Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvatatsni yntsayum 21 23
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Եկեղեցական տոներ > Երեքամյա սուրբ Կույսի տաճարին ընծայելու տոն
Եկեղեցական տոներ

Երեքամյա սուրբ Կույսի տաճարին ընծայելու տոն

Published: 21 Նոյեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Նոյեմբերի 21-ին երեքամյա սուրբ Կույսի տաճարին ընծայելու տոնն է: Մարիամի ծնողները ուխտել էին, որ իրենց զավակին ընծայելու են Տիրոջը: Երբ լրացավ Մարիամի առաջին տարին, ծնողները նրան նվերներով հանդերձ տարան տաճար Աստծուն ընծայելու: Իսկ երբ լրացավ երրորդ տարին, ծնողները, կրկին վերցնելով իրենց հետ ընծաներ, տարան տաճար՝ և հանձնեցին նրան Զաքարիա քահանայապետին: Երբ երեքամյա Մարիամը մտավ տաճար, առանց օգնության բարձրացավ տաճարի տասնհինգ աստիճաններով, (որոնք տանում էին դեպի Մեծ սեղանը) և բոլորին զարմացրեց: Եվ ամեն տարի ծնողները Մարիամին տանում էին տաճար, մինչև լրացավ նրա յոթը տարին: Նրա մասին է երգել Սողոմոնը. ՙԱրքան ինձ Իր սենյակը տարավ՚ (Երգ Ա 3): Մեծ Արքայի սենյակը անմեկնելի լույսերի խորանն է, որը կոչվում նաև «վարագույրի ներսի կողմ»: Դրա օրինակն է Սրբության սրբոցը, ուր տարին մեկ անգամ մտնում էր քահանայապետը, քավելու իր և ամբողջ ժողովրդի այդ տարում գործած մեղքերը:

 Ինչպես Աբրահամը, երբ իր որդուն տանում էր ողջակիզման (տե՜ս Ծննդ. ԻԲ 1-4), երրորդ օրը տեսավ Մորիա լեռը, ուր պետք է զոհաբերվեր Իսահակը (տե՜ս Ծննդ. ԻԲ 4), այդպես էլ այսօր սրբուհի Կույսը, իր կյանքի երրորդ տարում, տարվեց տաճար՝ տեսնելու այն տեղը, որտեղ զոհաբերվում էին գառներն ու ոչխարները, որոնք օրինակն էին Քրիստոսի՝ իր ապագա Զավակի՝ Աստծու Գառի:

 Մտավ սուրբ Կույսը տաճար այնպես, ինչպես Ուխտի տապանակը մտավ Վկայության խորան: Սակայն այդ ժամանակ Ուխտի տապանակն արդեն խորանում չէր, քանզի վաղուց ի վեր Երեմիան այն թաքցրել էր Սինա լեռան մեջ: Ուխտի տապանակը Իսրայելի փառքն էր և երբ՝ Հեղի քահանայապետի օրոք, այն գերվեց, ասացին. «Իսրայելի փառքը վերացավ» (Ա Թագ. Դ 22): Այսօր Տերը կամենալով կրկին փառավորել Իսրայելը, տաճար տարավ Աստվածածին Կույսին, որպեսզի այն փառավորվի Մարիամով՝ Խորհրդական տապանակով:

 Մարիամը յոթ ամսական է ծնվել, և յոթ ամսականում դուրս եկան նրա առաջին ատամները: Յոթ ամսականում առաջին անգամ նա քայլեց՝ յոթ քայլ, և յոթ տարեկանից սկսեց ապրել տաճարում: Նա արժանապես ընդունեց Սուրբ Հոգու յոթնարփյա շնորհները՝ զարդարվելով յոթ առաքինություններով: Ամենագով մանուկը բնակվեց տաճարում իբրև անբիծ աղավնի, աճեց ու զարգացավ հասակով և իմաստությամբ: Եվ հրեշտակներն աղավնակերպ իջնում էին տաճարի մեջ և Մարիամին կերակրում: Մարիամն իր առաքինի վարքով մնաց տաճարում յոթը տարի և ամեն օր հոգով կրթվում էր պարկեշտության մեջ:

Սուրբ Կույսի հանձնումը Հովսեփին

 Երբ լրացավ Մարիամի տասնչորս տարին, քահանայապետը նրան հրամայեց ամուսնանալ, ինչպես մյուս կույսերին, սակայն նա չհամաձայնեց՝ ասելով, որ իր ծնողներն իրեն նվիրել են տաճարին, և ինքն Աստծուն ուխտել է կույս մնալ: Քահանայապետերը սկսեցին փնտրել պարկեշտ ու Աստծու երկյուղն ունեցող, ամեն տեսակ չարությունից զերծ, բոլոր մարդկանցից վկայված մի այր մարդու, որպեսզի Կույսին նրա պահպանությանը հանձնեն, որպեսզի պահպանվի Բանն Աստծու բնակարանը, ըստ Եզեկիել մարգարեի տեսիլքի. «Տեսնում էի մի փակ ու կնքված դուռ, և ոչ ոք չէր մտնում և դուրս չէր գալիս նրանով, բայց միայն Իսրայելի Տեր Աստվածը» (տե՜ս Եզեկ. ԽԴ 2):

