Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
hinanc shrjan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Եկեղեցական տոներ > Հինանց շրջան կամ Հինունք
Եկեղեցական տոներ

Հինանց շրջան կամ Հինունք

Published: 3 Ապրիլի, 2018
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հինունքը Զատկից մինչև Հոգեգալուստ հիսուն օրվա միջոցն է:

 Թագավորների համար օրենք է հիսուն օր հարսանիք անել: Այդպես վարվեց նաև երկնավոր Արքան՝ հիսուն օր ուրախություն պարգևելով քրիստոնյաներն՝ ասելով. «Մի՞թե կարելի է, որ հարսանքավորները ծոմ պահեն, երբ Փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ Փեսան իրենց հետ է, պետք չէ, որ ծոմ պահեն: Բայց կգան օրեր, երբ Փեսան նրանցից կվերցվի, և ապա այն օրը նրանք էլ ծոմ կպահեն» (Մարկ. Բ 19-20):

 Ովքեր պատրաստվում են պատանի թագավորին ամուսնացնել, մեծ ծախսեր են անում և բազում պատրաստություններ տեսնում: Եվ քանի որ փեսայի ծախսերը հայրն է հոգում, այդ պատճառով էլ այս օրերին այլ մարգարեություններ չեն ընթերցվում Եկեղեցում, այլ միայն Դավթի սաղմոսները, ով մեր Տիրոջ հայրն է ըստ մարմնի: Արդ՝ մենք էլ այլ տեղից զարդեր չվերցրինք այս օրերի պաշտամունքի համար, այլ Փեսայի ամենափարթամ տնից՝ Եկեղեցուց:

 Բացի այդ Քրիստոսի հարությունից մինչև Սուրբ Հոգու գալուստը, Նոր արքայության նշանակն է, և կարիք չկա քարոզել Հին Կտակարանը, քանի որ կատարվեցին սուրբ մարգարեների բոլոր գրվածքները: Այդ պատճառով այս օրերին Հին Կտակարանից ընթերցվում են միայն Դավթի սաղմոսները: Այս օրերին զինվորյալ Եկեղեցին հրեշտակների վերին զորքերի և երկնքի զվարթունների հետ անդադար օրհնում է Աստծուն և ասում. «Փառք Քո հարությանը, Տե՛ր»:

 Ինչպես Մեծ պահքի ժամանակ՝ հիսուն օր շարունակ, շաբաթ ու կիրակի օրերն ինչպես չորեքշաբթի և ուրբաթ պահեցինք, այդպես էլ Զատկից հետո՝ մինչև Համբարձում, չորեքշաբթի և ուրբաթ օրերին պետք է այնպես ուտել, ինչպես սովորական շաբաթ և կիրակի օրերին: Քանզի ինչպես Բարեկենդանից մինչև Զատիկ ուրբաթ է կոչվում, այպես էլ Զատկից մինչև Տիրոջ Համբարձում՝ կիրակի է կոչվում: Սա նաև Ավետարանի հրամանով է, որ ասում է. «Միթե՞ կարելի բան է, որ հարսանքավորները սուգ պահեն, քանի Փեսան նրանց հետ է»: Քանզի ուրբաթը բոթ և գույժ է թարգմանվում, այսինքն՝ սուգ: Իսկ համբարձումից հետո սկսում ենք պահել, ըստ Ավետարանի այս խոսքի. «Կգան օրեր, երբ Փեսան նրանցից կվերցվի, և ապա ծոմ կպահեն» (Մատթ. Թ 15):

 Հիսուն օրերի այս շրջանը կոչվում է «Հինունք», և այդ բոլոր օրերը նվիրված են Քրիստոսի հարությանը:  Ինչպես պահքն արտասուքի և լացի համար է, այդպես էլ հինունքը՝ ցնծության և ուրախության: Պահքը միջնորդ է ապաշխարության, իսկ հինունքը՝ երաշխավոր թողության: Պահքը հանցանքների քավություն է, իսկ հինունքը՝ մեղքերի թողություն: Պահքին սերմանում ենք ցավով և տրտմությամբ, իսկ հինունքին՝ հավաքում փառքով և գոհությամբ: Պահքին եղավ չարչարանքների քացախն ու լեղին, իսկ հինունքին՝ մեղրախորիսխ և խորոված ձուկ (տե՛ս Ղուկ. ԻԴ 42): Պահքին զինվորները կնքելով պահում էին գերեզմանը, իսկ հինունքին՝ հրեշտակներն ավետիս տվեցին յուղաբերներին:

 Ղուկասն ասում է, որ այս քառասուն օրերին Հիսուս երևաց Իր աշակերտներին, թեպետ Հովհաննեսը միայն երեք հանդիպումների մասին պատմեց՝ ըստ այս խոսքի. «Երրորդ անգամն էր, որ Հիսուս երևաց իր աշակերտներին՝ մեռելներից հարություն առնելուց հետո» (Հովհ. ԻԱ 14): Հովհաննեսը միայն այն երևումների մասին է ասում, որոնք սքանչելի էին, և դրանցից երկուսը եղան Վերնատանը, և մեկը՝ ծովեզերքին, իսկ Ղուկասն ասում է այն մասին, որ Տերը մինչև համբարձվելը յուրաքանչյուր կիրակնամուտի երևում էր Իր աշակերտներին ու քաջալերում նրանց, մխիթարում և կրթում՝ պատմելով Աստծու արքայության մասին: Վարդապետներն ասում են, որ Տերը հարությունից հետո տասն անգամ երևաց Իր աշակերտներին, առաջին հինգ անգամը նույն օրը, երբ հարություն առավ մեռելներից, իսկ մյուս հինգը՝ հաջորդող կիրակնամուտերին: Այս խորհրդով ամեն կիրականամուտի գալստյան սրբասացությունն ենք երգում՝ ասելով. «Սուրբ Աստուած, Սուրբ և Հզօր, Սուրբ և Անմահ, որ եկիր և գալոց ես. ողորմեա մեզ»:

 Ինչպես պահոց յոթ կիրակիները, այդպես էլ հինունքի յոթ կիրակիներն իրենց առանձին անուններն ունեն. դրանք են՝ Զատիկ, Նոր կիրակի կամ Կրկնազատիկ, Աշխարհամատրան կամ Կանաչ Կիրակի, Կարմիր Կիրակի, Երևման խաչ, Երկրորդ Ծաղկազարդ, Հոգեգալուստ:

Հատված՝ Արամ Դիլանյանի «Հայստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները» գրքից

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 1 7 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Սուրբ Հարության տոնը (նկարներ)
Հաջորդ նյութը Garegin B Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Վատիկան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Gyut
Եկեղեցական տոներ

Գյուտ խաչի տոն

27 Հոկտեմբերի, 2017
Hripsimyanc kuyser
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Սուրբ Հռիփսիմյանց կույսեր

27 Մայիսի, 2024
16385982 e1559910352766
Եկեղեցական տոներ

Հոգեգալուստ

19 Մայիսի, 2024
Vardavar 3
Եկեղեցական տոներ

Քրիստոսի Պայծառակերպության տոնը հավաստումն է Նրա աստվածային բնության

20 Հուլիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?