Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
8 Pilgrims 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների (նկարներ)

Published: 8 Օգոստոսի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների` ուղեկցությամբ Նյու Յորքի Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Մանուկյանի:

Հանդիպմանը Տեր Աբրահամը, ուխտավորներին ներկայացնելով Ամենայն Հայոց Հայրապետին, անդրադարձավ համայն հայության կյանքում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաջնային դերկատարությանը և, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, հավելեց, որ այս այցը բացառիկ նշանակություն ունի Ս. Նահատակաց եկեղեցու համայնքի համար:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը բերեց ուխտավորներին: Վեհափառը նշեց, որ հաճելի է տեսնել` ինչպես են Հայ Եկեղեցու սպասավորներն իրենց համայնքների անդամներին առաջնորդում Հայրենիք ու իրենց հավատքի կենտրոն Ս. Էջմիածին, որոնց կարոտով ու տեսիլքով, բայցև սիրո ու օրհնության ներքո ապրում են վերջիններս: Հայոց Հովվապետը գոհունակությամբ անդրադարձավ նաև այն գովարժան ծառայությանը և համագործակցությանը, որոնք առկա են հոգևոր սպասավորի ու համայնքի անդամների միջև:

Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, խոսելով Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների ու դրանց միասնական կերպով հաղթահարման հրամայականի մասին, անդրադարձավ նաև արցախյան հիմնահարցին: Ընդգծելով, որ հաճախ երիտասարդ ու քաջարի հայորդիների կյանքի գնով է պահպանվում ազատությունն ու երկրի ապահովությունը` Վեհափառն աղոթեց, որ Աստծո օրհնության հովանու ներքո հայոց երկիրը մշտապես ապահով լինի, իսկ հայ ժողովուրդն էլ ապրի խաղաղության մեջ:

Այս առիթով Նորին Սրբությունը բարձրորեն գնահատեց նաև այն ազնիվ զորակցությունը, որը Սփյուռքի հայ համայնքների կողմից ցուցաբերվեց ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տուժած հայորդիներին` փաստելով, որ միասնական ջանքերի արդյունքում միայն հնարավոր կդառնա դիմագրավել կյանքի բոլոր դժվարությունները:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև հայապահպանության և ազգային ինքնության պահպանության, մատաղ սերնդի հայեցի կրթության և դաստիարակության խնդիրներին և դրանց լուծման կարևորությանը:

Վերստին իր սերն ու օրհնությունը բաշխելով ներկա ուխտավորներին` Նորին Սրբությունը հայցեց Երկնավորից, որ Ամենակալ Աստված զորեղ պահի ամենքի նվիրումն ու հավատքը, որպեսզի շեն ու պայծառ մնան Հայ Եկեղեցին ու հայոց կյանքը:

8-Pilgrims  1 8-Pilgrims  2 8-Pilgrims  3 8-Pilgrims  4 8-Pilgrims  5 8-Pilgrims  6 8-Pilgrims  7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Miacin Vordi e1470639015727 ի՞նչ է Աստծո համար նշանակում` տալ Իր Միածին Որդուն
Հաջորդ նյութը 8 New Publication Նոր հրատարակություն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

01.03.08
Նորություններ

Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2017-2018 ուսումնական տարվա փակումը (նկարներ)

3 Հուլիսի, 2018
21 6
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց արև-երեխաների

22 Մարտի, 2020
28 8
Նորություններ

Մեր սրտում ունենալով նաև ապաքինման կարոտ Մեր զավակներին, խոնարհվեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքակիր Աջի առջև և հայրաբար օրհնեցինք ձեզ

28 Մարտի, 2020
04.02.03
Նորություններ

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Հայրապետին օծման և գահակալության 20-րդ տարեդարձի առիթով (նկարներ)

4 Նոյեմբերի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?