Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
aj
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ԱՋ, աստվածաշնչյան և կրոնածիսական նշանակությամբ
Քրիստոնեական

ԱՋ, աստվածաշնչյան և կրոնածիսական նշանակությամբ

Published: 15 Հունիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 1. Արարչական Ձեռքի օրհնության, աստվածային հաճության նշանակությամբ բարու խորհրդանիշ. աստվածային զորության, իշխանության ցուցիչ: Աստծո մասին Դավիթն ասում է. «… Իր Աջն ու իր սուրբ բազուկը փրկեցին նրան» (Սաղմ. 97.1): Աջ հասկացությունն Աստվածաշնչում հանդես է գալիս նաև այլ նրբիմաստներով, սակայն հիմնականում ըմբռնվում է որպես Աստծո Աջ: Ընդ որում եբրայերենում Աջ նշանակում էր նաև հարավ, իսկ ձախը՝ հյուսիս:

 Կարմիր ծովով անցնելուց հետո Մովսեսն ու իսրայելացիները փառաբանում են Աստծուն՝ ասելով. «Քո աջը, Տե՜ր, զորությամբ փառավորվեց, քո աջը, Տե՜ր, խորտակեց թշնամուն» (Ելք 15.6): Աստծո Աջը խորհրդանշում է Հիսուսին: Հիսուսի համբարձման վերաբերյալ Մարկոս ավետարանիչը գրում է. «Եվ ինքը Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16. 19): Աստվածաշնչում բազմաթիվ են Աստծո Աջի հիշատակումները՝ որպես խորհրդանիշ զանազան իրողությունների. Աստծո արարչագործության (Եսայի 48. 13), Աստծո զորության (Ելք 15. 6, Սաղմ. 21.8), պատվի, մեծարման (Սաղմ. 44.10, Մատթ. 25.34, Գործք 7.55), մասնավոր օրհնության (Ծննդ. 48. 14), եղբայրական սիրո (Գաղատ. 2.9), թշնամության (Սաղմ. 108.6, Զաքարիա 3.1), երդման [Հայտն. 10.5–6, Ծննդ. 14. 22 և այլն (իսկ երդմնազանց մարդու ձեռքը համարվում է «մեղսագործ աջ», Սաղմ. 143. 8)]: Աստծո Աջը սրբապատկերներում առկա է իբրև օրհնության խորհրդանիշ՝ ձեռք, որը երևում է բացված երկնքից:

 2. Աջը, որպես օրհնության և զորության փոխանցման միջոց, Աստծո կամեցողությամբ տրված է նաև Աստծո սիրելիներին (նահապետներ, մարգարեներ, առաքյալներ): Այսպես, Աստվածաշնչում Հակոբն օրհնում է իր որդու՝ Հովսեփի որդիներին՝ իր աջ ձեռքը դնելով Եփրեմի, իսկ ձախը՝ Մանասեի գլխին (Ծննդ. 48.12–16): Իսկ սրանից էլ առաջ Աբրահամն իր որդու՝ Իսահակի համար կին բերելու մեկնող ծառային երդվեցնում է՝ վերջինիս ձեռքը դնել տալով իր ազդրի տակ. խորհրդանշական արարողություն, որն, անշուշտ, ունի հատուկ իմաստ (Ծննդ. 24.3–5, 9): Ձեռքն օրհնվելու ենթակա անձի գլխին դնելու, Աջով օրհնելու բազում դեպքեր է վկայում Սուրբ Գիրքը. «Նավեի որդի Հեսուն լցվեց իմաստության հոգով, որովհետև Մովսեսն իր ձեռքը դրել էր նրա վրա…» (Երկրորդ օրենք 34.9), «Եվ ձեռքը դրեց նրա վրա, ու նույն ժամին հիվանդը ուղղվեց և Աստծուն փառք էր տալիս» (Ղուկ. 13.13), «Այն ժամանակ ձեռքները դրեցին նրանց վրա, և նրանք Սուրբ Հոգին ստացան» (Գործք 8.17) և այլն:

 3. Եկեղեցիներում որպես սրբություններ պահպանվում են սուրբ առաքյալների և հայրապետների մետաղե Աջերը: Հայ եկեղեցու սրբություններից են Լուսավորչի Աջը, Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների, Հակոբ Մծբնացու և մյուս սուրբերի Աջերը՝ նրանց մասունքներով հանդերձ, որոնք պահպանվում են Ս. Էջմիածնի վանքի թանգարանում: Սուրբերի Աջերը նշանակ են տվյալ եկեղեցու շնորհաբաշխության:

Լևոն Սարգսյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 13 7 Նշվեց Ս. Գայանյանց կույսերի տոնը (նկարներ)
Հաջորդ նյութը Grigor lusavorich gyut nshxarac e1490965412636 Սուրբ Գրիգոր Լուսավորչի վարքի պատմությունը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

666 e1481531219182
Քրիստոնեական

Սատանայի և 666-ի մասին

12 Դեկտեմբերի, 2016
Voginer
Քրիստոնեական

Որտեղի՞ց են ի հայտ եկել ուրվականները, գոբլինները, վամպիրները, ջիները, դևերը, հրեշտակները

24 Հոկտեմբերի, 2017
Qristosi anvan masin
Քրիստոնեական

Քրիստոսի անվան մասին

20 Հոկտեմբերի, 2016
Amusnutyun amusnalucutyun
Քրիստոնեական

ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ ԵՎ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

15 Օգոստոսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?