Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Fr Mesrop23
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Սոցկայքեր > Խորապես մտահոգիչ և ցավալի է, երբ մեր կառավարության կողմից որոշում է կայացվում «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկան դպրոցական առարկայացանկից դուրս թողնելու մասին
Սոցկայքեր

Խորապես մտահոգիչ և ցավալի է, երբ մեր կառավարության կողմից որոշում է կայացվում «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկան դպրոցական առարկայացանկից դուրս թողնելու մասին

Published: 2 Հուլիսի, 2020
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանն իր ֆեյսբուքյան էջում «Մոր հանդեպ նման վերաբերմունքն արժանի է միմիայն դատապարտության» խորագրի ներքո հետևյալ գրառումն է կատարել. «2019 թվականի մայիսին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Պրն. Ռուբեն Ռուբինյանը այցելեց Նյու Յորքի Սբ. Վարդան Մայր եկեղեցի, որի լուսարարապետն էի այդ ժամանակ: Պարոն Ռուբինյանի հետ շուրջ մեկ ժամ հետարքրական զրույց ունեցանք Հայ Եկեղեցու ճարտարապետության, մանրանկարչության և արվեստի շուրջ: Որպես հայ հոգևորական և հայ մարդ, ուրախություն ապրեցի, որ հայոց պետական այրը նման խոր գիտելիքներ ունի Հայ եկեղեցու և նրա դարավոր ավանդության վերաբերյալ: Մեր խոսակցության ավարտին, զարմացած նրա իմացության և գիտելիքների վրա, հարցրեցի, թե որտեղի՛ց գիտի այդքան մանրամասներ քրիստոնեության և քրիստոնեական արվեստի մասին: Նա պատասխանեց. «Դպրոցում ենք սովորել, Հայ Եկեղեցու պատմություն առարկայից»:

 Իսկ այսօր, խորապես մտահոգիչ և ցավալի է, երբ մեր կառավարության կողմից որոշում է կայացվում «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկան դպրոցական առարկայացանկից դուրս թողնելու մասին:

 Տակավին լիահույս եմ, որ մեր հայրենի իշխանավորները անդրադարձ կունենան և իմաստություն ու հեռատեսություն կդրսևորեն, որպեսզի չզրկեն հայ պատանիներին Հայոց եկեղեցու վերաբերյալ տարրական կրթություն ստանալու կարևորագույն հնարավորությունից:

 Ի վերջո, ինչպե՞ս պիտի կերտվի մեր հայորդիների բարոյական և հոգևոր նկարագիրը, որտե՞ղ նրանք պիտի սովորեն համաշխարհային մշակույթին ավանդ բերած հայ եկեղեցու կենտրոնագմբեթ ճարտարապետության յուրօրինակությունը, առաքելական քրիստոնյա լինելու եզակիությունը, Հայոց սրբազան գրերի աստվածաշունչ աղոթքը, հայ մանրանկարչության ավետարանական խորքերը, Նարեկացու աստվածաշնչյան պատկերների խորությունը, Շնորհալու` աստվածացման ճանապարհը, կոմիտասյան հանճարի գաղտնիքը: Ցանկն անսպառ է, ինչպես, որ անսպառ է մեր Մայր Եկեղեցու վաստակը և նվիրումը հայ ժողովրդի կյանքում:

 Եկեղեցին, արդարև, մեր ժողովրդի Մայրն է, որի մկրտության սրբազան ավազանից ենք ծնվել բոլորս` որպես հայ քրիստոնյաներ: Իսկ Մոր հանդեպ նման վերաբերմունքն արժանի է միմիայն դատապարտության:

 Սիրելիներ, սթափվե՛ք և մտաբերե՛ք Սուրբ Պողոս առաքյալի խոսքերը հինգերորդ պատվիրանի վերաբերյալ. «Պատվի՛ր քո հորն ու մորը, — որ առաջին պատվիրանն է՝ տրված խոստումով, — որպեսզի լավ լինի քեզ համար, և երկար կյանք ունենաս երկրի վրա»: (Եփեսացիներին 6:2)

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Targmanichner Տոն Սուրբ թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի
Հաջորդ նյութը Ter Tiratur 247 Ո՞ւմ է խանգարում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան և ինչո՞ւ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Mec britanya
Նորություններ

Լոնդոնում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ զոհված հայ զինծառայողների

28 Հուլիսի, 2020
Rusastani tem
Նորություններ

Մոսկվայում ավարտվեց հայոց թեմի քահանաների տարեկան ժողովը (տեսանյութ)

19 Նոյեմբերի, 2019
06 1 3
Նորություններ

Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը (նկարներ)

6 Հոկտեմբերի, 2016
polsi patr03.05.03
Նորություններ

Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)

5 Մարտի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?