Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
12 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին լսարանցիներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին լսարանցիներին (նկարներ)

Published: 12 Հոկտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 1 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին լսարանի 18 սաների հետ:

 Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ներկայացնելով այս տարի հոգևոր հաստատություն մուտք գործած ուսանողներին, նշեց, որ ճեմարանի առաջին լսարանցիների հետ Ամենայն Հայոց Հայրապետի ամենամյա հանդիպումը գեղեցիկ ավանդույթ է դարձել: Հայր Գարեգինը նշեց, որ նման հանդիպումները ոգեշնչում են երիտասարդներին և առավել խանդավառում իրենց ուսումնառության մեջ:

 Այնուհետև երիտասարդներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը հորդորեց ճեմարանականներին ուսումնառության տարիները լավագույնս ծառայեցնել գիտելիքներ ամբարելու և հոգևոր առաքելության պատրաստվելու համար:

 Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հոգևոր սպասավորությունն ազգին, Եկեղեցուն և Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու լավագույն ճանապարհներից է:

 Գարեգին Բ Կաթողիկոսն անդրադարձավ եկեղեցականի կերպարին` պատգամելով սաներին հետևել մեր Փրկչի և Հայ Եկեղեցու լուսավոր վարդապետների օրինակին և ամենայն նախանձախնդրությամբ ու նվիրումով իրենց անձերը ծառայեցնել ի փառս Հայոց Եկեղեցու և ի մխիութարություն բարեպաշտ ժողովրդի: Նորին Սրբությունը հավելեց, որ ժողովրդի հարգանքին ու սիրուն հոգևորականը կարող է արժանանալ միայն հովվական կյանքում դրսևորած իր խոնարհությամբ, նվիրումով և անձնազոհության ոգով:

 Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ճեմարանականներին` մաղթելով բարեհաջող ուսումնառություն հոգևոր հաստատության կամարների ներքո:

 Հանդիպման առիթով Հայոց Հովվապետն ապագա եկեղեցականներին ընծայեց Նոր Կտակարաններ:

12 1 12 2 12 3 12 4 12 5 12 6

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Kyanq mahic araj Մահ՝ ծնվելուց առաջ
Հաջորդ նյութը Orhnac yugh1 Օրհնված յուղի ու Հորդանանի ջրի խաբկանքի հետքերով

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Larisa Alaverdyan
Նորություններ

Այս անբարտավան գործողությունները ուղղված են ոչ թե կաթողիկոսի, այլ Առաքելական եկեղեցու դեմ. Լարիսա Ալավերդյան

17 Հուլիսի, 2018
Dadivanq 754
Նորություններ

Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում

14 Նոյեմբերի, 2020
05.22.11
Նորություններ

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում (նկարներ)

6 Հունվարի, 2022
Hayr Mesrop
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդի ընտրությունը

20 Մայիսի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?