Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 4 Շբ. ԴԿ. Սրբոցն եօթանասնից եւ երկուց աշակերտացն Քրիստոսի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 3 Ուր. ԴՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 2 Եշ. ԳԿ. Սրբոց իշխանացն Սահակայ եւ Համազասպայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 1 Դշ. ԳՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 30 Գշ. ԲԿ. Սրբոցն Եւստաթէոսի եւ կնոջ նորա Թէոփիստեայ եւ երկուց որդւոցն եւ սրբոց կուսանացն Երմոնեայ եւ Նեքտարինեայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
S. Errordutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քրիստոնեական

ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Published 25 Օգոստոսի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մենք ասում ենք, որ պետք է հավատարիմ մնանք մեր հայրերի հավատքին։ Սակայն առավել կարևոր է ճշմարտությունը, որովհետև եթե մեր նախնիներն էլ այս սկզբունքով առաջնորդվեին, իրենք էլ ժամանակին քրիստոնյա չէին դառնա` պատճառ բերելով իրենց հայրերի հեթանոսական հավատքը։ Հետևաբար, մի կողմ թողնելով մեր բարեպաշտ նախնիներին` քննենք և տեսնենք, թե իրականում ո՞րն է Աստվածաշնչի ճշմարտությունը, եթե այն է, ինչ քարոզում են աղանդները, ուրեմն թողնենք ամեն ինչ և գնանք նրանց ետևից, իսկ եթե ճշմարտությունը Քրիստոսի առաքյալների կողմից հիմնադրված Սուրբ Եկեղեցու քարոզածն է` հիմնված միմիայն Աստվածաշնչի վրա առանց խեղաթյուրումների, ուրեմն չտարվենք աղանդներով և հավատարիմ մնանք մեր Մայր Եկեղեցուն։ Որոշ աղանդներ մերժում են Սուրբ Երրորդության գաղափարը, նրանցից հատկապես Եհովայի վկաների առաջնորդներից Ռուտերֆորդը նույնիսկ իր հետևորդներին սովորեցրել է, որ «Սուրբ Երրորդության հեղինակը սատանան է»։ Եհովայի վկաները վախեցնում և սարսափեցնում են իրենց միամիտ հեդևորդներին` ասելով, որ ի վերջո Երրորդություն դավանող քրիստոնեական աշխարհը պատասխանատվության կկանչվի և կպատըժվի։ Աղանդավորները Սուրբ Երրորդության դեմ բերում են հետևյալ վկայությունը. «Լսի՛ր, Իսրայե՛լ, մեր Տեր Աստվածը միակ Տերն է» (Մարկ. 12.29, Բ Օր. 6.4)։ Սակայն, ըստ քրիստոնեական վարդապետության, պարզապես անմտություն է երեխայի պես Աստծուն պատկերացնել որպես պարզ մեկություն, այլ այստեղ մեկ բառը բաղադրյալ մեկություն է նշանակում։ Բարդ մեկության այլ օրինակներ ևս կան Աստվածաշնչում։ Օրինակ Հին Կտակարանից` «Դրա համար այրը պիտի թողնի իր հորը և մորը և իր կնոջը պիտի հարի, ու մեկ մարմին պիտի լինեն» (Ծննդ. 6.24): Կամ էլ մեկ այլ օրինակ Նոր Կտակարանից. «Դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս» (Գաղ. 3.28)։ Հետևաբար, Տեր Աստված մեկ է բանաձևը ցույց է տալիս Աստծո աստվածային մեկ բնությունը և երբեք չի բացառում այս բաղադրյալ մեկության մեջ Երրորդությունը։ Ինչպես որ արեգակը ունի լույս, ճառագայթ և ջերմություն և այս երեքով միասին է արեգակ, ճիշտ այդպես էլ Հայրը Որդին և Սուրբ Հոգին մեկ Աստվածության երեք անձերն են և երեքով միասին մեկ ամբողջություն են։ Սա է ապացուցում նաև Հիսուս Քրիստոս` նշելով երեք անձերի և ասելով, որ Հայրը մեկ այլ Մխիթարիչ պիտի ուղարկի` Սուրբ Հոգին, որը կուսուցանի առաքյալներին և կհիշեցնի Իր ասածները (Հովհ. 14.26)։ Բացի դրանից Ծննդոց գրքում` եբրայերեն բնագրում, Աստված բառը հոգնակի թվով է, իսկ նրա հետ գործածվող բայը` եզակի, ինչը ևս ցույց է տալիս երեք աստվածային անձերով մեկ աստվածությունը։ Եսայու մարգարեության մեջ ակնարկ կա Սուրբ Երրորդության: Սերովբեները, փառաբանելով Աստծուն, երգում են. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորությունների Տերը» (6.3): Ըստ մեկնության` յուրաքանչյուր սուրբ բառը ասվում է Սուրբ Երրորդության յուրաքանչյուր անձի համար, և մարգարեության այս հատվածը հիշվում է նաև Պատարագի երգեցողության մեջ: Եսայու մարգարեությունում հիշատակված նման փառաբանության նկարագրություն կա նաև Հայտնության գրքում, որտեղ երկնային զորությունները օրհնաբանության մեջ գործածում են սուրբ բառը ինը անգամ (4.8)՝ երեքական սուրբ բառ Սուրբ Երրորդության յուրաքանչյուր Անձի համար: Քրիստոս Ինքը տվեց Սուրբ Երրորդության բանաձևը` ասելով. «Մկրտեցեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28.19), երեքի համար գործածելով անուն բառի եզակի ձևը, ցույց տալով Երրորդության մեկ աստվածություն լինելը։ Եվ քանի որ որպես մեկ աստվածության Անձեր նշվում են երեքը, ապա այստեղից էլ հետագայում առաջացել է Երրորդություն տերմինը։

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin b 13 Ամենայն Հայոց Կաթողիկոսը դատապարտել է Իրաքի եզդիների հանդեպ շարունակվող բռնությունները
Հաջորդ նյութը Apakanox ser Ապականող սեր

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Surb Gevorg 1
Սեպտեմբերի 27-ին Սուրբ Գևորգ Զորավարի տոնն է
Եկեղեցական տոներ
mi goghacir
«Մի՛ գողացիր» պատվիրանի մասին
Քրիստոնեական
Mkhqeri xostovantyun
Ինչպես խոստովանել մեղքերը
Քրիստոնեական
xixvh 1 e1758719085167
Մի կորցրեք ձեր խիղճը
Քրիստոնեական
Stakhosneri masin
Ստախոսների մասին (տեսանյութ)
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

mi goghacir
Քրիստոնեական

«Մի՛ գողացիր» պատվիրանի մասին

24 Սեպտեմբերի, 2025
Mkhqeri xostovantyun
Քրիստոնեական

Ինչպես խոստովանել մեղքերը

24 Սեպտեմբերի, 2025
xixvh 1 e1758719085167
Քրիստոնեական

Մի կորցրեք ձեր խիղճը

24 Սեպտեմբերի, 2025
Stakhosneri masin
Քրիստոնեական

Ստախոսների մասին (տեսանյութ)

24 Սեպտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?