Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Յոթ խորհուրդներ և առաքինություններ (հարց և պատասխան)
Քրիստոնեական

Յոթ խորհուրդներ և առաքինություններ (հարց և պատասխան)

Published: 27 Սեպտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ի՞նչ խորհրդածություն կարելի է անել յոթ խորհուրդների մասին։
— Գրիգոր Տաթևացին երեք շարք խորհրդածություններ է անում, որոնցից երկրորդը հետևյալն է. յոթ խորհուրդները մեզ պատրաստում են՝ յուրացնելու յոթ առաքինությունները.

ա. Մկրտությունը հավատքի խորհուրդն է. մկրտվում ենք, որովհետև հավատում ենք։
բ. Դրոշմը հույսի խորհուրդն է. հույս դնելով Սուրբ Հոգու զորության վրա՝ կարող ենք լինում
մարտնչել թշնամու (սատանայի) դեմ։
գ. Հաղորդությունը սիրո խորհուրդն է. որովհետև սիրով ենք միանում և միավորվում մեր գլուխը հանդիսացող Քրիստոսին՝ որպես մարմին Նրա մարմնից և որպես անդամ Նրա անդամներից։
դ. Ապաշխարությունը արդարության խորհուրդն է. որովհետև զղջման, խոստովանության և ապաշխարության գործերի միջոցով արդարանում ենք մեղքերից։
ե. 0ծումը խորհուրդն է արդարության լրումի. որովհետև, կյանքի պատերազմից դուրս գալով (մեռնելով), մաքրում ենք քրտինքն ու փոշին՝ մարմնավոր պատերազմից ելնողների պես։
Զ. Ձեռնադրության կարգը խոհեմության և գիտության խորհուրդն է. որպեսզի ընծայվողը իմաստությամբ և գիտությամբ սպասավորի խորհուրդներին և խրատի ու սովորեցնի ժողովրդին։
է. Պսակը ողջախոհության խորհուրդն է. որպեսզի ողջախոհ ամուսնությամբ զսպի բղջախոհ ցանկությունը և հեռու մնա շնությունից ու պոռնկությունից («Գիրք հարցմանց», էջ 587)։
Ո՞րն է խորհուրդների պատմությունը։
— Մեր Տիրոջից՝ Հիսուս Քրիստոսից ուղղակիորեն հաստատված խորհուրդները երկուսն են՝ Հաղորդություն և Մկրտություն։ Մնացած հինգը հետո հաստատվել են այս երկուսի վրա։
Պետք է իմանալ, որ խորհուրդների թիվն ու աստվածաբանական իմաստները բանաձևվել են դարերի ընթացքում։ Այլ խոսքով, Սուրբ Գրքում, ինչպես նաև քրիստոնեական Եկեղեցու հայրերի գրվածքներում իրենց նախնական պարզ վիճակով կան յոթ խորհուրդներ, որոնք իրենց այժմյան ձևն ու իմաստը ստացել են 1545-1563 թվականներին՝ Տրիտենդյան ժողովի ժամանակ (այն Լատին Եկեղեցու ամենանշանավոր ժողովներից մեկն է, որովհետև Լատին Եկեղեցին այդ ժողովով ճշտեց իր դիրքը տարբեր ուղղություններով ծավալված բողոքականության դեմ և սկսեց ներքնապես բարեկարգել ինքն իրեն և զորանալ)։
Յոթ խորհուրդներն ինչպիսի՞ անհրաժեշտություն են քրիստոնեական կյանքի համար։
— Յոթ խորհուրդներից Մկրտությունը, Դրոշմը, Ապաշխարությունը և Հաղորդությունը անպայմանորեն անհրաժեշտ են՝ քրիստոնյա լինելու և քրիստոնեական կյանքով ապրելու համար, իսկ Ամուսնությունը և Ձեռնադրությունը կամավոր են, Կարգ հիվանդացը ըստ դիպվածի է։

Յոթ խորհուրդներից որո՞նք են կրկնելի, որոնք՝ ոչ։
— Մկրտությունը մեկն է, այսինքն՝ մեկ անգամ մկրտվածը երկրորդ անգամ չի կարող մկրտվել։ Այդպիսին է նաև Դրոշմը։
Ապաշխարությունն ու Հաղորդությունը միշտ կրկնվում են։
Ամուսնությունը կրկնվում է, երբ մեռնում է ամուսիններից մեկը կամ մյուսը, կամ երբ ամուսնալուծվում են, և բաժանվածներն օրենքով, այսինքն՝ ամուսնալուծման վճռով չեն զրկվում նորից ամուսնանալու իրավունքից։
Ձեռնադրությունը կամավոր է և չի կրկնվում։
Հիվանդաց կարգը միայն հիվանդների համար է, կամավոր և կարող է կրկնվել։
Խորհուրդներից Որո՞նք են ինքնին ջնջվում։
— Խորհուրդները սկզբունքորեն անջնջելի են։ Բայց նրանք, ովքեր ուրանում են իրենց հավատքը՝ հավատք բառի քրիստոնեական և աստվածաբանական իմաստով, և հարում են ոչ քրիստոնեական կրոնի, նրանք, ովքեր անաստված և հեթանոս են դառնում՝ ուրանալով իրենց քրիստոնեությունը, այնպիսիների վրայից ինքնին ջնջվում են կատարված խորհուրդները։
Դարձյալ՝ նրանք, ովքեր Ձեռնադրությամբ և օծումով կարգ են ստացել և այլևայլ պատճառներով կարգազրկվել կամ ինքնակամ կարգաթող եղել, այնպիսիների վրայից խորհուրդը ջնջվում է։

