Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Eutyun1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Աստված բառի ստուգաբանությունը
Քրիստոնեական

Աստված բառի ստուգաբանությունը

Published 1 Նոյեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 ԱՍՏՎԱԾ, սուրբ և բարձրագույն անուն՝ տրված երևելի և աներևույթ աշխարհների ու արարածների հավիտենական Արարչին: Անունը փոխառված է փռյուգերենից և պատճենումն է թրակոփռյուգական աստվածություն Σαβαvζιος-ի: Ըստ Հովհաննես առաքյալի՝ «Աստված սեր է» (Ա Հովհ. 4.8): Բառը իր ամենից ընդարձակ և հին իմաստով նշանակում է գերագույն էակ կամ էակներ, որոնք տիեզերքին իշխող անտեսանելի և վերբնութենական զորություններ են: Քրիստոնոական հավատի ըմբռնումով «Աստված» բառի իմաստը բոլորովին տարբեր է: Հայ իրականության մեջ այն ստուգաբանվել է «աստ էած զմեզ» (Խոսրով Անձևացի, Ներսես Լամբրոնացի, Հովհաննես Վանական), այսինքն՝ այստեղ բերող կամ հաստատող իմաստով, ինչն ընդգծում է նրա Արարիչ լինելը: Աստծո մասին հավատը չի ծնվել մարդու՝ իրեն շրջապատող խորհըրդավոր և անանձնական ուժերի հանդեպ վախից: Այն հիմնված է Աստվածաշնչի վրա, ուր Աստված ներկա է որպես բացարձակ իրողություն. իբրև այդպիսին նա անդրանցական (Աստված ինքն իր համար) և անձնական (Աստված մարդու համար) է:

 Անդրանցականությունը ցույց է տալիս Աստծո լիակատար անմատչելիությունը, տիեզերականությունը, սեռական պատկանելության բացակայությունը և այլն, իսկ անձնականությունը՝ մարդու հետ նրա կենդանի հարաբերությունը: Երբ Աստվածաշունչը խոսում է Աստծո մասին, նա խոսում է կենդանի Աստծո մասին, որի հետ կարող է խոսել մարդը և որը հիմնավորապես տարբեր է անկենդան չաստվածներից, որոնք չեն կարող լինել Բան (Խոսք) և ասել. «Ես»: Կենդանի Աստծո և մարդու հաղորդակցությունից զարգանում է յուրահատուկ հարաբերություն՝ կենդանի Աստծո և հավատացյալի միջև, հարաբերություն, որ անհատական բնույթ ունի՝ անձնական բարեկամության և մտերմության իր արտահայտությամբ: Այդ հարաբերությունն իր ներքին ուժը ստանում է Աստծո բարյացակամ նախաձեռնությունից:

 Հին կտակարանում Աստված ինքն իրեն կոչել է Յահվե, որը նշանակում է «Ես եմ, որ Էն»: Եբրայերեն անվանվում է նաև Էլոհիմ (Ելոհիմ), որ հոգնակի է և, ըստ ոմանց, այդպես է գործածվել՝ Աստվածության մեջ Երրորդությունը մատնանշելու համար: Նա Արարիչն է երկնի և երկրի, ստեղծիչը մարդու և «երկնի և երկրի Տերը»: Ըստ Ծննդոց գրքի՝ Աստված կատարեց իր արարչագործությունը վեց հանգըրվաններով, որոնցից առաջինը՝ լույսի արարչություն է: Հաջորդ հանգրվաններում Աստված ստեղծեց տիեզերքը, կյանքը և մարդուն (Ծննդ. 1):

 Նա մարդուն ստեղծեց իր նմանությամբ և ըստ իր պատկերի՝ նրան տալով բանականություն և ազատ կամք, որով և՝ իր արարքների պատասխանատվությունը: Միակ Աստծո պաշտամունքը հայտնվել է հրեա ժողովրդի մեջ: Հին կտակարանում Աստված խոսում է իր ստեղծած առաջին մարդու՝ Ադամի հետ և նրան տալիս առաջին պատվիրանը: Մարդը մեղանչում է: Աստված ընտրում է իր սեփական ժողովրդին, որպեսզի վերականգնի անկյալ մարդուն: Աստված խոսում է իր ժողովրդի հետ նահապետների և մարգարեների միջոցով: Նա ուխտ է կնքում իր ընտրյալ ժողովրդի հետ, որով խոստանում է լինել այդ ժողովրդի Աստվածը: Հրեա ժողովուրդը հավատում է իր Աստծո զորությանը և կոչում է այն «Տէր զորութեանց», հավատում է նրա կենսունակությանը և կոչում այն «Աստված կենդանի», հավատում է նաև նրա սրբությանը և կոչում այն «Սուրբ, Իսրայելի Սուրբը»՝ երիցս անգամ:

 Իր փրկարար զորությամբ Աստված միջամտում է ընտրյալ ժողովրդի պատմությանը և դառնում նրա փրկարարը՝ նրան ազատելով Եգիպտոսի գերությունից և վերադարձնելով իր Ավետյաց երկիրը, որպեսզի ապրի աստվածային պատվիրանների համաձայն և իր հավատարմությամբ սրբվի: Նա խոստանում է ուղարկել Մեսիային, որը կփրկի ընտրյալ ժողովրդին իր մեղքերից և կարժանացնի հավիտենական կյանքի: Նոր կտակարանը աստվածային փրկարար խոստումի իրականացման պատմությունն է, որը սկսվում է Բեթղեհեմում Հիսուսի հրաշափառ ծննդով: Նա կոչվում է «Օծյալ Տեր»: Հիսուսի մասին եղած մարգարեությունը կոչում է նրան «Որդի Բարձրյալի»: Նրա մկրտության պահին Աստված խոսում է և կոչում նրան «սիրելի Որդի», և Աստծո Հոգին աղավնակերպ իջնում է երկնքից: Միակ Աստված հայտնվում է իր երեք անձերով՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի: Հին ուխտի մեջ Աստված միայն իր ժողովրդի Հայրն է: Նոր ուխտի մեջ նա Հայրն է բոլոր նրանց, ովքեր դավանում են Քրիստոսին՝ «Որդի կենդանի Աստծո»: «Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծո որդիներ…» (Հովհ. 1.12): Աստված շնորհում է իր Հոգին նրանց, ովքեր կատարում են իր կամքը: Նոր ուխտի օրենքը սերն է. «Սիրել Աստծուն ամբողջ սրտով և սիրել ընկերոջդ քո անձի պես», որովհետև «Նախ Աստուած սիրեց մեզ»: Սիրով Աստծուն կապված հավատացյալի սիրտը «տաճար է Սուրբ Հոգու»:

 Հունարեն գրված Ավետարանների մեջ Աստված կոչված է «Տեր» կամ «Տեր Աստված», Քրիստոս կոչված է «Բանն Աստված», և Սուրբ Հոգին՝ «Տիրոջ Հոգի»: Հայ եկեղեցու Լուսավորիչը՝ Ս. Գրիգորը, ամփոփել է Սուրբ Երրորդության հավատն իր նշանավոր վկայությամբ. «Իսկ մենք պիտի փառավորենք նրան, որ հավիտյանից առաջ է, երկրպագելով Ս. Երրորդությանը և մեկ Աստվածությանը, Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն»:

Շահե արք. Աճեմյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Ghevond Արագածոտնի թեմն արձագանքում է econews.am կայքի հրապարակմանը
Հաջորդ նյութը 22885746 10156210655746111 332570391466174845 n Ամենայն Հայոց Կաթողիկոսը hովվապետական այցով ժամանեց Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?