Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Astvacashunch1
Մարտի 21 Գշ. ԳԿ. Լ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 20 Բշ. ԳՁ. ԻԹ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Apshkharutyun
Ապաշխարություն. մեկնում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (տեսանյութ)
Տեսանյութեր
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Targmanichner
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Uncategorized > Տոն Սուրբ թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի
Uncategorized

Տոն Սուրբ թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի

Published 2 Հուլիսի, 2020
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: «Թարգմանիչ» անպաճույճ ու պարզ բառով են մեծարվում հայ ազգի նվիրյալ զավակները՝ սուրբ Սահակ Պարթև հայրապետը եւ սուրբ Մեսրոպ Մաշտոցը՝ իրենց ավագ եւ կրտսեր աշակերտներով:

 Այս տարի այս ազգային-եկեղեցական մեծագույն օրը նշվում է հուլիսի 7-ին: Հայոց մեծ դարձից՝ Քրիստոսի Ճշմարիտ Լույսով լուսավորվելուց հետո Աստված նոր դարձ պարգեւեց մեզ, նոր լուսավորություն շնորհեց մեր ազգին, որպեսզի պահպանենք մեր ինքությունը եւ մեծագույն հավատով փառաբանենք ամենքի Արարչին:

 Ո՛չ ոք չի կարող ժխտել, որ մեր պատմության ամենանշանակալի իրադարձությունը հայերեն նշանագրերի ստեղծումն է կամ հայ գրերի գյուտը, գյուտը մեր ինքնության պահպանման բանալու, որով բացում կամ փակում ենք հայ ազգի հավերժության դուռը: Հայոց այբուբենի տառերը կոչվել են նաեւ զինվորներ:

 Մաշտոցը, լինելով նախկին զինվորական, Կորյունի խոսքերով` «Իր սուրբ աջով, հայրաբար ծնեց հայոց նշանագրերը», ստեղծեց երեսունվեց անխոնջ ու զգոն զինվորներից բաղկացած մի ամբողջ զորք, որը դարեր ի վեր պահպանում է մեր հայ հոգու սահմանները օտար մտազավթիչներից, որով մենք կրկին ու կրկին վերանվաճում ենք մեր վստահությունն ու հավատն առ Աստված, քանզի հայերեն գրերի գյուտից հետո էր, որ Աստծո Խոսքը իրապես դարձավ մերը, իսկ մենք վստահորեն դարձանք Նրանը` Քրիստոսինը:

 Այս դարակազմիկ իրադարձությունից հետո սկիզբ դրվեց հայ թարգմանական եւ ինքնուրույն գրականությանը: Մեսրոպ Մաշտոցը դարձավ հայերենի առաջին ուսուցիչը, իսկ նրա ավագ եւ կրտսեր աշակերտները դարձան հայ ազգի օրինակելի պարծանքը: Այն ամենը, ինչ արել են նրանք, կարող է անել մեզանից յուրաքանչյուրը, եթե նորից ղեկավարի Աստծուց մեզ շնորհված երկնառաք զորքը` մեր այբուբենը, որը սոսկ այբուբեն չէ, այն մեր Աստծուն` Սուրբ Երրորդությանն ուղղված մի հիասքանչ օրհներգ է: Մեր լեզուն եւ գիրը միայն ի փառս Աստծո կիրարկելով է, որ կկարողանանք բացահայտել մեզ համար կյանքի ճիշտ իմաստը, ճշմարիտ կերպը եւ ճշմարտություն նպատակը: Պատահական ոչինչ չի լինում, եւ պատահական չէ նաեւ տառերի քանակը մեսրոպատառ այբուբենում. երեսունվեց տառ, որոնցով հյուսվում է մարդկային հոգին վերառաքող մի օրհներգ այն դեպքում, երբ մեկից երեսունվեց թվանշանների գումարում ստացվում է մի թիվ, որը խորհրդանշում է մարդկային հոգու եւ էության ստորացումը եւ անկումը:

