Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Qristos Hreshtakner Copy
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏՎԱԾ ԵՎ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ
Քրիստոնեական

ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏՎԱԾ ԵՎ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ

Published: 4 Նոյեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հրեշտակները բաժանվում են ինը դասի։ Հրեշտակների մեջ եղել է սատանան իր հրեշտակներով, որոնք Աստծո դեմ գործած ապստամբության պատճառով ցած նետվեցին երկնքից։ Այս իրողությունից հետո է, որ ամենալուսավոր հրեշտակը ստացավ սատանա անունը, որը նշանակում է հակառակորդ։ Այս առումով չափազանց տարօրինակ է աղանդավորներից հատկապես Եհովայի վկաների դիրքորոշումը սատանա բառի նկատմամբ. հասկանալի չէ, թե ինչու են նրանք իրենց Աստվածաշնչում, Սուրբ Հոգի փոքրատառ գրելով, սատանա բառը միշտ գրում են մեծատառով։ Իսկ գուցե հենց սա էլ հասկանալի է դարձնում ամեն ինչ։

 Հրեշտակապետաց տոնի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Պատարագ է մատուցվում զանգականտան տանիքի ներքո, իսկ հավատացյալ ժողովուրդը եկեղեցում ունկնդրում է Պատարագը։ Պատարագի արարողության ավարտին քահանան վերևից իջնում է եկեղեցի, ընթերցում Ավետարանը և արձակում ժողովրդին։

 Հակոբ նահապետը իր եղբորից փախչելու ժամանակ մի տեսիլք տեսավ։ Հրեշտակները աստիճանի վրայով իջնում ու բարձրանում էին։ Այս տեսիլքը ցույց էր տալիս այն իրողությունը, որ մարդը միայնակ չէ երկրի վրա` թողնված աշխարհի ուժերին, այլ հրեշտակները սպասավորում են մարդուն, ինչպես նաև բարձրացնում են աղոթքները և իջեցնում Աստծո ողորմությունները։ Պողոս առաքյալը եբրայեցիներին ուղղված թղթում ցույց է տալիս Քրիստոսի գերազանցությունը բոլոր երկրային արարածներից և հրեշտակներից։ Նա նաև փիլիպեցիներին ուղղված թղթի 2-րդ գլխի 6-րդ համարում ցույց է տալիս Քրիստոսի հավասարությունը Հայր Աստծուն, ինչը նույնանում է Քրիստոսի Ես և Իմ Հայրը մի ենք (Հովհ. 10.30) խոսքերի հետ։ Եբրայեցիներին ուղղված թղթում հենց առաջին գլխից սկսած (4-14) առաքյալը ցույց է տալիս, որ Քրիստոս գերազանց է անգամ հրեշտակներից և հրեշտակ չէ, ինչպես որ այսօր մոլորեցնում են որոշ աղանդներ։ Պողոս առաքյալն այստեղ բացատրում է նաև Քրիստոսի մեկ այլ խոսքը, ըստ որի Հայրը ավելի մեծ է (Հովհ. 14.28)։ Սա Քրիստոս ասել էր` նկատի ունենալով իր նեղություններն ու նախատեսվող չարչարանքները։ Այսպես է բացատրում նաև Պողոս առաքյալը եբրայեցիներին ուղղված թղթի 2-րդ գլխի 9-րդ համարում. «Բայց տեսնում ենք փառքով ու պատվով պսակված Հիսուսին, որ մի փոքր հրեշտակներից ավելի ցած էր դասվել մահվան չարչարանքները հանձն առնելու պատճառով»։ Առաքյալը թղթի հենց առաջին գլխում նշում է, որ հրեշտակները երկրպագում են Քրիստոսին (6), և ընդգծում, որ Քրիստոսի մասին Հայրն Ինքը ասել է. «Աստված, Քո աթոռը հավիտյանս հավիտենից է» (8)։ Եվ այստեղ մի քանի անգամներ առաքյալը, Քրիստոսին Աստված կոչելով, ցուց տալիս Նրա աստվածությունը, ինչպես նաև Նրա կողմից տիեզերքի ստեղծումը (10)։

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Miqayel Vardapet Gevorgyan 213 Քարոզ եկեղեցու մասին
Հաջորդ նյութը Hogevor xorhur Նյու Յորքում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Hovhan Voskeberan
Քրիստոնեական

Երջանկության և դժբախտության մասին. Ս. Հովհան Ոսկեբերան

19 Դեկտեմբերի, 2022
Siro davanutyun
Քրիստոնեական

Սիրո դավանություն

29 Ապրիլի, 2018
292503 316818825062780 102013846 n
Քրիստոնեական

ՀՐԱՇՔԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ

16 Հուլիսի, 2017
Axotq 13
Քրիստոնեական

Ի՞նչ է նշանակում «ամեն» բառը

7 Օգոստոսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?