Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Մայիսի 21 Դշ. ԴԿ. ԼԲ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 20 Գշ. ԴՁ․ ԼԱ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 19 Բշ. ԳԿ. Լ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 18 † Կիր. Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 17 Շբ. ԲԿ. ԻԸ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Bari gorcer
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Բարի գործերի մասին, թէ որոնք են եւ որքան
Քրիստոնեական

Բարի գործերի մասին, թէ որոնք են եւ որքան

Published 12 Հուլիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ի՞նչ են բարի [գործերը], որոնց մասին ասված է Սուրբ Գրքում, և որոնք արքայության են արժանացնում դրանք գործողին, որպեսզի պահպանվի խոսքիս ամբողջական կարգը: Թեպետև բոլորը` թե՛ ծերերն ու երեխաները և թե՛ քարոզողներն ու վարդապետները, ծանոթ են Աստուծո օրենքներին և Նրա բարի պատվիրաններին: Արդ, առաջին բարին Աստված է` անսկիզբ ու անվախճան, որ ոչեից գոյացրեց բոլոր արարածներին: Բոլորն էլ բարի են աստվածային Գրքերի վկայությամբ. «Տրված բարիքներն ու կատարյալ պարգևները ի վերուստ են իջնում` լույսի Հորից» (Հակ. Ա 17) : Եվ` «Ողորմության շնորհիվ ստեղծեց բոլոր գոյացությունները»: Դրա համար էլ մարգարեները, նահապետներն ու սուրբ առաքյալները, որքան հասու եղան Հոգով, բարի անուններ ասացին Աստուծո մասին` արդար, ողորմած, հեզ, երկայնամիտ, քաղցր, բարերար, սուրբ, հստակ, ճշմարիտ, ստույգ, գթած, Տեր, համբերող, կամարար, իշխան, Սաբաովթ, և այլ բազում բարի անուններով Սուրբ Գրքերում կոչեցին Աստծուն:

 Եվ մեր իսկ օգտի համար ասվեց այս, որ ճանաչենք մեր Արարչին ու Նրա ողորմած կամքը: Բայց ինչպես Ինքն անճառ է, այնպես էլ անհաս են Նրա բարիքները: Իսկ մեր իմացած ու գործած բարիքները Աստուծո բարիքների համեմատությամբ այնպիսին են, ինչպես չարը` բարու, կամ էլ խավարը` լույսի հանդեպ, որոնք վկայված են Սուրբ Գրքերում: Իսկ այժմ ոչ թե քննենք Անճառելին, այլ մեր կարողության չափով տեսնենք, թե որոնք են այն բարիքները, որ գովաբանվում են Սուրբ Գրքերում: Արդ, առաջին և բարձրագույն բարին այն է, որ մարդը հավատա, թե Աստված ստույգ ճշմարիտ Աստված է, Արարիչ բոլոր ստեղծվածների, անսկիզբ է, անվախճան ու ամեն ինչում անճառելի, սրանից հետո ակնկալի հարություն, դատաստան և բարու և չարի հատուցում: և սրանից հետո միայն, եթե բարիք գործի, այն կընդունի Աստված, որովհետև առանց հավատքի գործերը անօգուտ են մարդու համար, ինչպես առանց հիմքի ոչ ոք չի կարող աշտարակ կառուցել, նաև աստվածային Գրքի վկայությամբ. «Հավատն առանց գործերի մեռած է» (Հակ. Բ 26) : Որովհետև դևերը նույնպես հավատում ու սարսում են Աստծուց: Ինչպես մեր Տերն է ասում. «Շատերն Ինձ կասեն այն օրը. « Տե՛ր, Քո անունով դևեր հանեցինք, մարգարեացանք ու քարոզեցինք», իսկ Ես կասեմ նրանց. «Հեռացե՛ք Ինձնից, որովհետև չեմ ճանաչում ձեզ բարի գործերում»» (Մատթ. Է 22-23) :

 Եվ արդարև, մարդը ճանաչվում է բարի գործերով, եթե նա հավատք ունի և աստվածապաշտ է: Իսկ երբ մեկը անհույս մնում է մեղքերի մեջ և չարիք գործում, նրան բոլորն անաստված են կոչում: Դրա համար մենք պետք է անկեղծորեն հավատանք Աստծուն, որ ստույգ ճշմարիտ Աստված է և բոլորի Դատավորը: Եվ այսուհետև քաջությամբ ջանանք առաքինության բոլոր գործերում, որպեսզի հետո կարողանանք երկու թևերով, այսինքն` հավատով ու բարեգործությամբ, բարձրանալ և ելնել առ Աստված: Քանզի արծիվը չի կարող մի թևով երկինք բարձրանալ: Այդպես էլ մարդս է կոչվում արծիվ թագավորական, որովհետև պատկերակից է Աստծուն ու հոգով` հավասար հրեշտակներին: Ուստի ամուր լինենք սուրբ հավատքի և առաքինության գործերի մեջ: և մեր հոգին, որ թագավորական արծյուն է, մաքուր պահենք հավատքով ու գործերով, որպեսզի կարողանանք երկու թևով բարձրանալ առ Աստված ու արժանանալ Աստուծո անբավ բարիքներին Սուրբ Հոգու շնորհներով, Որն օրհնված է Հոր և Որդու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Հատված Վարդան Այգեկցու «Խրատներ» գրքից

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը T. Vaham Meliqyan Հարկ չկա լրատվական դաշտի պարապությունը լրացնել և աշխուժացնել Եկեղեցու հասցեին ցեխարձակումներով
Հաջորդ նյութը Axotq hac uteluc araj 2 e1499849315644 Աղոթք հաց ուտելուց առաջ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?