորդման հյուրն է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը
Հաջորդ նյութը Zatki dzu e1458986374318 Զատկի տոնին ձու ներկելու սովորության մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

yntaniqi astvatsabanutyun 17
Նորություններ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

16 Փետրվարի, 2023
Xach1
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

16 Հունվարի, 2023
Hin nor tari
Քրիստոնեական

Հին Նոր Տարվա մասին

13 Հունվարի, 2023
S. Cnund 2
Քրիստոնեական

Ինչու՞ է Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Ծննդյան տոն հունվարի 6-ին նշում, այլ ոչ դեկտեմբերի 25-ին

24 Դեկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?