Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
S Sargis
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Վարք սրբոց > Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և տասնչորս զինվորների վարքի պատմությունը
Վարք սրբոց

Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և տասնչորս զինվորների վարքի պատմությունը

Published: 2 Փետրվարի, 2023
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Քրիստոսի քաջ զորական և վկա Ս. Սարգիսը Հայաստանին սահմանամերձ կապադովկյան Կեսարիայի կողմերից էր: Մեծն Տրդատի և մեծն Կոստանդիանոսի թագավորության օրերում (4-րդ դար), երբ քրիստոնեական հավատի լույսը տարածվեց ամբողջ աշխարհում, Կապադովկիայում Ս. Սարգիսն իր բարեպաշտ հավատով սկսեց շողալ իբրև լուսապայծառ աստղ:

Նա սիրում էր Աստծուն ամբողջ սրտով և Սուրբ Հոգով զորացած` ինչ ձեռնարկում էր, Աստված հաջողությամբ էր պսակում: Նրա արիության և առջադիմության համար Կոստանդին կայսրը նրան շնորհեց ստրատեգության պատիվ (զորքի հրամանատարության պաշտոն):

Սուրբ Սարգիսը շրջում էր իր իշխանության տակ գտնվող քաղաքներում, գյուղերում և քարոզում իմաստության հոգով` հմուտ լինելով Հին և Նոր Կտակարաններին, որոնց ծանոթ էր մանկուց: Նա աչքի էր ընկնում մարդասիրությամբ և բարեպաշտությամբ: Օգնում էր բոլորին, ինչով կարողանում էր:
361թ. Հռոմեական կայսրության գահն անցավ Հուլիանոս Ուրացողին, և սկսվեց մի սաստիկ հալածանք Քրիստոսի Եկեղեցու դեմ: Շատ քրիստոնյաներ նահատակվեցին, շատերն էլ փախան օտար երկրներ: Այդ ժամանակներում Ս. Սարգիսը ստիպված թողեց իր հայրենի ժառանգությունը, իշխանական ճոխությունը և անցավ հարևան քրիստոնյա երկիրը` Հայաստան: Հայաստանում մի փոքր մնալուց հետո Ս. Սարգիսն անցավ Պարսկաստան, որտեղ Շապուհ արքան մեծ փառքով ընդունեց նրան` նշանակելով մի քանի զորագնդերի հրամանատար:

Արդեն սկսվել էր Հուլիանոսի արշավանքը դեպի Պարսկաստան, և սուրբ Սարգիսը, աչքի ընկնելով իր ռազմական հաջողություններով, դարձավ Պարսից արքայի սիրելին: Սրբի քարոզություններով շատերը դարձի եկան, Քրիստոսի ճշմարիտ հավատն ընդունեցին: Սակայն գտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին չարախոսել Շապուհ արքայի առաջ, թե Սարգիսն ապստամբել է արքայի դեմ ու միբանվել հռոմեացիների հետ: Սա լսելով` արքան խռովվեց և մեծամեծների խորհրդով ելանելուն արքունիք կանչեց: Սուրբ Սարգիսը որդու` Մարտիրոսի և մի քանի զորականների հետ ճանապարհ ընկավ ու եկավ արքունիք:

Որոշ ժամանակ անց` կուռքերի տոնին արքան հրամայեց ժողովրդին հավաքվել ատրուշանի առջև, որում վառվում էր կրակը, և որի վրա կանգնեցված էին տասներկու կուռքերի պատկերները: Հանդիսությանը ներկա էին նաև երանելին ու իր որդի Մարտիրոսը: Արքան հրամայեց, որ երանելին մտնի տաճար, զոհ մատուցի կրակին և խունկ ծխի կուռքերի առաջ:

