Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
erdum
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ԵՐԴՎԵԼՈՒ ՉԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քրիստոնեական

ԵՐԴՎԵԼՈՒ ՉԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Published: 10 Հուլիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հույժ չար են չարի սովորությունները ամեն տեղ, բայց առավել չար ախտ ու անօրեն սովորություն են երդումները. (սատանան) ախտի սովորությամբ այնքան է հիմարացնում, մինչև ընտելացած սովորությամբ չարիքներն իսկ այլևս չարիք չեն երևում: Ինչպես որ այժմ տեսնում ենք, որ սատանան շատերին սովորեցրեց անօրեն երդումները, և ոչ ոք իր սրտում չի վախենում այդ անօրեն մեղքը գործել: Թեև Հին Օրենքում ասաց, թե` «Միայն քո Տեր Աստծով երդվիր» (Բ. Օր. 6:13), բայց (դրանով) ոչ թե երդվելու հրաման հաստատեց, այլ կամեցավ նրանց տղայական միտքը հեռացնել կուռքերի անուններով երդվելուց:

 Քանի որ նրանք միանգամից բոլոր կատարելություններն ընդունել չէին կարող, նրանց ընտելացնում էր, ինչպես ընտելացնում են անվարժ ավանակներին: Եթե ասեր` ամենևին մի երդվեք, թերևս չէին էլ երդվի, այլ (ասաց). «Եթե երդվելու լինես, քո Տեր Աստծով երդվիր»: Իսկ Նորում Քրիստոս պատվիրեց կատարելության [հասցնող] բոլոր հրամանները և ամբողջովին հանեց սատանայական երդումները: «Եվ Մովսեսն ասում է` սուտ մի երդվիր, իսկ ես ասում եմ` ամենևին մի երդվիր. ոչ երկնքի վրա, որովհետև Աստծու աթոռն է, ոչ երկրի վրա, որովհետև Նրա ոտքերի պատվանդանն է, և ոչ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ Արքայի քաղաքն է: Ոչ էլ քո գլխով երդվիր, որովհետև չես կարող մի մազ անգամ սև կամ սպիտակ դարձնել» (տե՛ս Մատթ. 5: 33-36): Եվ արդ, տես նոր պատվիրանի առավելությունը:

 Մովսեսն ասաց. «Սուտ մի երդվիր», իսկ Ես ասում եմ` ամենևին մի երդվիր. ոչ սուտ և ոչ արդար, որովհետև երդումը երբեք արդար չի լինում, այլ սատանայից է: Քանզի Ինքը` Քրիստոս ասաց, թե. «Այն, ինչ ավելի է այոյից ու ոչից, սատանայից է» (տես Մատթ. 5: 37): Արդ, եթե չի հրամայում երդվել Աստծու աթոռով, ապա քանի գեհենի և ահեղ հրի կմատնվեն նրանք, ովքեր Աստծով են երդվում: Եվ եթե չի հրամայում (Աստծու ոտքերի) պատվանդանով երդվել, ապա որ խավարի մեջ պիտի գնա նա, ով Նրա խաչով ու չարչարանքներով է երդվում: Եվ եթե չի հրամայում (քո իսկ) գլխով երդվել, ուրեմն հայտնի է, որ քո իսկ գլխի իշխանը դու չես, այլ Նա է, Ով սպիտակեցնում է, և եթե քո իսկ գլխի իշխանը չես, ապա որքան առավել ընկերոջդ:

 Իսկ ինչպիսի տանջանքներով պիտի դատապարտվեն նրանք, ովքեր երդվում են մարգարեներով, առաքյալներով ու մարտիրոսներով: Եվ եթե չի հրամայում երդվել Երուսաղեմով, ուրեմն հայտնի է, որ նաև նրա սուրբ բնակիչներով. և եթե երկնքով երդվել չի հրամայում, հայտնի է, որ (չի հրամայում) նաև երկնավորով (երդվել): Արդ, ո՞ւր է արդար երդումը, երբ ասում է, թե` ամենևին մի՛ երդվիր. ոչ Աստծով, ոչ երկնքով, ոչ երկրով և ոչ նրանցում եղած որևէ բանով. (հմմտ. Մատթ. 5:34-36), ամբողջովին արգելեց և վերացրեց երդվելու սատանայական սովորությունը:

 Իսկ ի՞նչ (անել): «Թող ձեր այոն այո լինի, ոչը` ոչ. սրանից ավելին` երդումը, սատանայից է» (Մատթ. 5: 37): Արդ, ո՞ւր է արդար երդումը, երբ ասում է, թէ` «Եթե մեկը «այո»-յից ու «ոչ»-ից ավելին է ասում, չարից է» (Մատթ. 5: 37): Եվ արդ, եթե մեկն ասի, թե երդումն արդար է, հայտնի է, որ սատանային է արդարացնում: Քրիստոս սատանայի ծնունդ է ասում բոլոր երդումները, բացի այն երդումից, որն Ինքը հրամայեց, թե` «այո»-ն` այո, և «ոչ»-ը ոչ լինի…

Աղբյուր՝ https://www.facebook.com/FatherHovsep?fref=ts

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 10 8 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի կամավորական ծրագրերի մասնակիցներին
Հաջորդ նյութը Shavarsh qahana Դիլիջանցիների ու Աստծո միջնորդը (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Mardahacutyun
Քրիստոնեական

Մարդահաճություն

10 Մարտի, 2015
Petros Huda
Քրիստոնեական

Ակնարկ Պետրոս եւ Հուդա առաքյալների կյանքից

19 Դեկտեմբերի, 2013
Martirosner 3
Քրիստոնեական

Մարտիրոսների մասին

21 Հոկտեմբերի, 2016
Barutyun
Քրիստոնեական

Մեղք է ոչ միայն չարիք անելը, այլեւ բարիք չանելը

9 Նոյեմբերի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?