Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Chakatagir e1500273081990
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ճակատագիր և նախասահմանություն
Քրիստոնեական

Ճակատագիր և նախասահմանություն

Published: 15 Հուլիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մարդկանց միշտ էլ հուզում են ճակատագիր հասկացության հետ կապված հարցերը: Եկեղեցական հեղինակները ևս անդրադարձել են այս թեմային` հերքելով ճակատագրի առկայությունը մարդկային կյանքում և հաստատելով ազատ կամքի իրողությունը: Քրիստոնեական ուսուցումներից մեկը` նախասահմանության մասին վարդապետությունը, բավականին նման է ճակատագրի հասկացությանը, սակայն հեթանոսական հավատալիքների կամ սնոտիապաշտության ոլորտը կարող ենք անցնել` նախասահմանությունը նույնացնելով ճակատագրի հետ: Նախասահմանության մասին խոսում է Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված թղթում. «Նրանց, որ առաջուց գիտեր, նախասահմանեց կերպարանակից լինելու Իր Որդու պատկերին, որպեսզի Նա լինի անդրանիկը բազում եղբայրների մեջ. և որոնց որ նախասահմանել էր, նրանց էլ կանչեց. և որոնց որ կանչեց, նրանց էլ արդարացրեց. և որոնց որ արդարացրեց, նրանց էլ փառավորեց» (Հռոմ. 9.29-30): Այսինքն` Աստված ի սկզբանե արդեն նախասահմանել էր այն մարդկանց, ովքեր պիտի քրիստոնյա լիենին, և նրանց, ովքեր պիտի արդարացվեն ու փառավորվեն:

 Բողոքականության հիմնադիրներ Լյութերը և Կալվինը այն տեսակետն առաջ քաշեցին և հաստատեցին բողոքական վարդապետության մեջ, որ ամեն ինչ տեղի է ունենում Աստծո ծրագրի համաձայն, և մարդն իր ազատ կամքով չի կարող հակադրվել աստվածային նախասահմանված ծրագրին: Հետևաբար, ըստ բողոքականների, Աստծո նախասահմանումով քրիստոնյաներն արդեն իսկ փրկված են, քանի որ քրիստոնյաների հավատքը վկայում է, որ նրանք ընտրված են փրկության համար Աստծո ծրագրով, և փրկության համար կարևոր է հավատքը, և ոչ թե` գործերը:

 Կաթոլիկները, փրկության համար առավելաբար նաև գործերի կարևորությունը շեշտելով` բողոքականների վերոնշյալ վարդապետությունը նողկալի են համարում` պնդելով, որ ոչ ոք չի կարող վստահ լինել իր վերջնական փրկության արժանանալու մեջ, բացի այն դեպքից, երբ Աստված դա հայտնում է առանձնահատուկ հայտնությամբ: Որպես օրինակ բերվում է Քրիստոսի խաչելության ժամանակ աջակողմյան ավազակին տրված լուրը, թե նույն օրն իսկ դրախտում պիտի լինի (Ղուկ. 23.-43): Կաթոլիկ Եկեղեցու մեծագույն սրբերից երանելի Օգոստինոսը նախասահմանությունը նույնացնում է Աստծո նախագիտության կամ ամենագիտության հետ, որով էլ Աստծո կողմից մարդկանց արդարացման և փառավորման նախասահմանելը նշանակում է, որ Աստված Իր ամենագիտությամբ գիտի, թե ովքեր պիտի արժանանան այդ պարգևներին: Այս ճանապարհին մարդն առաջ է շարժվում իր ազատ կամքով: Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանն իր «Տեղիք աստվածաբանության» աշխատության մեջ մեկ այլ տեսանկյունով է բացատրություն տալիս Աստծո կանխագիտության և նախասահմանության մասին: Նա տարբերակում է դնում այդ երկուսի միջև` պարզաբանելով, որ Աստծո կանխագիտությունը երբեք պատճառ չէ մարդու ազատ կամքի սահմանափակման կամ ազատ կամքի վրա բռնանալու: Այլ Աստված գիտի, թե ովքեր պիտի արժանի լինեն Իր շնորհներին և իրենց բանականությունն ու ազատ կամքը ճիշտ գործածելով` պիտի ընդունեն այդ շնորհները և նրանցով արդարանան ու փրկվեն:

 Աստված նախատեսում է ամեն ինչ, բայց չի նախասահմանում ամեն ինչ. Աստված նախասահմանում է այն բաները, որոնք մեր կամքից չեն կախված, և կապ ունեն Աստծու հավիտենական և ընդհանուր ծրագրի հետ: Պողոս առաքյալի խոսքերի հետ ներդաշնակ լինելով` կարելի է ասել, որ Աստված, քանի որ գիտեր, թե ովքեր իրենց ընթացքով պիտի փրկության արժանանան, այդ իսկ պատճառով էլ Իր նախագիտությամբ այդպիսիններին նախասահմանեց արդարացման և փառավորման:

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Agh orhnel Մատաղի և աղի օրհնության մասին
Հաջորդ նյութը 292503 316818825062780 102013846 n ՀՐԱՇՔԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Քրիստոնեական

ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ

16 Դեկտեմբերի, 2016
Srbadasman srbankar
Քրիստոնեական

Սրբադասումը Հայ Եկեղեցում

23 Ապրիլի, 2016
Tnorhneq
Քրիստոնեական

Տնօրհնեքի մասին

16 Ապրիլի, 2015
Irakan krtutyun
Քրիստոնեական

Իրական կրթություն

10 Հոկտեմբերի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?