Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 11 Դշ. ԱԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 10 † Գշ. ԲԿ. Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 9 Բշ. ԴԿ. Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, և սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 7 Շբ. ԳԿ. Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 6 Ուր. ԳՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ekexecu ton
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Եկեղեցական տոներ > Եկեղեցու տոներ
Եկեղեցական տոներ

Եկեղեցու տոներ

Published 25 Մարտի, 2013
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Եկեղեցու տոն կատարելը հայոց համար հատուկ արարողություն է: Եկեղեցին հայկական եկեղեցական Տոնացույցում դարձել է տոնելի՝ որպես աստվածային հաստատություն և Քրիստոսի փրկագործ տնօրինությունների արդյունք: Եկեղեցին, որի միջոցով քրիստոնյային հաղորդվում են ճշմարտություններ, մատակարարվում խորհուրդներ, բաշխվում շնորհներ, տրվում մեղքերի թողություն, ընկալվում է իբրև քրիստոնեական Մարմնի ամբողջություն, որի գլուխ Հիսուս Քրիստոսն է: Նյութական առումով եկեղեցիների նվիրագործությունն էլ եկեղեցու տոնախմբություն է եղել, և եկեղեցիների օծման տարեդարձերն էլ եկեղեցու տոներն են եղել:

 Տոնացույցի մեջ մուտք գործած եկեղեցական տոներն են.

1. Նոր Կիրակին,

2. Աշխարհամատռան Կիրակին,

3. Տոն Կաթողիկե Սրբո Էջմիածնի,

4. Տոն Շողակաթի,

5. Հիշատակ Տապանակի Հնո և Նորո Ուխտի:

 Դրանցից բացի եկեղեցական տոներ են համարվում Ս. Խաչի շաբաթվա երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերը: Այդ երեք օրերը եկեղեցական տոների համարվելուց բացի մասնավոր կապ ունեն Երուսաղեմում բյուզանդիայում Հեղինե դշխուհու շինած չորս մեծ տաճարների՝ Ս. Հարությունի (Գողգոթա), Ս. Ծնունդի (Բեթղեհեմ), Ս. Համբարձումի (Ձիթենյաց լեռ) և Ս. Աստվածածնի (Գեթսեմանի) հետ: Խաչվերացի նախընթաց օրվա նավակատիքը Ս. Հարություն տաճարի նավակատիքի հիշատակն է, իսկ շաբաթվա միջի՝ երեք եկեղեցու տոները մյուս երեք տաճարների նավակատիքների հիշատակներն են: Այդ երեք եկեղեցիների տոները Ս. Խաչի շաբաթվա մեջ կատարվում են յոթ օրերի շարժականությամբ՝ սեպտեմբերի 13, 14 և 15-ից մինչև 19, 20 և 21: Դրանցից բացի, մասնավոր ու հատուկ կերպով, եկեղեցական տոներ Կատարվում են ամեն նոր օծված եկեղեցում, ինչպես նաև սովորություն է եկեղեցական տոների նման տոնել նավակատիքը կամ օծման տարեդարձը:

 Նոր Կիրակի, ս. Զատկին հաջորդող առաջին կիրակին է, որը կոչվում է նաև Կրկնազատիկ: Քրիստոսի Հարության տոնից բացի նվիրված է հեթանոսների դարձի, Քրիստոսի Եկեղեցու ընդարձակման ու տարածման հիշատակին. այդ պատճառով էլ դասվել է եկեղեցական տոների շարքը:

