Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvacacni toner
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Եկեղեցական տոներ > Աստվածածնի տոներ
Եկեղեցական տոներ

Աստվածածնի տոներ

Published: 21 Նոյեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՈՆԵՐ, Մարիամ Աստվածածնին նվիրված եկեղեցական տոներ, որոնցից մեկը՝ Վերափոխումն ս. Աստվածածնի, Հայ եկեղեցու Տաղավար տոներից է: Մյուս տոներն են. Հղություն ս. Աստվածածնի (Յղութիւն ս. Աստուածածնի յԱննայէ), Ծնունդ ս. Աստվածածնի, Ընծայումն ս. Աստվածածնի (Երից ամաց Ընծայումն ի տաճարն), Ավետում, Գյուտ տուփի ս. Աստվածածնի, Գյուտ գոտու ս. Աստվածածնի:

 Հղություն ս. Աստվածածնի, Աստվածածնի մոր՝ Աննայի հղության հիշատակության տոնն է. բոլոր Արևելյան եկեղեցիները նշում են դեկտ. 9-ին, իսկ Կաթոլիկ եկեղեցին՝ դեկտ. 8-ին: 1854-ին Կաթոլիկ եկեղեցին ընդունել է Աստվածածնի անարատ հղության վարդապետությունը, ըստ որի՝ Աստվածամոր ծնունդը, ինչպես Հիսուսինը, զերծ է եղել սկզբնական մեղքից: Մյուս եկեղեցիները մերժել են հավատի այդ նոր վարդապետությունը:

 Ծնունդ ս. Աստվածածնի, անշարժ տոն է: Հայ եկեղեցին նշում է XIII դարից սկսած, սեպտ. 8-ին:

 Ընծայումն ս .Աստվածածնի, երեքամյա Մարիամին, իբրև ուխտի զավակի, իր Հովակիմ և Աննա ծնողների կողմից Տաճարին ընծայելու հիշատակության տոնն է: Սկզբնապես Հայ եկեղեցին չի ունեցել Ընծայման կամբ Նվիրման տոն, բայց սկսած XVI–XVII դարերից, հետևելով Հույն և Լատին եկեղեցիների սովորությանը, մտցրել է Տոնացույց և նշում է անփոփոխ՝ նոյեմբ. 21-ին:

 Ավետում, Ավետման տոն, Գաբրիել հրեշտ ակապետի՝ Մարիամ Աստվածածնին Ավետիս բերելու հիշատակի օրն է: Հրեշտակապետը լուր բերեց Տիրամորը, թե Աստծո Որդին իրենից պետք է մարմնանա Սուրբ Հոգու զորությամբ և անարատ հղությամբ: Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա դու կըհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1.30–31): Այդ օրը նաև Քրիստոսի Մարդեղության տոնն է: Ավետման տոնը Հայ եկեղեցին նշում է անփոփոխ՝ ապրիլի 7-ին: Եթե այդ տոնը նույնիսկ Մեծ պահքին զուգադիպի, եկեղեցու սուգի և ապաշխարության ձևերն ընդհատվում են (նախկինում Ավետման տոնը, եթե Մեծ պահքին էր համընկնում, հետաձգվում էր ս. Զատկի չորրորդ օրվան): Հույն և Կաթոլիկ եկեղեցիները, Ս. Ծնունդը դեկտ. 25-ին նշելով, Ավետումը մարտի 25-ին են կատարում:

 Գյուտ տուփի ս. Աստվածածնի, Տիրամոր հիշատակության տոների շարքում ուշ շրջանում ավելացել են նրան պատկանած իրերի հայտնությանը նվիրված տոներ: Դրանցից մեկն է ս. Կույսի տուփի գյուտի տոնը: Ըստ ավանդության, երկու հույն իշխանազուն եղբայրներ, Երուսաղեմ ուխտի գնալով, լսում են, որ Գալիլիա անունով գյուղում մի հրեա կնոջ տանը հրաշքներ են կատարվում: Հետաքրքրվելով, մտնում են տուն և տեսնում մի տուփ, որը պատկանել է Աստվածամորը: Հասնելով Երուսաղեմ՝ պատրաստել են տալիս ճիշտ նույն տուփի մի ուրիշ օրինակ և վերադարձին, կրկին մտնելով հրեա կնոջ տուն, աննկատ փոխում են տուփերը և իսկականը տանում Կ. Պոլիս: Բյուզանդական Լևոն կայսրի օրոք (457–474) մեծ թափորով ու պատվով այն զետեղում են Կ. Պոլսի Ս. Աստվածածին եկեղեցում: Հույները հուլիսի 2-ին հատուկ տոն են հաստատում ի հիշատակ տուփի գյուտի: Հայ եկեղեցին այս տոնը նշում է XVIII դարից, երբ այն ընդգրկվել է Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի 1774-ին հրատարակած և բարեփոխած Տոնացույցի մեջ: Տոնակատարվում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը, հունիսի 14-ից հուլիսի 18-ը:

 Գյուտ գոտու ս . Աստվածածնի, Տիրամորը պատկանած իրերի հայտնությանը նվիրված տոներից: V դ. սկզբին, բյուզանդական Արկադիոս կայսրի օրոք (395–409) Երուսաղեմում գտնվել է Աստվածամոր գոտին, որը հանդիսավորությամբ տարվել է Կ. Պոլիս, պահվել Ս. Աստվածածին եկեղեցում ու պաշտամունքի առարկա դարձել: Դրանից հետո հույները օգոստ. 31-ին սկսել են ս. Աստվածածնի գոտու հայտնության տոնը կատարել: Հայ եկեղեցին մինչև XVIII դ. այս տոնը չի նշել: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը 1774-ին հրատարակած Տոնացույցում ընդգրկել է այդ տոնը, որը յոթ օրվա շարժականությամբ նշվում է օգոստ. 26-ից սեպտ. 1-ը հանդիպող կիրակի օրը:

Արտաշես Ղազարյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 16.11.2017.02 Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի այցը Դանիայի Հայոց հովվություն
Հաջորդ նյութը Vardapet e1511347916934 Ավանակի ստվերի մասին լսել ուզում եք, իսկ հոգու փրկության մասին՝ ոչ (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mariam jivapis dsfa
Եկեղեցական տոներ

Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի հիշատակի տոն

26 Օգոստոսի, 2017
S.Hovhannes Karapet e1464184489314
Եկեղեցական տոներ

Ս. Հովհաննես Կարապետի և Ս. Աթանագինես եպիսկոպոսի նշխարների փոխադրությունը Հայաստան

3 Հունիսի, 2021
Surb Voskyanq
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Սբ. Ոսկյանց քահանաների հիշատակության օր

21 Փետրվարի, 2019
grigor lusavorich 123
Եկեղեցական տոներ

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ

28 Մարտի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?