Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ինչ է եկեղեցին
Քրիստոնեական

Ինչ է եկեղեցին

Published 4 Մայիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 ԵԿԵՂԵՑԻ հուն. εκκλησια – էկլեսիա (էքլիսիա) – հավատացյալների ժողով, սրբերի հավաք,

 1. Հիսուս Քրիստոսի խորհրդաբանական մարմինը, երկնային Հարսը, հավատացյալ ժողովուրդը: Հին կտակարանում Եկեղեցի բառը գործածվել է բազմիցս՝ մատնանշելու համար Աստծուն երկրպագողների, հավատացյալների հավաքականությունը: Եկեղեցի կամ տաճար է նաև Հիսուս Քրիստոսի արյամբ սրբված և արդարացված անհատը: Պողոս առաքյալը գրում է. «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթ. 3.16): Քրիստոնեական անդրանիկ Եկեղեցին առաքյալների հավաքն է կամ Վերնատունը, որտեղ Սուրբ Հոգին Հիսուսի համբարձումից հետո, բոցեղեն լեզուներով իջավ առաքյալների վրա (Գործք 2)՝ ազդարարելով հավատացյալ մարդկության եկեղեցագործումը՝ Սուրբ Հոգով: Երուսաղեմում (Սիոնում) Վերնատանը տեղի ունեցած զարմանահրաշ իրողությունը նկատի ունենալով՝ Հայոց կաթողիկոս Սահակ Գ Ձորոփորեցին եկեղեցին կոչել է «Սիոնի դուստր». «Իսկ «Սիոնի դուստր» պետք է հասկանալ սուրբ Եկեղեցին, քանզի երանելի առաքյալները Նրա արքայության խորհուրդն Աստվածորդուց Սիոնում ընդունեցին. այնտեղ և Սուրբ Հոգու իշխանությունը ստացան աստվածային բերանի փչմամբ. այնտեղից էլ երանելի առաքյալները սուրբ Եկեղեցու հիմնադրումը սկզբնավորեցին. այնտեղից և զանազան լեզուներով քարոզության կոչվեցին և Աստվածորդու Հարությունը նրանո՜ւմ ճանաչեցին: Այս ամենի համար էլ հրամայում է ուրախանալ Սիոնի դստերը, որը սուրբ Եկեղեցին է» («Հայոց Սահակ կաթողիկոսի ճառը՝ ասված Արմավենյաց օրը՝ Ծաղկազարդին», տես «Գանձասար», 5, 1994, էջ 12):

  Նոր կտակարանում Եկեղեցին բացահայտվում է որպես առաքելական հիմքի վրա բարձրացող հոգևոր կառույց («Եվ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին…», Մատթ. 16.18), հավատացյալների ժողով («Իսկ եթե նրանց էլ չլսի, կասես հավատացյալների ժողովում…», Մատթ. 18.17), Տիրոջ ժողովուրդ («… Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու համար Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով», Գործք 20.28), Սուրբ Հոգու շնորհներով ամրացվող կառույց («… իսկ ով մարգարեանում է, ամրացնում է եկեղեցին», Ա Կորնթ. 14.4), սուրբ մարմին, որի գլուխը Հիսուս Քրիստոսն է («Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպես կհնազանդվեն Տիրոջը, որովհետև մարդն է գլուխը կնոջ, ինչպես որ Քրիստոս գլուխն է եկեղեցու. և ինքն է Փրկիչը այդ մարմնի», Եփես. 5.22–23), Քրիստոսով սնվող և խնամարկվող մարմին, որի անդամներն են Սուրբ Հոգուց վերստին ծնված երկնաքաղաքացիները («…ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես որ Քրիստոս՝ եկեղեցին. Քանզի անդամներն ենք նրա մարմնի՝ նրա մարմնից և նրա ոսկորներից» (Եփես. 5.29–30, տես նաև Կող. 1.18) և այլն: Պողոս առաքյալը, կրկին անգամ խոսելով Քրիստոսի խորհրդավոր մարմնի մասին, ընդգծում է, որ Եկեղեցու կենարար զորությունը Սուրբ Հոգին է («… և ամենքս էլ այդ մե՜կ Հոգին խմեցինք…», Ա Կորնթ. 12.13), իսկ անդամներին միասնականացնող կապը Սերն է (Ա Կորնթ. 13): Հովհաննես առաքյալը Հայտնության մեջ թվարկում է յոթ Եկեղեցիներ (մեկնաբանվում է որպես հավատացյալների յոթ տեսակներ և նաև այլ կերպ), որոնց Տերը պատգամում, զննում, զգուշացնում և հորդորում է՝ հօգուտ նրանց սրբացման և հոգևոր բարգավաճման: Դրանք նախնական եկեղեցիներն են՝ Եփեսոսի, Զմյուռնիայի, Պերգամոնի, Թիվատիրի, Սարդիկեի, Փիղադեղփիայի և Լավոդիկեի (Հայտն. 2, 3): Եկեղեցին, որպես Հիսուս Քրիստոսի տնօրինական-փրկչական զոհագործության ծնունդ, որպես Սուրբ Հոգու ներկայության վայր, իր գերագույն-հոգևոր կազմությամբ Մի է, այսինքն՝ նրա բոլոր անդամները, բոլոր քրիստոնյա ազգերն ու հավատացյալները հավատում և դավանում են մեկ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսին (որն է բոլոր եկեղեցիների գլուխը) և Ամենասուրբ Երրորդությանը, Սուրբ է, քանզի սուրբ է իր գլուխը՝ Հիսուսը, որ իր արյունով սրբեց եկեղեցին:

