Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
S. Cnund 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ի՞նչ էին ասում մարգարեները Տիրոջ ծննդյան մասին
Քրիստոնեական

Ի՞նչ էին ասում մարգարեները Տիրոջ ծննդյան մասին

Published: 3 Հունվարի, 2019
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Նախագետ Աստված նախքան Իր կուսածին գալուստը բազում օրինակներով պատկերեց Իր մարդանալու և չարչարանքների խորհուրդը, որպեսզի երբ ճշմարտապես գա, մարդիկ չտարակուսեն: Ըստ այդմ ասում է առաքյալը. «Աստված բազմապիսի ձևերով և այլազան օրինակներով նախապես խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով» (Եբր. Ա 1): Տերը նախ երևաց առաջին արդարներին՝ Աբրահամին՝ երկու հրեշտակների ուղեկցությամբ, և նրա վրանում կերակրվեց, ապա՝ Հակոբ նահապետին՝ «սանդուղքի» տեսիլքով, որով Աստված ցույց տվեց օրինակը խաչի ու Խաչյալի, այնուհետև Հակոբի հետ գոտեմարտելով ցույց տվեց Իր միանալը մարդկային բնությանը: Նույն Տերը երևաց նաև Մովսեսին՝ «անկեզ մորենու» տեսիլքով, որն այրվում էր, սակայն չէր սպառվում, ինչը խորհրդանշում է կուսական արգանդը, որի մեջ իջավ Աստվածային Հուրը և վառեց մարմնի ճրագը՝ որպես Լույս աշխարհին: Նույնպես և մյուս մարգարեներին հայտնեց Իր Մարմնով գալստյան, ինչպես նաև ծննդյան ժամանակի ու տեղի մասին, որի համաձայն՝ Հիսուս Քրիստոս պետք է ծնվեր Դավիթ թագավորի հայրենի Բեթղեհեմ քաղաքում, նույն ցեղից սերող Կույս Մարիամից:

 Արդ՝ տեսնենք, թե երբ պետք է գար Տերը: Մովսես մարգարեն ասում է. «Քո եղբայրների միջից քո Տեր Աստվածն ինձ նման մարգարե պիտի մեջտեղ հանի, Նրան կլսեք» (Բ Օրենք ԺԸ 15): Բայց այստեղ չի ասվում գալստյան ժամանակի և տեղի մասին: Քննարկենք Հակոբ նահապետի մարգարեությունը՝ ասված Հուդայի համար. «Հուդա՜, քեզ կօրհնեն քո եղբայրները», և դարձյալ՝ «Հուդայից իշխան չի պակասելու և ոչ՝ առաջնորդ նրա կողից, մինչև որ գա Նա, Ում պատկանում են հանդերձյալները, որովհետև Նա է հեթանոսների հույսը» (Ծննդ. ԽԹ 8, 10): Համաձայն այս մարգարեության՝ Տիրոջ գալստյան ժամանակ պիտի վերանար պետն ու իշխանը Հուդայի տնից: Ըստ Հովսեփոս պատմիչի՝ Հրեաստանի Հերովդես արքայի (ով եդոմացի էր հոր կողմից և արաբացի՝ մոր) թագավորության երեսունմեկերորդ տարում ծնվեց Հիսուս: Սրանով նշան տրվեց նաև, որ Տիրոջ գալստյան ժամանակ դադարելու էր հեթանոսների թագավորությունը:

 Մեկ այլ նշան ևս գալստյան ժամանակի մասին. «Նրանց կհովվես երկաթյա գավազանով» (Սաղմ. Բ 9): Երկաթյա գավազան է անվանվում Հռոմեական թագավորությունը: Եվ իրոք, այն ժամանակ Իսրայելը Հռոմեական կայսրության մեջ էր:

 Դարձյալ մեկ այլ մարգարեություն, որտեղ հայտնապես խոսվում է Քրիստոսի գալստյան ժամանակի մասին, որը լինելու էր Երուսաղեմը վերաշինելուց հետո. «Երուսաղեմի շինելուց մինչև առաջին օծումը կա յոթ յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ» (Դան. Թ 26): Արդ՝ վաթսունինը յոթնյակը կազմում է չորս հարյուր ութսուներեք տարի, այսինքն՝ Երուսաղեմի կառուցվելուց չորս հարյուր ութսուներեք տարի անց վերանալու էր իշխանն Իսրայելից, և ապա գալու էր այլազգի թագավորը: Եվ այդ տարի ծնվեց Քրիստոսը:

