Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Miacin Vordi e1470639015727
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ի՞նչ է Աստծո համար նշանակում` տալ Իր Միածին Որդուն
Քրիստոնեական

ի՞նչ է Աստծո համար նշանակում` տալ Իր Միածին Որդուն

Published: 8 Օգոստոսի, 2016
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  Աստված տվեց Իր Միածին Որդուն… ի՞նչ է Աստծո համար նշանակում` տալ Միածնին:
Աստված տվեց Աստծուն եւ ստացավ մարդկային ցեղը, եւ Հիսուսի անձի մեջ կայացավ եւ առ այսօր կայանում է Աստծո եւ մարդու վերամիությունը, Աստված տվեց Նրան, Ով միայն Իրենն էր, որպեսզի Նա դառնա նաեւ Մարիամինը, ողջ մարդկությանը:
Աստված մարդուն տվեց Իր սերը` Հիսուսին, որովհետեւ մարդուն ստեղծել էր Իր հավիտենական սիրով նրան սիրելու համար: Աստծո Գառը դեռ աշխարհի սկզբից էր մորթվել մեղավոր մարդկության քավության համար, թեեւ Հիսուս ծնվեց, «երբ ժամանակը հասավ իր լրումին»: Աստված աներեւակայելիորեն մոտ է մեզ, աննկատելիության աստիճան կենսական է, առօրեական եւ կենցաղային, քանի որ Նրանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք, միաժամանակ Նա անհասանելի է, անճանաչելի եւ անքննելի, եթերում տարրալուծված լույսի նման առեղծվածային: Բայց Աստված տվեց Իր Միածին Որդուն` Աստծուն Աստծուց, Ով դարձավ մեզանից մեկը` հայտնված Աստված` հասանելի ու հասկանալի, ավելին, Մի Աստված, Ով Ինքն Իրեն է տալիս` որպես Կյանքի Հաց: Շատերը Աստծո զոհողությունը եւ նվիրումը համարում են ծիծաղելի, անտեղի, թուլություն, հիմարություն, ներկայացում…ամեն ինչ, բայց ոչ` սեր, որովհետեւ քչերն են հասկանում, թե սերը ինչ է: Սեր են համարում բնազդային ինքնաբուխ համակրական զգացումները, որ շատ արագ ատելության են փոխվում, ցավի ու վիրավորվածության, երբ փոխադարձ չեն: Աստված Սեր է եւ «Աստծո մեջ չկա փոփոխում կամ փոփոխման ստվեր» (Հակ.1:17): Դժոխքի գաղափարը շատ հակասական տրամադրություններ է առաջացնում տարբեր մարդկանց մոտ, բայց հիմնական ընկալումն այն է, որ դժոխքը Աստծո կամայականության, անգթության արտահայտությունը հանդիսացող ինքնանպատակ մի հաստատություն է, որով Նա սպառնում է Իր կամքը անտեսողներին, եւ որին դատապարտում է նրանց, եթե չեն «դաստիարակվում» սպառնալիքներով: Շատերը ընդհանրապես չեն ուզում գործ ունենալ այդպիսի Աստծո հետ: Բայց իրականում ի՞նչ է դժոխքը: Այն սահմանված, ստեղծված եւ հաստատված չէ Աստծո կողմից, բայց քանի որ Աստծո բոլոր ստեղծածները «դատապարտված են» անընդհատ գոյության, որովհետեւ Նրա բոլոր գործերը լինելու համար են, գոյություն ունի դժոխքը, որը որակապես այլ գոյություն պահպանելու զետեղարան է: Մենք` չնչին իմաստակներս, հստակ զատորոշում ենք մեզ համար լավն ու վատը, սակայն հանդգնում ենք հանդիմանել Իրեն` Իմաստությանը, համատիեզերական մաքրություն անելու եւ աղբը իրեն հատկացված տեղում պահելու համար: Դժոխքը ուղղակի պատժավայր չէ անհնազանդների համար, դժոխքը մարդու որոշակի սուբյեկտիվ հոգեվիճակի օբյետիվ արտացոլումն է Տիեզերքում: Ավելի շուտ` մեռած հոգիների հավիտենական զետեղարանն է: Յուրաքանչյուր մարդ իրավասու է դժոխք «պատվիրել» կամ հրաժարվել դժոխքից: Դժոխքի անհրաժեշտությունը առաջացավ համատիեզերական ապստամբությունից անմիջապես հետո, այն պատրաստվեց սատանայի ու նրա արբանյակների համար, իսկ մարդկանց համար Աստված ի սկզբանե պատրաստել էր արքայությունը: Բայց եթե դժոխքում կարելի է հայտնվել առանց հավելյալ ջանքերի ու զոհողությունների, ապա արքայությունը ժառանգելը պայմանավորված է որոշ բաներից հրաժարումով եւ որոշ բաների հանձնառությամբ: Աստված տվեց Իր Միածին Որդուն, Ով սոսկ Մարդ չդարձավ, Նա դարձավ Ջնջոց մեր մեղքերի համար, Նա դարձավ Հոր հավիտենական Կանչը` ուղղված մեղավորներին, Աստծո Խոսքը Ինքը Բարեխոս դարձավ, դարձավ մեղավոր մարդկանց ներկայացուցիչը Ամենակալ Աստծո գահի առաջ: Աստծո սիրո անհերքելի ապացույցը դարձավ դատապարտված մարդկության դատապաշտպանը, Ճշմարտությունն Ինքը խաչվեց` դառնալով մեղավոր մարդու անմեղսունակության վկայականը: Շնորհների աղբյուրը ընծայեց Իրեն անշնորհակալ մարդկությանը: Աստված տվել է մեզ Ինքն Իրեն, մարդի՛կ: Ոչինչ մի՛ պահանջեք Նրանից, ոչինչ մի՛ խնդրեք: Ոչինչ մի՛ առաջարկեք Նրան: Նա ձեզ է սպասում: Միգուցե Նա, այնուամենայնիվ, արժանի՞ է ձեր փոխադարձ նվիրումին, մարդի՛կ:
Արքայության մեջ բոլորի համար տեղ կգտնվի: Բայց ոչ, մարդիկ մեծահոգաբար ընտրում են դժոխքը, մեծահոգաբար մերժում են Աստծո սերն ու նվիրումը, նրանք ագահ ու աչքածակ չեն եւ կարող են լիովին բավարարվել չնչին ու անցողիկ իրողություններով. անցողիկ աշխարհով ու ապականացու մեղավոր գոյաքարշությամբ:
Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #41 (77)
Լիլիթ Հովհաննիսյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Kyanqi imasty Ի՞ՆՉ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՎ Ի՞ՆՉ Է ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ
Հաջորդ նյութը 8 Pilgrims 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Cnndyan kerakurner
Քրիստոնեական

Ծննդյան տոնի կերակրատեսակները

4 Հունվարի, 2018
Diakizum
Քրիստոնեական

Կարևոր հարցեր դիակիզման վերաբերյալ

26 Նոյեմբերի, 2019
Astco goyutyuny
Քրիստոնեական

ԱՍՏՈՒԾՈ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ

30 Հունիսի, 2013
Psaki
Քրիստոնեական

Պսակի խորհուրդը (հարց և պատասխան)

18 Օգոստոսի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?