Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Մայիսի 20 Գշ. ԴՁ․ ԼԱ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 19 Բշ. ԳԿ. Լ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 18 † Կիր. Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 17 Շբ. ԲԿ. ԻԸ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 16 Ուր. ԲՁ. ԻԷ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ԴԺՈԽՔ ԿԱՄ ԳԵՀԵՆ
Քրիստոնեական

ԴԺՈԽՔ ԿԱՄ ԳԵՀԵՆ

Published 3 Նոյեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 ԴԺՈԽՔ, գեհեն, Աստծո ներկայությունից թափուր վայր կամ վիճակ. Հավիտենական տանջարան, անլույս պատժարան, անհանգչելի կրակ, որը, աստվածային արդարության սահմանումով, նախատեսված է սատանայի, իր արբանյակների՝ անկյալ հրեշտակների, դևերի և սրանց կամակատար մարդկանց համար: Հակոտնյան է դրախտի:

 Դժոխք եբրայերեն «շեոլ» և հունարեն «հադես» բառերի հայերեն համարժեքն է. նշանակում է մեռյալների հոգիների օթևան, ըստ ոմանց՝ մահից անմիջապես հետո, ըստ այլոց՝ օրերի վախճանին՝ Ահեղ դատաստանից հետո: Մինչդեռ «գեհեն»-ը, որ գործածվում է իբրև Դժոխք Բառի հոմանիշ, եղել է Երուսաղեմի հարավային կողմի հովտի անունը, որտեղ Հուդայի Աքազ թագավորը «...իր որդուն կրակի միջով անցկացրեց…» (Դ Թագ. 16.3)՝ ի պատիվ Մեղքոմ (Մողոք) կուռքի: Այդ հովիտը Հոսիա թագավորի օրոք վերածվել է աղբանոցի: Որպես անարգանք նախկին կռապաշտության՝ այստեղ կրակին են հանձնել քաղաքի անմաքրությունները, մահապարտների և պղծված կենդանիների դիակները:

 Մշտավառ կրակի պատճառով այն կոչվել է կրակի գեհեն: Հիսուս Քրիստոսն այդ անունը գործածել է դժողքի իմաստով. «… և ով որ իր եղբորն ասի՝ ապուշ, ենթակա կլինի գեհենի կրակին» (Մատթ. 5.22): Գեհենը Դժոխքը, հավիտենական կրակ հասկացությամբ կիրառված է Մատթեոսի (5.22, 5.29, 5.30, 10.28, 18.9, 23.15, 23.33), Մարկոսի (9.43, 9.47), Ղուկասի (12.5) Ավետարաններում և Հակոբոս առաքյալի ընդհանրական թղթում (3.6): Դժոխքի հիշատակվում է սաղմոսներում («… քանզի դժոխքում չես թողնի դու ինձ…», Սաղմ. 15.10): Որպես «ներքևում» գտնվող և ցեց ու որդ արտադրող պատժավայր կամ անհանգչելի կրակ՝ նկարագրվում է Եսայու մարգարեությունում. «… դժոխքն ալեկոծվեց ներքևում…» (14.9), «Քո փառքը, քո մեծ ուրախությունը դժոխք իջան. ցեցը պիտի տարածվի քո տակ, իսկ վրադ որդը պիտի պատի» (14.11), «Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդեպ հանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանզի նրանց որդը չի մեռնելու, նրանց կրակը չի հանգչելու...» (66.24): Դժոխքը, որպես Չարի հատուցման վայր, մահվան կայան, հանգրվան կամ պատժի ձև հիշատակվում է Աստվածաշնչի այլ գրքերում ևս (Երկրորդ Օրին. 32.22, Բ Թագ. 22.6, Սաղմ. 9.18, 29.4, 54.16, Ելք 14.9, 14.15, Մատթ. 11.23, 16.18, Ղուկ. 16.23, Գործք 2.27, 2.31, Ա Կորնթ. 15.55, Հայտն. 1.18, 6.8, 20.13):

