Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Kyanq mahic araj
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Uncategorized > Մահ՝ ծնվելուց առաջ
Uncategorized

Մահ՝ ծնվելուց առաջ

Published: 11 Հոկտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Յուրաքանչյուր մարդու կյանքում կա մի նվիրական օր, որը նրա համար ամենակարևորն է՝ իր տարեդարձը։ Ամեն տարի այդ օրը տոնախմբելով՝ մարդը հիշում է այն բաղձալի պահը, երբ ինքն էլ միլիոնավոր ուրիշ երեխաների հետ ու նման լույս աշխարհ եկավ։ Կյանքում կա մի ուրիշ օր էլ, որը գալիս է խախտելու տարեդարձը տոնելու ավանդույթը, այն է՝ մահը։

 Օրինաչափ և բնական է, երբ վերջինը լինում է ծնունդից հետո, բայց ի՞նչ կլինի, եթե մահը լինի ծնվելուց առաջ… Արարչագործության վեցերորդ օրը Աստված ստեղծեց առաջին մարդուն՝ Ադամին և իբրև կողակից տվեց նրան առաջին կնոջը՝ Եվային։ Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը…» (Ծննդ. 1:28)։

 Բայց մարդիկ անտեսելով Աստծո որդեծնության միջոցով արարելու պատգամը, բռնեցին որդեսպանության ուղին։ Աբորտի, նույնն է, թե վիժեցման մասին պատկերացումներ մարդիկ ունեին անգամ մեզանից 4000 տարիներ առաջ, ինչի մասին հիշատակություններ կան եգիպտական Էբերսա պապիրուսում։ Բայց մարդկության փորձը ստիպեց հասկանալու աբորտի հանցանք լինելը և բժիշկ Հիպոկրատը իր հայտնի երդման մեջ անդրադառնում է վիժեցմանը ասելով. «Ես ոչ մի կնոջ չեմ հանձնի վիժում առաջացնող միջոց»։ Չնայած, որ յուրաքանչյուր բժիշկ տալիս է Հիպոկրատի երդում, բայց այս հարցի շուրջ տարբեր ժամանակներում առաջ քաշեցին տարբեր կարծիքներ։

 Խնդիրը հատկապես օրհասական դարձավ վերջին 2 դարերի ընթացքում, հատկապես այն բանից հետո, երբ անցնող դարի 70-ական թվականներին մի շարք զարգացած երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Հոլանդիան պետական մակարդակով ընդունեցին աբորտը։ Սա ապտակ էր բարոյական աշխարհում նոր ձևավորվող ընտանիքների համար։ Առաջացավ ամենակարևոր հարցը խնդրի վերաբերյալ՝ աբորտը մարդասպանությո՞ւն է, թե՞՝ ոչ։ Բժիշկները տվեցին բացասական պատասխան ու թույլատրելի համարեցին մինչև 4 ամսական պտղի հեռացումը. պտուղը մինչև 4 ամսական դեռ մարդ չէ։ Այստեղ էլ առաջանում է մեկ ուրիշ և ավելի բարդ հարց՝ ե՞րբ է պտուղը դառնում մարդ։ Օրինակ Հին Արևմուտքում կարծում էին, թե կյանքը սկսվում է ծնվելու պահից, իսկ Հին Արևելքում՝ բեղմնավորման պահից։ 20-րդ դարում գիտությունը զարգացավ ու բժիշկները խոսեցին 4 ամսականի մասին՝ ասելով, որ մինչև 4 ամսական դեռ ձևավորված չեն երեխայի օրգանները հետևաբար նա դեռ մարդ չէ, իսկ եթե մարդ չէ ուրեմն կարելի է աբորտի դիմել։ Բայց նույն գիտությունը հետո ապացուցեց, որ 3 ամսական սաղմը թեքում է գլուխը, շարժումներ անում, դեմքը ծամածռում, կարող է անգամ թաթիկ անել։ Բժիշկերի պատասխանը չուշացավ նրանք նոր՝ ավելի գիտական վարկած առաջ քաշեցին ասելով, որ մարդու մահ արձանագրվում է այն ժամանակ, երբ արձանագրվում է ուղեղային իմպուլսների դադար, ուստի կյանքն էլ պետք է սկսվի ուղեղի ձևավորմամբ։ Ուղեղը ըստ 20-րդ դարի սկզբին առաջադրված տեսակետի առաջանում է 4 ամսականում։ Վարկածը հերքվեց դարի վերջին, երբ գիտնականները ուղեղի նշաններ հայտնաբերեցին անգամ մեկուկես ամսական պտղի մոտ։ Ուղեղի վարկածը հերքվեց բժիշկները սկսեցին խոսել սրտխփոցի մասին՝ առաջին սրտխփոցը հայտարարելով կյանքի սկիզբ։ Պարզվեց առաջին սրտխփոցը պտղի մոտ լինում է 18 օրականում։ Այնուամենայնիվ հարցը մնաց առկախ՝ ե՞րբ է պտուղը սկսում համարվել մարդ։

 Բժիշկները ընկնելով օրգանների հետևից մոռանում են, որ կա մի բան մարդու մեջ, որը նրա շարժող ուժն է, որը հնարավոր չէ տեսնել բժշկական մանրադիտակով անգամ, այն է՝ մարդու հոգին։ Մարդու հոգին է նրա կյանքը և հոգու մարմնից բաժանումը եթե մահն է, հետևաբար միավորումը պիտի լինի ծնունդը կյանքի։

 Սուրբգրային տեղիների վրա հիմնվելով հայրերը վաղուց տվել են հստակ ձևակերպում հարցին։ Բեղմնավորման պահից պտուղը մարդ է համարվում և հենց այդ պահին էլ միավորվում են մարմինն ու հոգին։ Իզուր չէր Սաղմոսերգու Դավիթ մարգարեն ասում. «Տեր դու ես իմ ապավենը իմ մոր արգանդից» (Սաղմ. 70.6)։ Եվ կամ երբ Մարիամ Աստվածածինը գնաց իր ազգական Եղիսաբեթին այցի, որը հղի էր, և նրան ողջույն տվեց. «Եվ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, և Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով… » (Ղուկ. 1:41)։ Ուրեմն յուրաքանչյուր պտուղ բեղմնավորման իսկ պահից մարդ է և ոչ մի տարբերություն չկա 30-ամյա երիտասարդի և 3 ամսական պտղի սպանության միջև։ Երկուսն էլ սպանություն են։

Աղբյուրը Գևորգյան ճեմարան Էլ. — պարբերական, Գ Տարի, թիվ 1 և 2, 2017թ.
Հոդվածը պատրաստեց Գևորգյան հոգևոր ճեմարանի սան Հովհաննես դպիր Ավետիսյանը

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 10 2 7 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց ՀՀ ԶՈՒ խաչվառների օրհնության կարգ (նկարներ)
Հաջորդ նյութը 12 4 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին լսարանցիներին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

gyumri Grigor Lusavorich
UncategorizedՏեսանյութեր

Գեղցոնց ժամ (տեսանյութ)

16 Մայիսի, 2016
Mayrik film
UncategorizedՏեսանյութեր

Մայրիկ. ֆիլմ (մաս 1-2)

25 Ապրիլի, 2015
Mayr ator 13234
Uncategorized

Վարդապետը հակադարձում է եկեղեցաշինության ընդդիմախոսներին

28 Սեպտեմբերի, 2017
Vazgenyan dpranoc
UncategorizedՏեսանյութեր

Վազգենյան դպրանոց. Ոգու պատմություն (ֆիլմ)

6 Մայիսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?