Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Vardavar 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Եկեղեցական տոներ > Քրիստոսի Պայծառակերպության տոնը հավաստումն է Նրա աստվածային բնության
Եկեղեցական տոներ

Քրիստոսի Պայծառակերպության տոնը հավաստումն է Նրա աստվածային բնության

Published: 20 Հուլիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Եւ վեց օր հետո Հիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին եւ նրա եղբորը՝ Հովհաննեսին, եւ նրանց հանեց առանձին, մի բարձր լեռ եւ նրանց առաջ պայծառակերպվեց (Մատթ. 17:1-2):

 Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որն այս տարի տոնում ենք հուլիսի 7-ին: Այն հիշատակությունն է Հիսուսի` Թաբոր լեռան վրա Իր երեք աշակերտներին` Հովհաննեսին, Հակոբոսին եւ Պետրոսին, Աստվածային փառքով երեւման, որը նկարագրում են Ավետարանները (Մատթ.17; 1-13, Մարկ. 9; 2-12, Ղուկ. 9 28-36):

 Իր քարոզչության երրորդ տարվա ամռանը Հիսուս, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբոսին եւ Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու. «...լեռ ելավ աղոթքի կանգնելու» (Ղուկ. 9;28): Երբ աղոթքի կանգնեց, այդ պահին, երբ Նա Հոր հետ էր, հանկարծ «Նրա երեսի տեսքը այլակերպվեց» (Ղուկ. 9;29), եւ Հիսուս աշակերտներին երեւաց Իր աստվածային փառքով: Այստեղից եւ տոնի անունը` «Պայծառակերպություն»: Հայ եկեղեցին այն անվանում է Պայծառակերպություն` շեշտելով Քրիստոսից ճառագող աստվածային փառքն ու փայլը .«Նրա դեմքը փայլեց` ինչպես արեգակը, եւ նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը» (Մատթ.17; 2):

 Պայծառակերպության ընթացքում Հիսուսի` ամբողջովին լույսով ողողվելը եւ Նրանից լույսի ճառագումը հավաստումն են Նրա աստվածային բնության: Եվ կարելի է ասել, որ Աստվածհայտնությունն՝ իր տեսանելի կերպի մեջ, իրականացավ լեռան վրա` Պայծառակերպության պահին: Այդ պահին Հիսուսի կողքին հայտնվում են լույսով պարուրված Մովսեսն ու Եղիան եւ Նրա հետ խոսում վերահաս տառապանքների ու չարչարանքների մասին: Սքանչելի տեսարանից զմայլված` Պետրոս առաքյալը բացականչում է. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք.եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք. մեկը Քեզ համար, մեկը` Մովսեսի, մեկն էլ` Եղիայի» (Մատթ. 17; 4): Մինչ նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, եւ ամպից եկող ձայնը ազդարարում է. «Դա՛ է Իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրա՛ն լսեցեք» (Մատթ. 17; 5): Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով սարսափած ու գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է առայժմ չհայտնել տեսածի ու լսածի մասին` մինչեւ Աստծո Որդու խաչելությունը եւ Հարությունը: Քրիստոս, որ մարմնացել էր Ադամի բնությամբ, պայծառակերպությամբ ցույց տվեց այն փառքը եւ մեզ վերստին հագցրեց այն նույն լուսեղեն զգեստը, որն ուներ Ադամը դրախտում, եւ որն Աստված վերցրել էր նրանից մեղանչումից հետո: Հետեւաբար, ինչպես ասել էր` «…արդարները երկնքի արքայության մեջ կծագեն, ինչպես արեգակը» (Մատթ. 13; 43), Քրիստոս պայծառակերպվեց, որպեսզի աշակերտներին ցույց տա, թե ինչ կերպարանքով է հայտնվելու նրանց Հարությունից հետո եւ նույն կերպարանքով գալու է նաեւ Դատաստանի օրը: Քրիստոսի Պայծառակերպության տոնի խորհուրդը, որը հաստատում է ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո «սիրելի Որդին է», Աստծո պատվերն է. «Դրա՛ն լսեցեք»: Առաքյալներին ուղղված այս խոսքը պատգամ է ողջ մարդկային ցեղին, բոլոր ժամանակներում: Սա է Պայծառակերպության տոնի թելադրանքը, դրա խորհրդի բանալին. սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները, հետեւել դրանց, կյանքի վերածել Նրա պատգամները, որոնք մարդկանց երջանկության եւ ժողովուրդների խաղաղության գրավականն են:

Աղբյուր «Սյունյաց կանթեղ»

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 20 3 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՄԸՄ լոնդոնյան մասնաճյուղի անդամներին
Հաջորդ նյութը Naxahayrer Նախահայրերի մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

ekexecu ton
Եկեղեցական տոներ

Եկեղեցու տոներ

25 Մարտի, 2013
Kazm oracuyc
Հոգևոր գրադարան

Եկեղեցական օրացույց. 2023թ. pdf

13 Ապրիլի, 2023
Stepanos nakhasarkavag
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Ս. ՍՏԵՓԱՆՈՍ` ՆԱԽԱՎԿԱ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՄԱՐՏԻՐՈՍ

26 Դեկտեմբերի, 2022
hinanc shrjan
Եկեղեցական տոներ

Հինանց շրջան կամ Հինունք

3 Ապրիլի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?