 Ընդհանրական է կամ Կաթողիկե, քանզի նա ընդհանրական է ողջ մարդկության համար, Առաքելական է, քանզի նրա նվիրապետությունը հաստատված է առաքյալներով: Եկեղեցին սուրբ է նաև իր մեջ կատարվող յոթ սրբազան խորհուրդների շնորհիվ, և քանի որ Առաքելական է, օժտված է նաև շարունակական շնորհաբաշխությամբ: Թեև եկեղեցին Մի է, Սուրբ, Ընդհանրական և Առաքելական, բայց երկրի վրա այն բաժանված է՝ վարչատարածքային, ազգային, լեզվական, նաև ավանդությունների դավանական ու ծիսական տարբերությունների և այլ պատճառներով:

 Հայ առաքելական եկեղեցին օժտված է վերոհիշյալ չորս հատկանիշներով, այսինքն Մի է, Սուրբ, Ընդհանրական և Առաքելական, հիմնված է Հիսուս Քրիստոսի առաքյալների՝ Թադեոսի և Բարդուղիմեոսի կողմից, ուստի Հայոց հայրապետությունը կոչվում է նաև Թադեի աթոռ (տես նաև Առաքելականություն): Հիսուս Քրիստոսի եկեղեցին, չնայած առերևույթ տարբերություններին, հիմքում միասնական է և նույնական: Այն որպես խորհրդաբանական մարմին բաժանվում է երկու՝ երկնային և երկրային եկեղեցիների. երկնայինը կոչվում է Հաղթական կամ Անդրանկաց եկեղեցի (նաև՝ Սրբերի ժողով), որը ննջեցյալ սուրբերի բազմությունն է և հարատևորեն աղոթարկու է երկրային եկեղեցու համար (տես Բարեխոսություն): Երկրայինը կոչվում է Զինվորյալ կամ Մարտնչող եկեղեցի երկրում հանուն հավատի և սրբության մարտընչելու համար: Զինվորյալ և Հաղթական եկեղեցիները մեկ են ի Հիսուս Քրիստոս և կազմում են ամբողջական եկեղեցին: Քրիստոնեական եկեղեցին խորհրդաբանական (mistic) և նվիրական (sacral) կառույց է, որտեղ կատարվող նվիրական արարողություններն արտացոլում և խորհրդանշում են երկնային իրողություններ:
2. եկեղեցին քրիստոնեական դավանանքի կառույց է, որտեղ կատարվում են եկեղեցու աստվածապաշտական արարողությունները՝ սրբազան խորհուրդները, ժամերգությունները և ս. Պատարագը: Եկեղեցին որպես տեսանելի-առարկայական իրողություն, որպես կառույց ձևավորվել է Վկայության խորանի հիման վրա, երբ Սողոմոն թագավորի ձեռքով կառուցվեց Երուսաղեմի տաճարը՝ աստվածային հրահանգների համաձայն: Որպես նվիրական և սուրբ հաստատություն, եկեղեցին այլ նպատակներով չպետք է օգտագործվի:

 Քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունած Հայաստանում եկեղեցիներ կառուցվել են IV դ. սկզբից՝ ինչպես բազիլիկ և դահլիճ տիպի, այնպես էլ գմբեթավոր: Ծիսակատարության փոփոխման, շինարարական տեխնիկայի զարգացման, գեղագիտական նոր պահանջների հետևանքով ժամանակի ընթացքում փոխվել են նաև եկեղեցիների հատակագծային և ծավալատարածական լուծումները:

 Հայկական եկեղեցիների պարտադիր տարրերն են աղոթասրահը, Ավագ խորանը՝ բեմի և դասի մասով ու պատարագամատույց սեղանով, ավանդատները, մկրտարանը՝ ավազանը: Եկեղեց. շենքի տարբեր կերպերն ունեն նաև խորհրդաբանական իմաստային եռանավ բազիլիկները մարմնավորում են կյանքի հորձանուտով լողացող նավ-Ե-ուն, որով հավատացյալները կհասնեն խաղաղ նավահանգիստ՝ Երկնային արքայություն: Խաչաձև եկեղեցին Հիշեցնում է, որ քրիստոնեության հիմքում դրված է Քրիստոսի խաչը, իսկ բոլորաձև եկեղեցին Աստծո եկեղեցու հավիտենականության խորհրդանիշն է: Հայկական եկեղեցական կանոնները թելադրել են եկեղեցու շենքի ճարտարապետության որոշ առանձնահատկություններ. օրինակ, ի տարբերություն հունադավան և կաթոլիկ եկեղեցիների, Հայաստանում դեռ վաղ միջնադարից խստիվ արգելվել է եկեղեցու ներսում թաղում կատարելը, ինչը պայմանավորել է հայկական ճարտարապետության ինքնատիպ կառույցի՝ առաջին հերթին տապանատուն ծառայող գավթի երևան գալը:

 Եկեղեցին կառուցելիս պարտադիր էր նրա հորինվածքը համաձայնեցնել թեմի եպիսկոպոսի հետ, հակառակ դեպքում նա իրավունք ուներ մինչև իսկ քանդել տալու արդեն կառուցված շենքը: Եկեղեցու կառուցման գլխավոր պայմաններից է հիմնարկեքի և օծման արարողությունը: Հիմնարկեք կատարող եպիսկոպոսն օծում է ներկայումս 16 քար, որոնցից 12-ը՝ առաքյալների, 2-ը՝ Մարկոս և Ղուկաս ավետարանիչների, 2-ն էլ՝ Պողոս առաքյալի և Գրիգոր Ա Լուսավորչի անուններով: Այնուհետև օծված քարերը դրվում են եկեղեցու հիմքում՝ յուրաքանչյուրն իրեն հատկացված տեղում: Եկեղեցու հիմնարկեքի և օծման արարողությունը կանոնակարգված է Մայր Մաշտոցում:

Աղբյուր՝ Ք.Հ. Հայաստան հանրագիտարան
Հեղինակ՝ Մուրադ Հասրության

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Gitajoxov Գիտաժողով ԳԱԱ-ում՝ նվիրված «Օղակ» գործողության 25-րդ տարելիցին
Հաջորդ նյութը Papik tornik e1448728365817 Իմաստուն պապիկը (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Screenshot 4
Տեսանյութեր

Նոր Հայաստան. փաստեր, թե ինչպես Փաշինյանը 2018-ից սկսեց իր հակաեղեկեցական արշավը (տեսանյութ)

24 Հունիսի, 2024
Ararat 365
Նորություններ

Եկեղեցին իրական հարկատուի և քաղաքական հաշվեհարդարի և անարդարության զոհի դերում

31 Մայիսի, 2024
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?