 Քահանաները դիմեցին Աստծուն, որ Նա Ինքը ցույց տա այդ մարդուն: Եվ երկնքից մի ձայն ասաց. «Հավաքիր Իսրայելի բարեպաշտ որդիների գավազանները և դրանք դիր խորանում և ում գավազանը որ կծաղկի, նրան էլ տուր այս կույսին»: Այդ ժամանակ քահանայապետը հավաքեց գավազանները և դրանք դրեց խորանում: Մի որոշ ժամանակ անց Հովսեփի գավազանը ծաղկեց, և Հոգու շնորհը երևաց նրա վրա: Այն օրերին Հովսեփը քառասունմեկ տարեկան էր: Սակայն, քանի որ Հովսեփը հանձն չէր առնում ընդունել Մարիամին, քահանաները նրան ասացին. «Ո՜վ մարդ, Աստծուն մի՜ հակառակվիր, հիշիր Կորխին ու Դադանին, քանզի Տիրոջից է, որ վիճակը քեզ է ընկել»:

 Ապա քահանայապետն օրհնեց Կույսին և նրան հանձնեց Հովսեփին, ով էլ հնազանդորեն առնելով Մարիամին, այսինքն՝ ի պահպանության վերցնելով Բանն Աստծու տաճարը, տարավ Նազարեթ՝ իր տունը, որը Գալիլիայի կողմերում է, և կարգեց իր զավակների հետ: Կույսը չորս ամիս նրա տանն ապրելուց հետո հրեշտակից ընդունեց հղության ավետիսը:

 Հովսեփը նախկինում ամուսնական պարկեշտ կյանքով էր ապրել, բայց երկար ժամանակից ի վեր ամուրի էր: Նա իր առաջին ամուսնությունից չորս որդի ուներ՝ Հակոբոսը, Հովսեն, Սիմոնը և Հուդան, և երեք դուստր՝ Մարթան, Եսթերը և Սաղոմեն՝ Հովհաննեսի և Հակոբի մայրը՝ Զեբեդիայի կինը: Հովհաննեսը Քրիստոսի քրոջ որդի էր կոչվում, այնպես ինչպես Հովսեփի որդիները Քրիստոսի եղբայրներ էին ասվում, իսկ դուստրերը՝ քույրեր: Հովսեփն ու Կղեոպասը եղբայրներ էին, և Կղեոպասի դուստր Մարիամը քույր է ասվում Աստվածածնին: Այդ պատճառով էլ Հովհաննես ավետարանիչն ասում է. «Խաչի մոտ կանգնած էին Նրա մայրը և մորաքույրը՝ Կղեոպասի Մարիամը» (Հովհ. ԺԹ 25):

 Եսային մարգարեացել էր Հովսեփի և անարատ Կույսի մասին՝ ասելով. «Նամակը պիտի տան գրագետ մարդու և ասեն նրան՝ ընթերցի՜ր: Իսկ նա պիտի ասի. «Չեմ կարող ընթերցել, որովհետև կնքված է» (հմմտ. Եսայի ԻԹ 11): Մարգարեն Հովսեփին գրագետ մարդ է անվանում, քանզի նա ամուսնական կյանքի փորձ ուներ: Իսկ «Կնքված գիր» ասելով Մարիամի անխախտելի կուսությունն է ակնարկում: Հովսեփը խոստովանեց, որ չի կարող ընթերցել նամակը, քանզի գիրը կնքված էր սերովբեների Արքայի համար: Մարիամի մասին, ով ընդունողն եղավ Աստծու անճառելի Խոսքի, նաև ասվում է. «Փակված պարտեզ և կնքված աղբյուր» (Երգ Դ 12):

 Հովսեփը մեծ երկյուղով ծառայում էր Կույսին, մինչև մեր Կենարարի երեսունմեկ տարին լրանալը, և ապա փոխվեց այս աշխարհից յոթանասուներկու տարեկան հասակում:

Հատված Արամ Դիլանյանի «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները» գրքից

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 20.11.05 Գիտակրթական համագործակցության հուշագիր՝ Մաշտոցյան Մատենադարանի և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանի միջև
Հաջորդ նյութը Astvacashunch yntercumner11 Նոյեմբերի 23 Շբ. ԱՁ. Սրբոցն Գրիգորի Սքանչելագործին, Նիկողայոսի հայրապետին եւ Միւռոնայ եպիսկոպոսին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Grigor lusavorich gyut nshxarac e1490965412636
Եկեղեցական տոներ

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

27 Հունիսի, 2020
Surb Gevorg 1
Եկեղեցական տոներ

Սեպտեմբերի 27-ին Սուրբ Գևորգ Զորավարի տոնն է

26 Սեպտեմբերի, 2025
ekexecu ton
Եկեղեցական տոներ

Եկեղեցու տոներ

25 Մարտի, 2013
mereloc
Եկեղեցական տոներ

Ննջեցյալների հիշատակության օր (մեռելոց)

12 Ապրիլի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?