Սուրբ Սարգիսը, Աստծուց համարձակություն ստացած, մերժեց այդ առաջարկը և պատասխանեց արքային, որ ինքը պաշտում է միմիայն ճշմարիտ արարիչ Աստծուն: Սա լսելով` արքան, զայրույթով լցված, հրամայեց նրան շղթայակապ անել և փողոցներով քարշ տալ: Ապա դարձյալ բերեցին երանելուն կուռքերի առաջ` ստիպելով երկրպագել նրանց, բայց նա օգնություն խնդրելով Աստծուց, խաչակնքվեց և ձեռքի շղթաներով հարվածեց ու փշրեց կուռքերի արձանները: Մոգերն ու հեթանոսները սա տեսնելով` հարձակվեցին Ս. Սարգսի և նրա որդու վրա ու սպանեցին Մարտիրոսին` Քրիստոսի վկային: Իսկ Ս. Սարգսին շղթայակապ բանտ տարան, ուր նրան բազմաթիվ խոշտանգումների ենթարկեցին: Բայց երանելին աղոթքով դիմում էր Աստծուն, զորանում, դիմանալով փորձություններին: Արքան տեսնելով, որ Ս. Սագիսն անդրդվելի է, հրաման տվեց նրան քաղաքից դուրս հանել և սպանել:

Երբ զինվորները նրան բերեցին կառափնարան, երանելին սկսեց ձեռնամած աղոթել, և երկնքից հրեշտակ իջավ նրա մոտ` ձեռքում պահած լուսապայծառ մի պսակ, ու զորացրեց երանելուն: Դահիճը թրով կտրեց նրա գլուխը, և այդ նույն պահին երկնքից լույս ծագեց նրա մարմնի վրա, ու լսվեց մի ձայն, որը երկինք էր հրավիրում Սրբին: Սա տեսնելով զինվորներից տասնչորսը հաստատվեց քրիստոնեական հավատի մեջ: Նրանք վերցնելով երանելու մարմինը` պատեցին մաքուր զգեստով` պատվով թաղելու համար: Արքան, իմանալով այդ մասին, հրամայեց այդ տասնչորս զինվորներին էլ նահատակել և նրանց մարմինները պղծել: Բայց երբ տեղեկացրին նրան, որ Հուլիանոսի զորքերը ներխուժել են և շատ մոտ են գտնվում, արքան թողեց Սրբերի մարմիններն ու գնաց պատերազմի: Եվ միայն գիշերով հավատացյալներից ոմանք եկան ու տարան նահատակների մարմիններն ու Մարտիրոսի մարմնի հետ պատվով թաղեցին:

Սուրբ Սարգսի, նրա որդի Մարտիրոսի և տասնչորս զինվորների նահատակությունը տեղի ունեցավ 363թ. հունվարի 31-ին: Ավանդության համաձայն` հետագայում Ս. Մեսրոպ Մաշտոցը սրբի մարմինը տեղափոխեց Հայաստան` Կարբի, ուր եկեղեցի կառուցեց նրա անունով:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr ator 4 Փետրվարի 2 Եշ. ԲԿ. Դ օր Առաջաւորաց պահոց
Հաջորդ նյութը Hovnan margare 351 Հովնան մարգարեի հիշատակության օր

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Mane Nune
Վարք սրբոց

Հիշատակ Ս. Նունե և Մանե կույսերի

16 Հունիսի, 2020
Bardisho
Վարք սրբոց

Երանելի Բարդիշո եպիսկոպոսի մասին

26 Օգոստոսի, 2013
teopilos
Վարք սրբոց

Սուրբ Թեոփիլոսի, նրա կին Պատրոնիկեի և նրա որդի Դամաղիայի մասին

1 Հոկտեմբերի, 2013
Abdayi
Վարք սրբոց

ՍՈՒՐԲ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲԴԱՅԻ, ՈՐՄԶԴԱՆԻ, ՍԱԻՆԻ ԵՒ ԲԵՆԻԱՄԻՆ ՍԱՐԿԱՎԱԳԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

9 Հուլիսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?