 Աշխարհամատռան կամ Կանաչ Կիրակի, խորհրդանշում է աշխարհի առաջին մատուռը կամ եկեղեցին, որը հիմնեցին առաքյալները Սիոնի Վերնատանը, և որտեղ Քրիստոսը կատարեց Վերջին ընթրիքն ու հաստատեց Հաղորդության խորհուրդը: Քրիստոսի համբարձվելուց հետո սովորույթ դարձավ առաքյալների հավաքվելը, միասնաբար աղոթելը և նոր հավատացյալների հետ հաղորդվելը (Գործք 2.42): Ըստ Գործք առաքելոցի, Հովհաննես Մարկոսի մոր՝ Մարիամի տանն էին աղոթքի հավաքվում նորադարձները (12.12): Ե. տ-ից ամենագլխավորն է Աշխարհամատռան տոնը, այսինքն՝ Վերնատան հիշատակը իբրև քրիստ. առաջին եկեղեցու, որը բոլոր քրիստոնյա եկեղեցիների նախատիպը եղավ: Աշխարհամատռան Կիրակին կոչվում է նաև Կանաչ Կիրակի, որը նախաքրիստ. շրջանից գարնանը և արթնացող բնությանը նվիրված տոնակատարություններից մնացած անուն է և փոխանցվել է եկեղեցուն: Տոնվում է ս. Զատկի երրորդ կիրակի օրը և Զատկի հետ 35 օրվա շարժականություն ունի (ապրիլի 5-ից մինչև մայիսի 9-ը):
Տոն Կաթողիկե Սրբո Էջմիածնի, ըստ Հայոց առաջին հայրապետ ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի, Միածինը՝ Հիսուս Քրիստոսը, երկնքից իջնելով, ձեռքում բռնած ոսկե մուրճով հարվածել է այն տեղին, որտեղ հեթանոս. մեհյան էր, և որտեղ կառուցվելու է Ս. Էջմիածնի Մայր տաճարը՝ նշանավորելով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հաստատումը: Տոնվում է որպես Հայ եկեղեցուն նվիրված տոն, Հոգեգալուստից հետո 2-րդ կիրակի օրը (մայիսի 24-ից մինչև հունիսի 27-ը): Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնին է նվիրված «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը. «Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա. Ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց: Տեսեալ զլոյս մեծ Հայրապետին Գրիգորի, Պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային: Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ, Քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի»:
Տոն Շողակաթի, նույնպես կապվում է ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի հետ և նշանակում է «լույսի շող կաթեց» երկնքից: Ս. Էջմիածնի Մայր տաճարի նավակատիքի տոնն է: Տոնակատարության ընթացքում (տոնվում է օգոստոսի առաջին կեսին, Վերափոխման տոնի նախընթաց շաբաթ օրը) հիշատակվում է Հիսուս Քրիստոսի՝ ոսկե մուրճը ձեռքին Վաղարշապատ իջնելը, երկնքից աստվածային շողի ծագելը և հանգչելն այն վայրում, որտեղ կառուցվելու էր Մայր տաճարը: Գրիգոր Լուսավորչի կառուցած վկայարաններից մեկը կոչվում է նաև Շողակաթ:
Հիշատակ Տապանակի Հնո և Նորո Ուխտի, Վարդավառի նախընթաց նավակատիքի օրը (հունիսի 27-ից հուլիսի 31-ը) եկեղեցու նոր տոնի հիշատակն է: Ուխտի տապանակը հրեաների ամենանվիրական սրբությունն էր, որը պարունակում էր Տասնաբանյա օրենքների կամ պատվիրանների տախտակները, մանանայով լի սափորը և Ահարոնի զարդարված գավազանը: Մովսեսի շրջանից մինչև Սողոմոն Իմաստունը տապանակը պահվում էր Տաճարի Սրբության Սրբոց կոչված ներքին բաժնում, որտեղ միայն տարին մեկ անգամ քահանայապետը կարող էր մտնել: Ուխտի տապանակի հիշատակությունը վերջին անգամ հանդիպում է Սողոմոնի օրոք. վերջինս այն զետեղել էր նորաշեն Տաճարում, որտեղից անհետացել էր Երուսաղեմի կործանման ժամանակ: Հին տապանակը նախատիպն էր Նոր ուխտի, այն է՝ Քրիստոսի եկեղեցու, և տոնն էլ նվիրված է Հին և Նոր ուխտի հաստատության՝ որպես մեկը մյուսին լրացնողի հիշատակին:
Արտաշես Ղազարյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Հաջորդ նյութը zohrab axand Աղանդների Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի հետ, Մորմոներ, Կյանքի խոսք, Եհովայի Վկաներ, Սատանիստներ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Screenshot 1 1
Հունվարի 31-ին Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը
Եկեղեցական տոներ
Screenshot 3
Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի․․․
Աղոթքներ
Screenshot 1
Առաջավորաց պահքը սկսվում է հունվարի 26-ից
Եկեղեցական տոներ
Screenshot 7
Դեկտեմբերի 25-ին Ս. Ստեփանոսի հիշատակության օրն է
Եկեղեցական տոներ
Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ

Ընթերցեք նաև

Screenshot 1 1
Եկեղեցական տոներ

Հունվարի 31-ին Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը

30 Հունվարի, 2026
Screenshot 1
Եկեղեցական տոներ

Առաջավորաց պահքը սկսվում է հունվարի 26-ից

26 Հունվարի, 2026
Screenshot 7
Եկեղեցական տոներ

Դեկտեմբերի 25-ին Ս. Ստեփանոսի հիշատակության օրն է

25 Դեկտեմբերի, 2025
targmanchac
Եկեղեցական տոներ

Հոկտեմբերի 11-ին Սուրբ Թարգմանչաց տոնն է

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?