 Այժմ՝ տեղի մասին. «Եվ դո՜ւ, Բեթղեհե՜մ, Եփրաթայի սակավամարդ տուն, կլինես Հուդայի երկրի հազարավորների մեջ, քեզանից պիտի ելնի Ինձ համար Իսրայելի մի իշխան, և Նրա ծագումն աշխարհի սկզբի օրերից է» (Միքիա Ե 2): Իսկ Դավիթն ասում է. «Ահա Նրա մասին լսեցինք Եփրաթայում, և Այն գտանք մայրիների դաշտերում» (Սաղմ. ՃԼԱ 6): Քանզի Աբրահամը գնեց Սահառի որդի Եփրոնից նրա ագարակի սահմաններում գտնվող քարայրը (տե՜ս Ծննդ. ԻԳ 16-20), և հետագայում այնտեղ թաղվեցին ինքը, Սառան, Իսահակը, Ռեբեկան, Լիան, Հակոբը, քանի որ «հեռվից տեսան» Տիրոջ այնտեղ իջնելը: Այս վայրը Եփրոնի անունով կոչվեց Եփրաթա, որը թարգմանվում է պտղաբերություն, քանզի այնտեղից մեզ տրվեց կյանքի Պտուղը: Այնուհետև այն վերանվանվեց Բեթղեհեմ, որը թարգմանվում է հացի տուն, քանզի Երկնավոր հացը՝ Հիսուս Քրիստոս, Բեթղեհեմում ընծայվեց աշխարհին: Այստեղ է նաև նախամոր՝ Եվայի շիրիմը, ում Աստված ասաց. «Տրտմությամբ որդի ծնես» (Ծննդ. Գ 16): Եվ երջանիկ Մարիամն այստեղ՝ նախաստեղծի գերեզմանի վրա, ծնեց Բանն Աստծուն առանց տաժանելի երկունքի ու չարչարանքների և ազատեց նախամորը վտանգավոր երկունքից:

 Իսկ թե ինչպես է գալու, այս մասին Եսային է ասում. «Ահա Կույսը պիտի հղիանա և որդի ծնի, և Նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի Է 14): Իսկ թե որ ազգատոհմից է լինելու Կույսը, այդ մասին ասում է սաղմոսերգուն. «Տերը ճշմարտությամբ երդվեց Դավթին և չստեց նրան. քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո գահին» (Սաղմ. ՃԼԱ 11): Նաև ասում է. «Նրա սերունդը կհաստատեմ հավիտյանս հավիտենից և Նրա գահը, ինչպես օրերը երկնքի», ապա ավելացնում. «Ինչպես լուսին, Նրա աթոռն իմ առջև հավերժ հաստատված կմնա երկնքում» (Սաղմ. ՁԸ 30, 38): Այս խոսքերը Քրիստոսի համար ասվեցին և ոչ թե Սողոմոնի, որովհետև վերջինիս աթոռն իբրև արեգակ հաստատուն չմնաց և ոչ էլ իբրև լուսին: Սրանից իմանում ենք, որ Դավթի ցեղից է լինելու սուրբ Կույսը: Նաև ասում է. «Դու հանեցիր ինձ արգանդից» (Սաղմ. ԻԱ 9), այսինքն՝ առանց այր մարդու անկողնու, որովհետև «կույս արգանդից կորզված մարմին» է Նա ասվում:

Հեղինակ՝ Արամ Դիլանյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B ugherdz ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ
Հաջորդ նյութը Mrtutyun ՔՐԻՍՏՈՍԻ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Xach
Քրիստոնեական

Խաչի խորհուրդը

10 Սեպտեմբերի, 2015
Apakanox ser
Քրիստոնեական

Ապականող սեր

28 Օգոստոսի, 2014
Jrorhneq
Քրիստոնեական

Ջրօրհնեքի մասին

5 Հունվարի, 2021
step out on faith
Քրիստոնեական

Ի՞ՆՉ Է ՀԱՎԱՏԸ

20 Հունվարի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?