Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Erazner
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Երազների հոգևոր բացատրությունը
Քրիստոնեական

Երազների հոգևոր բացատրությունը

Published: 13 Հուլիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Շատ մարդիկ երազներ տեսնելուց հետո առավոտյան շտապում են վերցնելու չգիտես որտեղից ձեռք բերված երազահանը` իմանալու, թե ինչ է նշանակում իրենց տեսած երազը։ Կամ էլ այն պատմում են ընտանիքի անդամներին, ընկերընկերուհիներին` լսելու նրանց կարծիքը։

 Բացահայտելու համար երազի իսկությունը, նախ տեսնենք, թե ինչպիսին է մարդկային քունը։ Ըստ մեծանուն փիլիսոփա Արիստոտելի` ամեն կենդանի արարած պետք է ննջի, որպեսզի արթնության ժամանակ կարողանա գործել։ Քունը նաև նրա համար է, որպեսզի երբեմն Աստված կամ հրեշտակները հայտնվեն մարդուն, ինչպես որ եղավ Հակոբի պարագային, երբ նա երազում տեսավ սանդուղքով իջնող և բարձրացող հրեշտակներին և սանդուղքի վրա` Տիրոջը (Ծննդ. 28.12-13)։ Քունը օգտակար է նաև նրա համար, որպեսզի մարդիկ իմաստանան, ինչպես որ Սողոմոնը գիշերը քնած ժամանակ երազի մեջ իմացավ Աստծո բարի խորհուրդները (Գ Թագ. 3.5, 11-14)։

 Երազի մասին հոգեբանները շատ աշխատություններ և կարծիքներ են գրել։ Սակայն տեսնենք, թե ինչ են ասում աստվածային իմաստությամբ լի սրբերը։ Երազները լինում են չորս տեսակի` բնական, փոփոխական, դիվական և տեսլական։

 Բնականն այն է, երբ մարդն իր մտահոգություններից կամ օրվա աշխատանքից մնացած հիշողական պատկերներ է տեսնում։

 Փոփոխականն առաջանում է մարմնի տարրերի որոշ փոփոխման հետևանքով։ Օրինակ` երբ մարդու ջերմությունը բարձրանում է, մարդը դրա պատճառով երազներ, մղձավանջներ է տեսնում։

 Դիվական երազները լինում են սատանայական չար ուժերի ազդմամբ` մարդկանց մոլորության մեջ գցելու համար։ Իսկ տեսլականի ժամանակ Աստված տեսիլքներով մարդուն որևէ կարևոր 367 բան է հայտնում, ինչպես որ ասվում է. «Տեսիլքով կերևամ նրան և երազի մեջ կխոսեմ նրա հետ» (Ծննդ. 12.6)։

 Երազների մասին խոսելիս պետք է անպայման իմանալ, որ մարդկային հոգին բաղկացած է երեք մասից` տնկական, զգացական և բանական։ Քանի դեռ մարդն արթուն է, միտքը` բանական մասը, առաջնորդ է, և մյուս նշվածները սպասավորում են նրան։ Բայց երբ մարդը քնում է, առաջնորդ է դառնում հոգու տնկական մասը, որով լինում է կերակրի մարսումը և կարևոր նյութերի բաշխումը օրգանիզմին։ Քնի ժամանակ հոգու տնկական մասը ակտիվ գործում է, այդ իսկ պատճառով էլ մարդու քնած լինելը չի խանգարում կերակրի մարսողությանը և դրա հետ կապված այլ գործողություններին։ Քնի ընթացքում արդեն տնկականն է դառնում առաջնորդ, իսկ միտքը և զգացական մասը սպասավորում են նրան։ Դրա համար էլ երազները երբեմն այդքան խառնիճաղանջ են լինում։

 Ընդհանրապես խորհուրդ է տրվում երազներին այդքան էլ ուշադրություն չդարձնել, որովհետև դրանք այնքան էլ հատկանշական բաներ չեն։ Աստվածաշնչում` Սիրաքի իմաստության մեջ, ասվում է. «Ով հավատում է երազներին, նա նման է մեկին, որը փորձում է բռնել ստվերը և վազել քամու ետևից։ Ինչպես ունայն է դեմքի անդրադարձը դեմքի դիմաց, այնպես էլ` երազներ տեսնելը։ Ունայն են այն գուշակությունները, նշաններն ու երազները… Մի՜ տուր քո սիրտը դրանց, քանզի շատերին մոլորեցրին երազները, և դրանց վրա հույս դնողները խոտորվեցին» (Սիրաք 31.2-3, 5,7):

 Իսկ եթե երազն Աստծուց է, ինչը շատ հազվադեպ է լինում, ապա այն հատուկ ձևով կկրկնվի շատ անգամներ, և այդպիսի երազ տեսնելուց հետո պետք է անպայման խորհրդակցել հոգևորականի հետ` այն դիվական երազներից տարբերակել կարողանալու համար։ Այդ իսկ պատճառով երազահաններ ընթերցելու փոխարեն ընթերցեք սբերի վարքը կամ Աստվածաշունչը, որոնցից անհամեմատ ավելի մեծ օգտակարություն կարող եք ստանալ։ Երազը երբեմն նման է նաև մեղքին։ Օրինակ` եթե մարդը քնի մեջ սպանություն է տեսնում, վախենում է, բայց երբ քնած մարդուն մեկը իրականում ուզում է սպանել, ապա նա, անտեղյակ լինելով, ոչ մի երկյուղ չի զգում։ Ճիշտ այդպես էլ մեղավոր մարդը մահից կամ հետագայում Աստծո պատժից չի վախենում, սակայն վախենում է այս կենցաղի հետ կապված տարբեր խնդիրներից։ Սրա համար էլ մենք ճշմարիտը իմանալով` մեր սրտերում տեղ պատրաստենք Աստծո համար, որպեսզի հետագայում Աստված էլ մեզ տեղ տա Իր Երկնային Արքայության մեջ։

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը inchpes azatvel mexqic e1499934903798 Ինչպե՞ս ազատվել մեղքերից
Հաջորդ նյութը Mayr Ator 142 Մայր Աթոռն է հորդորել «Ոսկե ծիրանին» չցուցադրել ԼԳԲՏ անձանց մասին ֆիլմերը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Screenshot 3
Քրիստոնեական

Վարդան Այգեկցին՝ հպարտների և ոխակալների մասին

30 Հուլիսի, 2025
Քրիստոնեական

Խաչքարի մասին

8 Հոկտեմբերի, 2014
droshm1
Քրիստոնեական

Հայ առաքելական եկեղեցու յոթ խորհուրդներից՝ ԴՐՈՇՄ

27 Մայիսի, 2013
hogi
Քրիստոնեական

Մարդկանց հոգիների մասին, թե որտեղից են գալիս եւ մարմնից ելնելուց հետո ում մոտ են գնում

25 Հոկտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?