 Այսօր, այս խելահեղ ու խառնաշփոթ աշխարհում մեր գերխնդիրն է հայ լինելը եւ հայ մնալը, մենք չպետք է այլեւս նահանջենք, այլ պետք է վերանվաճենք մեր կորցրած մտահոգությունը մեր իսկ ինքնության հանդեպ: Մենք ունենք մեր պատմությունը, որը այսօր լոկ հիշողություն է, պատմագրություն, պարզապես անցյալ: Կերտողները մեր անցած գնացած պատմության` այսօր իրենք հմտորեն կերտված հուշարձաններ են` մեր հպարտության առարկաները: Մենք հպարտանում ենք մեր անցյալով. դրանով է սահմանափակվում մեր հարգանքի տուրքը նրանց հանդեպ, ում պարտական ենք թեկուզ սոսկ մեր գոյությամբ: Այսօր մենք առավել պատրաստակամ ենք հայ կոչվելու, քան թե լինելու հայ: Ինչու Տիգրան Մեծը ստեղծեց ծովից ծով Հայաստան, անշուշտ ոչ այն բանի համար, որ սահմանափակվենք միայն հայ կոչվելով, ինչու Տրդատ Մեծը հայ ազգին իբրև քրիստոնյա մկրտեց, անշուշտ ոչ այն բանի համար, որ 2001 թվականին մի քանի օր հանդիսավոր կերպով նշենք այդ իրադարձության 1700 ամյակը, ինչու Վարդան Մամիկոնյանը իր քաջերով նահատակվեց հայոց Ավարարյում, անշուշտ ոչ այն բանի համար, որ թութակի նման կրկնենք.«Մահ ոչ իմացեալ մահ է» եւ շարունակենք խեղդամահ լինել քաղքենիության եւ օտարամոլության ճահճում, ինչու Խորենացին գրեց Հայ ազգի ամբողջական պատմությունը, հաստատ ոչ այն բանի  համար, որ այսօր մասնատվենք ամերիկաների եւ եւրոպաների միջեւ:

 Եկեք չբավարարվենք միայն միայն հիշելով եւ ի պատիվ նրանց հուշակոթողներ կանգնեցնելով. նրանք ոչ միայն մեր պատմության խոշորագույն գործիչներն են, նրանք մեր ինքնության կերտողները, կրողները եւ անփոփոխ կերպով այն մեզ փոխանցողներն են, քանզի ինքնությունը չի կարող հնանալ եւ փոխարինվել մեկ ուրիշով: Հետեւաբար այդ անփոփոխելի եւ անփոխարինելի ժառանգությունը ստացողներս պետք է ապրենք ու շնչենք նրանց հավատամքով եւ առաջնորդվենք նրանց համոզմունքներով: Հավատարիմ մնալ սեփական ինքնությանը, նշանակում է պայքարել կեղծ արժեհամակարգի եւ շինծու չափանիշների դեմ, որոնք առերես ընդգծելով անհատի ինքնատիպությունը` դիմազրկում են այնուամենայնիվ որոշակի ընդհանրություններ ունեցող անհատներից բաղկացած ազգը: Մի առիթով Սուրբ Գրքում ասվում է.«Եւ հնարավոր չէ, որ Գիրը ջնջվի» (Հովհ. 10;35), խոսքը այստեղ իհարկե Սուրբ Գրքի մասին է, սակայն հասկանում ենք նաեւ, որ գրավոր խոսքը ոչ միայն ժամանակակից ունկնդիրների եւ ընթերցողների համար է, այլեւ դարերի եւ սերունդների: Լեզուն մտածողություն է, գիրը` այդ մտածողությունը ամրագրելու, զարգացնելու, վեհացնելու միջոց:

 Այդ համոզմունքով սուրբ վարդապետ Մեսրոպ Մաշտոցը, աղոթքով, պահքով եւ անքուն գիշերներ անցկացնելով, տքնեց եւ աստվածային օգնականությամբ հեղինակեց հայոց գրերը: Նա գտավ այն, ինչ պետք էր հենց մեր ազգին, քանզի այդ ազգի մտածողության կրողն էր: Նա փնտրեց եւ ի վերջո գտավ իր փնտրածը, որովհետեւ փնտրեց ճիշտ տեղում` տիեզերքի Ճարտարապետի` Իմաստության մոտ: Մենք այն մեծ ծառի ճյուղերն ենք, որի արմատները հաստատված են Իմաստության վրա եւ սնվում են հավերժության ակունքներից, հետեւա բար պետք է պտղաբերենք` արժանի մնալով այդ արմատներին:

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ», հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch yntercumner11 Հուլիսի 3 Ուր. ԲՁ. Պահք
Հաջորդ նյութը Fr Mesrop23 Խորապես մտահոգիչ և ցավալի է, երբ մեր կառավարության կողմից որոշում է կայացվում «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկան դպրոցական առարկայացանկից դուրս թողնելու մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

112
UncategorizedՆորություններ

ՆԱՀԱՏԱԿ ԳՐՈՂ ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ (նկարներ)

16 Փետրվարի, 2023

Փետրվարի 6 Բշ. ԴԿ. Սրբոց Ատովմեանց զօրաւարացն եւ սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, եւ սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի

4 Փետրվարի, 2023
Hovnan margare 351
Uncategorized

Հովնան մարգարեի հիշատակության օր

3 Փետրվարի, 2023
Mayr Ator 357
Uncategorized

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին

30 Հունվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?