 Նոր կտակարանն արձանագրել է Հիսուսի առակն աղքատ Ղազարոսի և մեծահարուստի վերաբերյալ, որտեղ դրախտը ներկայացվում է իբրև հանգստության գիրկ՝ Ղազարոսի, իսկ Դժոխքը՝ որպես տանջարան՝ մեծահարուստի համար. «Եվ դժոխքում, մինչ սա տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած»: Եվ նա աղաղակեց ու ասաց. «Հա՜յր Աբրահամ,ողորմի՜ր ինձ և ուղարկի՜ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով և զովացնի լեզուս, որովհետև այս տապից պապակում եմ» (Ղուկ. 16.23–24): Նույն այս առակում էլ Դժոխք բնութագրվում է իբրև տանջանքների վայր (Ղուկ. 16.28), որն անանցանելի վիհով բաժանված է դրախտից: Քրիստոնեական վախճանաբանության (հուն. էսխատոլոգիա) համաձայն, ժամանակների վախճանին Հիսուսը հայտնվելու է. այդ ժամանակ (առաջին հարություն) նախ երկինք է հափշտակվելու Հարսը՝ Քրիստոսի եկեղեցին (կենդանի կամ ննջյալ), ապա, քիչ ժամանակ անց, եկեղեցուց թափուր երկիրը տեսնելու է Հիսուսին, որն իր հրե շնչով կործանելու է հակաքրիստոսին և սատանային կապելու է հազար տարի: Հազար տարի անց (երկրորդ հարություն) հարություն են առնելու մնացած բոլոր մեռյալները՝ Վերջին դատաստանի համար: Ահա այս ժամանակ է, որ Դժոխք է նետվելու սատանան՝ իր արբանյակների և դատապարտված հոգիների հետ, տանջվելու հավիտյանս հավիտենից: Հայ եկեղեցին ընդունում է Վերջին դատաստանը և մերժում, այսպես կոչված, «առանձնական դատաստանը», ըստ որի, եթե մարդ մեռնում է, ապա ստանում է իր կյանքի վարձատրությունը՝ անմիջապես: Հայ եկեղեցին ընդունում է նաև մինչվախճանական կայանների կամ հոգու օթևանների գոյությունը: Ըստ Գրիգոր Տաթևացու՝ առկա են երկու կարգի օթևաններ՝ ձախակողմյան կամ ներքևի (պատժապարտների համար) և աջակողմյան կամ երկնային (Հիսուս Քրիստոսի քավչարար արյունով մաքրվածների համար):

 Դժոխքի ավերումը: Ըստ Սուրբ Գրքի, խաչյալ և հարուցյալ Հիսուս Քրիստոսի ձեռքին են նաև Դժոխքիի բանալիները, քանզի նրան են հնազանդված կյանքն ու մահը. «... ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա և ահա՜վասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից»: Ամեն: «Եվ ունեմ մահվան ու դժոխքի փականքները» (Հայտն. 1.18): Ընդհանրական եկեղեցին, մեկնելով Սուրբ Գիրքը, ընդունում է խորհրդավոր մի իրադարձություն, որը կոչվում է Դժոխքի ավերում. Հիսուս Քրիստոսը խաչելությունից հետո իջավ Դժոխք և քարոզեց մահացածների հոգիներին, որոնք կապված էին սատանայի կապանքներով՝ ադամական մեղքի պատճառով: Հիսուսը քանդեց այդ կապանքները, քանզի իր մահվամբ վճարեց ողջ մարդկության մեղքերի գինը, և ազատության ավետիսը տվեց մինչ Փրկչի գալուստը ննջած բոլոր հոգիներին:

Լևոն Սարգսյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը AMN harcer Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի երիտասարդների հարցերին
Հաջորդ նյութը ekeghecakan kyanq 03.10.2017 Եկեղեցական կյանք (03.11.2017)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?