Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
18 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներին

Published: 18 Ապրիլի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի 45 աշակերտների՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար Սարգիս Պետոյանի:

Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել Ֆրանսիայի այս երկու հայկական հաստատությունների ավարտական դասարանների սաների ամենամյա այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Վեհափառ Հայրապետն ընգծեց, որ այս ացելությունն իր անջնջելի դրոշմն է թողնելու պատանիների հոգում և ուխտագնացության ընթացքում առ հայրենի երկիրը նրանց մեջ ձևավորված սերն ու հարգանքը նոր խանդավառության առիթ կդառնա նրանց համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդներին ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումնառությունը, որպեսզի ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնեն ֆրանսահայ համայնքի, ինչպես նաև հայրենիքի զարգացմանը, հզորացմանն ու բարօրությանը:                           Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց ֆրանսաբնակ բարերար Սարգիս Պետոյանին աշակերտների այցերը հայրենիք պարբերաբար կազմակերպելու համար: Վեհափառ Հայրապետը նաև իր օրհնությունը փոխանցեց ի դեմս երիտասարդներին ուղեկցող մանկավարժների` երկու դպրոցների ուսուցչական կազմին ու հոգաբարձուներին իրենց նվիրյալ ջանքերի և ազգօգուտ ծառայության համար:

Իր հերթին պրն. Սարգիս Պետոյանը, իր խորին երախտագիտությունը հայտնելով Նորին Սրբությանը, ներկայացրեց վարժարանների ուսումնական և կրթական գործունեությունը: Իրենց ասմունքով Ամենայն Հայոց Կաթողիկոսին հաճելի անակնկալ մատուցեցին նաև աշակերտները:

Հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց նաև Սփյուռքում հայոց լեզվի պահպանմանն ուղղված խնդիրներին և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Վերջում Նորին Սրբությունը Աստծու Սուրբ Աջի հովանին մաղթեց հայորդիներին` պատգամելով լինել ազգի արժանի զավակները և այդ բարձր գիտակցությամբ հասակ առնելով` իրենց օգտակարությունը բերել հայ ժողովրդին:

18 1 18 2 18 3 18 4 18 5 18 6 18 7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Inqnachanachoxutyun Ինքնաճանաչողությունից աստվածճանաչողություն տանող ընթացքը
Հաջորդ նյութը petakan akademia Համերգ Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

14.02
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հետ (տեսանյութ)

14 Նոյեմբերի, 2018
11164181 365650290293615 4411671137293367477 n
Նորություններ

Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման հետ առնչված արարողությունների ժամանակացույց

21 Ապրիլի, 2015
MyCollages
Նորություններ

Բաց նամակ իմ վաղեմի ծանոթ ՍԴՀԿ ներկայիս ատենապետ Համբիկ Սարաֆյանին․ Արարատ եպիսկոպոս Գալթագճյան

7 Հունիսի, 2024
Arshak eps. 745
Նորություններ

Սարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին․ Արշակ սրբազան

28 Մայիսի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?