Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 8 Դշ. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
cicaxely mexq che
Արդյոք ծիծաղելը մեղք է
Քրիստոնեական
xachaknqel
Ինչու են քրիստոնյաները խաչակնքվում
Քրիստոնեական
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 7 Գշ. ԲՁ. Սրբոց կուսանացն Թեկղի, Վառվառեայ եւ Պեղիգեայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 6 Բշ. ԱԿ. Սրբոցն Փոկասու հայրապետին եւ Երանոսի հետեւողին առաքելոցն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
IMG 2911 копия
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Իսկ դուք գիտե՞ք, թե ովքեր են Քահանաները
Քրիստոնեական

Իսկ դուք գիտե՞ք, թե ովքեր են Քահանաները

Published 6 Փետրվարի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հիսուս Քրիստոսի մի բարի պաշտոնյա կլինես՝ սնված հավատի խոսքերով եւ բարի վարդապետությամբ:
(Ա Տիմ. 4; 6)

 Քանի որ քահանաներն ամենակալ Տիրոջ պատգամաբեր են կոչվում (Մաղաք. 2; 7), ուստի ըստ մարդկանց կարողության՝ պատգամաբերի վարք պիտի ունենան:

Որովհետեւ եթե Աստծո ծառա ու սպասավոր անվանվելը մեծ պատիվ է, ո՞րչափ առավել բարձր պատիվ է ամենակալ Տիրոջ պատգամաբեր կոչվելը, որ ոչ միայն սպասավորությունն է պարփակում իր մեջ, այլեւ միջնորդության պաշտոնը. որովհետեւ քահանան Աստծո եւ մարդկանց միջեւ միջնորդ է:

 Քահանան աստվածատեսակ այր է. որովհետեւ եթե միայն Աստծուն է հատուկ մեղքեր քավելը, ահա նույնն անում է եւ քահանան սուրբ կարգի զորությամբ՝ ըստ Տիրոջ խոսքի (Հովհ. 20; 23):

 Դարձյալ՝ միջնորդին հատուկ է սիրելի ու հաճելի լինել նրան, ում առաջ բարեխոսում է, իսկ սիրելիությունը հիմնվում է համակերպության վրա. եւ քանի որ քահանան մարդկանց կողմից միջնորդ է Աստծո առաջ, ապա անհրաժեշտաբար պահանջվում է, որ լինի աստվածատեսակ մարդ, որպեսզի կարողանա լինել Աստծուն սիրելի եւ մարդկանց համար բարեխոս:

 Սուրբ Պատարագի խորհրդի ժամանակ քահանան ձեռքով շոշափում է Այն, Ինչին հրեշտակներն ահով են սպասավորում: Ուրեմն թող մտածեն, թե ինչպիսի գերագույն պատվի են բարձրացել, եւ ըստ այդմ ապրեն. որովհետեւ «Ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի, եւ ում շատ է վստահված, նրանից ավելին կպահանջեն» (Ղուկ. 12; 48):

 Քահանաներն, ինչպես արեգակը, պիտի լույս տան խավարած մտքերին, ջերմացնեն Աստծո սիրուց սառածներին, ուստի Քրիստոսն ասաց առաքյալներին. «Դուք եք աշխարհի լույսը» (Մատթ. 5; 14): Իսկ եթե որեւէ թերություն է գտնվում քահանայի խոսքերում ու գործերում, նույնն է, թե արեգակը սառչի ու մթագնի:

 Արդարեւ, երբ երկիրը միգապատ կամ տղմաշաղախ է լինում, ոչ ոք որեւէ ուշադրություն չի դարձնում դրա վրա, որովհետեւ երկիրը մարդկանց ոտքի տակ է: Մինչդեռ երբ արեգակը կամ լուսինը բնական պատճառով խավարում են, ամեն ոք ակնապիշ է լինում, որովհետեւ բարձրադիր գոյացություններ են՝ զորավոր ու ազդու: Այսպես էլ՝ ժողովրդից մեկի չարաչար անկմանը ոչ ոք չի նայում ու ոչ ոք չի զարմանում, բայց երբ քահանան է փոքր¬ինչ սայթաքում, ամենքի աչքերը նրան են նայում ու զարմանում, եւ շատերն էլ գայթակղվում են:

Աղբյուր՝ Սյունյաց Կանթեղ N 30

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 6 1 1 Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ (նկարներ)
Հաջորդ նյութը 6 2 1 Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

cicaxely mexq che
Արդյոք ծիծաղելը մեղք է
Քրիստոնեական
xachaknqel
Ինչու են քրիստոնյաները խաչակնքվում
Քրիստոնեական
Surb Gevorg 1
Սեպտեմբերի 27-ին Սուրբ Գևորգ Զորավարի տոնն է
Եկեղեցական տոներ
mi goghacir
«Մի՛ գողացիր» պատվիրանի մասին
Քրիստոնեական
Mkhqeri xostovantyun
Ինչպես խոստովանել մեղքերը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

cicaxely mexq che
Քրիստոնեական

Արդյոք ծիծաղելը մեղք է

6 Հոկտեմբերի, 2025
xachaknqel
Քրիստոնեական

Ինչու են քրիստոնյաները խաչակնքվում

6 Հոկտեմբերի, 2025
mi goghacir
Քրիստոնեական

«Մի՛ գողացիր» պատվիրանի մասին

24 Սեպտեմբերի, 2025
Mkhqeri xostovantyun
Քրիստոնեական

Ինչպես խոստովանել մեղքերը

24 Սեպտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?