Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԽՈՐՀՈՒՐԴ. ՅՈԹ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քրիստոնեական

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԽՈՐՀՈՒՐԴ. ՅՈԹ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Published: 12 Մայիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հավատքով ընկալված աստվածային անտեսանելի շնորհների ստացման տեսանելի նշաններ՝ արտահայտված արտաքին ծեսի, աստվածապաշտական արարողությունների միջոցով: Խորհուրդներով, ինչպես և մյուս ծեսերով ու արարողություններով, եկեղեցին իրագործում է իր փրկագործական առաքելությունը. անհատը դառնում է եկեղեցու իսկական և միակից անդամ և հաղորդակցվում Հիսուս Քրիստոսի հետ:
Աստվածաբանական ձևակերպմամբ՝ խորհուրդները եկեղեցական այն արարողություններն են, որոնց միջոցով հավատացյալն ընդունում է Սուրբ Հոգու շնորհները, տեսանելի գործողությունների, խոսքերի և անձերի (խորհուրդների մատակարարում) միջոցով հարաբերության մեջ մտնում գաղտնի ու անտեսանելի երևույթների, հոգևոր ուժերի և կարողությունների հետ:

 Առաջին անգամ խորհուրդ բառի իմաստը ներկայիս ըմբռնմամբ ձևակերպել է IV–V դդ. աստվածաբան Օգոստինոս Երանելին՝ որպես «տեսանելի նշան անտեսանելի շնորհքի»: Նոր կտակարանում խորհուրդ բառը հիշվում է իր նախնական իմաստով և նշանակում է ծածկված, վարագուրված, գաղտնիք: Պողոս առաքյալը խորհուրդ բառը գործածել է անցյալում անծանոթ մնացած ու հետո Ավետարանով հայտնված ճշմարտությունը ցույց տալու (Կողոս. 1.26–27), երբեմն էլ՝ երևույթի թաքուն իմաստը մատնանշելու համար. «Այս խորհուրդը մեծ է. բայց ես ասում եմ Քրիստոսի և եկեղեցու վերաբերյալ» (Եփես. 5.32): Պողոս առաքյալն այս իմաստով է հաճախ գործածել խորհուրդ բառը, երբ ասել է՝ «Ավետարանի խորհուրդը», «Քրիստոսի խաչի խորհուրդը», «Քրիստոսի խորհուրդը», «մարդեղության խորհուրդը» և այլն:

 Աստվածաշնչում գործածված խորհուրդ բառը երբեք չի համապատասխանել իր այսօրվա նշանակությանը: Եկեղեցու ս. հայրերի տնօրինությամբ խորհուրդը քրիստոնեական մասնավոր նշանակություն է ստացել՝ ցույց տալով քրիստոնեական արարողությունների արտաքին ձևի մեջ թաքնված միտքը և խորհրդավոր ներգործությունը, որոնց միջոցով հավատացյալ քրիստոնյան ընդունում է աստվածային շնորհներ: Հայ եկեղեցին [ինչպես և Կաթոլիկ և Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցիները] ունի յոթ խորհուրդ. Մկրտություն, Դրոշմ, Ապաշխարություն, Հաղորդություն, Պսակ և Ամուսնություն, Ձեռնադրություն, Կարգ հիվանդաց և վերջին օծում: Անգլիկան եկեղեցին ևս ընդունում է այս յոթ խորհուրդները, բայց տարբերվում է իր մեկնաբանություններով: Բողոքական եկեղեցիների մեծ մասը միայն երկու խորհուրդ է ընդունում (Մկրտությունը և Հաղորդությունը), մյուսները՝ երեք (նաև Ձեռնադրությունը):

 Յուրաքանչյուր խորհուրդ ունի իր առանձին, էական նշանակությունը և ներքին բովանդակությունը: Մկրտությունը հավատքի խորհուրդն է, Դրոշմը՝ հույսի, Հաղորդությունը՝ սիրո և խաղաղության, Ապաշխարությունը՝ արդարության և մաքրության, Ձեռնադրությունը՝ հոգևոր կոչումի, շնորհի ու իմաստության ստացման, Պսակը՝ ողջախոհության և մաքուր կյանքի, Վերջին օծումը՝ հավիտենական կյանքի ժառանգության և հոգու փրկության:  Անմիջականորեն Հիսուս Քրիստոսի հաստատած խորհուրդները երկուսն են՝ Մկրտությունը և Հաղորդությունը, իսկ մնացած հինգը, ունենալով սուրբգրային հիմք, միջին դարերից եկող ավանդության և եկեղեցու զարգացման արդյունք են: Դրանց վերջնական ձևավորումը վերագրվում է XII դ. եկեղեց. հայրերին: Այդ դարից սկսած Հայ եկեղեցին ևս որդեգրել է յոթխորհուրդները:

  Խորհուրդների բովանդակության վերաբերյալ ժամանակին մեկնաբանություններ են շարադրել Խոսրով Անձևացին, Ներսես Լամբրոնացին, Մովսես Երզնկացին, Հովհաննես Արճիշեցի Ոսպնակերը (XIII–XIV դդ.): Հայերեն Խ-Պ. առաջին անգամ տպագրել է Հակոբ Մեղապարտը, 1513-ին, Վենետիկում:

Աղբյուր` Ք.Հ, հանրագիտարան,, հեղինակ` Հակոբ Քյոսեյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը kONDAK Ինչ է կոնդակը
Հաջորդ նյութը ejmiacni ergchaxum «Էջմիածին» երգչախումբ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Draxt gitutyan car
Քրիստոնեական

ԲԱՐՈՒ ԵՎ ՉԱՐԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԾԱՌ

2 Սեպտեմբերի, 2017
Qristos kyanq ser
Քրիստոնեական

Քրիստոս-Կյանքի սերը

15 Փետրվարի, 2016
aj
Քրիստոնեական

ԱՋ, աստվածաշնչյան և կրոնածիսական նշանակությամբ

15 Հունիսի, 2017
S. Cnund
Քրիստոնեական

Ս. Ծննդյան տոնական օրերի խորհուրդը և պատճառները, Ճրագալույց

4 Հունվարի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?