Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
erkrord
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Եկեղեցական տոներ > Երկրորդ Ծաղկազարդ
Եկեղեցական տոներ

Երկրորդ Ծաղկազարդ

Published: 12 Մայիսի, 2024
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Զատկի` Սուրբ Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ եւ ծառերի ճյուղեր սփռում Նրա առաջ:

  Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձյալ Քրիստոսի Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Ավանդության համաձայն, Վիրապում բանտարկված Սբ. Գրիգոր Լուսավորչին ամեն օր այցելում էր հրեշտակը: Մի օր նա բացակայում է: Հաջորդ օրը սուրբ Գրիգորը, հարցնելով պատճառը, իմանում է, որ Համբարձման ժամանակ Հիսուս Քրիստոս անցել է հրեշտակների դասերի միջով: Լուսավորչին այցելող հրեշտակը չորրորդ դասից էր, եւ Համբարձման չորրորդ օրը հրեշտակների այդ դասն ամեն տարի տոնում էր Քրիստոսի Համբարձվելը երկինք: Հայ Առաքելական Եկեղեցու մեծ աստվածաբան Գրիգոր Տաթեւացու մեկնության համաձայն, բացի հրեշտակաց ամենաստորին դասից, որոնք էլ հենց ծառայում էին Քրիստոսին Նրա երկրավոր կյանքում, հրեշտակների մյուս դասերը չգիտեին Տիրոջ փրկարար տնօրինության մասին մինչեւ Համբարձումը: Համբարձման ժամանակ, երբ Տերն անցնում էր հրեշտակների դասերի միջով, նրանք զարմացած հարցնում էին, թե ո՞վ է այս հզոր թագավորը, իսկ Քրիստոսին ուղեկցող ստորին դասի հրեշտակները բացատրում էին ամեն ինչ: Հրեշտակների այս երկխոսությունը Աստվածաշնչի Սաղմոսաց գրքում է. (Սաղմ. 23:8-9): Նույն այս հարց ու պատասխանը նաեւ Սուրբ Պատարագի արարողության ընթացքում կատարվող վերաբերումի մաս է կազմում: Երկրորդ Ծաղկազարդը քրիստոնյաներին վերստին հիշեցնում է Քրիստոսի Համբարձումը եւ մահվանից հետո` երկնքում, Աստծո ներկայությամբ երանություն վայելելու հույս պարգեւում:

Սյունյաց Կանթեղ N 40

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Tavushy hanun hayreniqi ՀԱԵ-ի թեմեր, որոնք աջակցություն են հայտնել Բագրատ արքեպիսկոպոսի առաջնորդությամբ սկիզբ առած շարժմանը
Հաջորդ նյութը Astvacashunch yntercumner11 Մայիսի 15 Դշ. ԳԿ. ԽԶ օր Յինանց: Պահք

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mariam jivapis asdj
Եկեղեցական տոներ

Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը

5 Հուլիսի, 2020
Mariam jivapis dsfa 2
Եկեղեցական տոներ

Սբ. Աստվածածնի ծննդյան տոն

8 Սեպտեմբերի, 2021
Caghkazard
Եկեղեցական տոներ

Ծաղկազարդ (Տիրոջ մուտքը Երուսաղեմ)

21 Մարտի, 2024
Astvacayin haytnutyan masin
Եկեղեցական տոներ

Սուրբ Աստվածածնի Ավետման տոն. ապրիլի 7

7 Ապրիլի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?