Խ Ո Ր Հ ՈՒ Ր Դ Ն Ե Ր

Ի՞նչ է նշանակում խորհուրդ։
— Խորհուրդ, բառի կրոնական և աստվածաբանական իմաստով, նշանակում է անտեսանելի բաների հայտնություն. ինչպես օրինակ՝ Մկրտության մեջ մկրտվողի քրիստոնյա դառնալը խորհուրդ է, ծածուկ մի բան, և այն ծեսն ու արարողությունը, որով կատարվում է Մկրտությունը, խորհուրդի իրական արտահայտությունն է։ Հետևաբար, խորհուրդ նշանակում է ոչ մի-այն ծածուկ մի բան, այլ նաև դրա արտահայտության արտաքին ձևերն ու կերպերը կամ արարողություններն ու ծեսերը։
Ի՞նչ կերպով ենք ըմբռնում խորհուրդը։ — Խորհուրդն ըմբռնում ենք հավատքով և երկյուղածությամբ, քանզի քրիստոնեական սուրբ կրոնը, ինչպես տեսանք, ինքնին հիմնված է հավատքի վրա։ Հետևաբար, առանց հավատքի և առանց երկյուղած նկարագրի անհնար է ընդունել խորհուրդը։
Ո՞րն է խորհուրդների նպատակը։
— Քրիստոնեական կյանքի համար խորհուրդները հոգևոր ազդակներ ու միջոցներ են՝ միշտ մնալու աստվածային շնորհի մեջ, ապրելու հոգևոր կյանքի բարձրության վրա և գործերով ցույց տալու, թե Հիսուս Քրիստոսով ավետարանված փրկությունը հոգևոր իրականություն է դարձել հավատացյալների համար իրենց հավատքի և կյանքի մեջ։ Այս ըմբռնումով պետք է դիտել խորհուրդները։ Այս պատճառով ոչ միայն կարևոր է գիտենալ խորհուրդների աստվածաբանական նշանակությունը,
այլ մանավանդ հրամայական պարտք է կյանքում և կենցաղում արտահայտել նրանց կրոնական ու հոգևոր իմաստը, նրանց բարոյագիտական գեղեցկությունը։ Եթե այս գիտակցությունը չդնենք Քրիստոնեականի ուսման մեջ, եթե երկյուղածությամբ չսերտենք խորհուրդները, չենք կարող զգալ աստվածային օրհնությունն ու շնորհը մեզ վրա։
Որո՞նք են Եկեղեցու խորհուրդները։

— Ուղղակի մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից հաստատված խորհուրդներն են Մկրտությունը և Հաղորդությունը։ Բայց, ինչպես կտեսնենք հետո, Եկեղեցին տերունական խորհուրդների թիվը բարձրացրել է յոթի, որոնք են.
ա. Մկրտություն
բ. Դրոշմ
գ. Ապաշխարություն
դ. Հաղորդություն
ե. Պսակ
զ. Կարգ և օծումն հիվանդաց
է. Կարգ ձեռնադրության։
Իսկ ընդհանրապես եկեղեցում կատարվող յուրաքանչյուր արարողություն խորհուրդ է, որովհետև այն առնչվում է Աստծու հետ և աներևութապես Աստծու օրհնության և Սուրբ Հոգու շնորհների հայցումն ու բաշխումն է:

Հատված ՝«Քրիստոնեական հանրամատչելի գիտելիքներ բոլորի համար» գրքից:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Surb Gevorg Կախակայվել է Տ. Արսեն քահանայի հոգևոր ծառայությունը
Հաջորդ նյութը 28 1 2 Վարդապետական թեզի պաշտպանություն Մայր Աթոռում (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

Քրիստոնեական

Նախահայրերի մասին

21 Հուլիսի, 2017
Voch miayn haciv
Քրիստոնեական

Ֆիզիկական գոյության համար նյութական հացի չափ անհրաժեշտ է նաև հոգևոր հացը

12 Հոկտեմբերի, 2015
Nerel e1478848858765
Քրիստոնեական

Ի՞նչ է նշանակում Ս. Հոգու դեմ հայհոյություն

12 Հոկտեմբերի, 2014
Voghormutyun 3
Քրիստոնեական

Առաքինությունը և նրա տեսակները

22 Հունիսի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?