Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 6 Ուր. ԴՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Episkoposac joghov 36
Եպիսկոպոսաց հավաքի քննարկումների արդյունքում ընդունվել է հայտարարություն
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 5 Եշ. ԲԿ. Սրբոց իշխանացն Սահակայ եւ Համազասպայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Kalkata 21
Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում
Նորություններ
Libananai socp nakharar 2
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարարին
Նորություններ
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Avandutyun 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ՍՐԲԱԶԱՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Քրիստոնեական

ՍՐԲԱԶԱՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Published 2 Մայիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Աղանդավորները, բողոքականները չեն հավատում Սրբազան Ավանդությանը։ Նրանք հետևում են միայն Սուրբ Գրքին` սխալ համարելով առաքելահաստատ Եկեղեցու կողմից ավանդության ընդունումը։ Շատ հետաքրքիր են հետևյալ դիտարկումները ավանդության վերաբերյալ։ Սրբազան Ավանդությունը Սուրբ Գրքում չվկայված այն բոլոր վարդապետություններն են (ուսմունքները), որոնք մեզ հասել են առաքյալներից և Եկեղեցու Հայրերից։

 Այս վարդապետությունները ներառում են այնպիսի նյութ, որը կարող է և չլինել Սուրբ Գրքում, սակայն որևէ կերպ չի հակասում նրան։ Բողոքականները մերժում են այն ժառանգությունը, որ Եկեղեցին ձեռք է բերել նախորդ սերունդներից` առաքյալների և Եկեղեցու Հայրերի գործերը, սուրբ ժողովների որոշումները, Եկեղեցու կանոններն ու սահմանակարգումները, Եկեղեցու ծեսն ու բանավոր Ավանդությունը։ Սակայն Սուրբ Գրքում շատ հաճախ է նշվում ավանդությունը և ցույց է տրվում դրա ճշմարտացիությունը։ Օրինակ` Նոյը վերցրեց որոշ սուրբ անասուններ ու սուրբ թռչուններ և սեղանի վրա ողջակեզ մատուցեց (Ծննդ. Ը 20-21)։

 Նոյն ինչպե՞ս գիտեր ողջակեզի համար սուրբ կենդանինրի գործածության գաղափարի մասին։ Նա պիտի որ այն վերցրած լիներ անմիջապես Տիրոջից և ապա` փոխանցած իրենից հետո եկող սերունդներին, նախքան Մովսեսը Հնգամատյանում կբացատրեր սուրբ կենդանիների գաղափարը։ Երբ Աստված գրավոր օրենքը տվեց, կամեցավ, որ ավանդությունը ևս մնա։ Նա պատվիրեց հայրերին տարբեր առիթներով ավանդել ու փոխանցել իրենց սովորածը զավակներին։ Տերը նրանց հրամայեց տեղեկացնել իրենց զավակներին ամեն արգանդի անդրանիկ ծնունդի փրկագնման դեպքի մասին (Ելք 13.14-16)։ Տերը նաև ասաց ժողովրդին. «Նայի՛ր քեզ և խիստ զգո՛ւյշ եղիր քո անձին, չմոռանա՛ս այս բոլորը, որ քո աչքերը տեսան, և սրտիցդ թող չհեռանան քո կյանքի բոլոր օրերին։ Եվ սովորեցրու դրանք քո որդիներին և որդիներիդ որդիներին» (Բ Օր. 4.9):

 Ավանդության փոխանցման երևույթը, որ առկա էր Հին Ուխտի շրջանում, տեղ գտավ նաև Նոր Ուխտի շրջանում։ Մինչև որևէ Ավետարանի կամ թղթի գրությունը բավականին ժամանակ է անցել։ Շուրջ քսան տարի մարդիկ Ավանդության միջոցով էին ընդունում հավատքն իր ամբողջության մեջ` Քրիստոսի ամբողջական պատմությունը Նրա վարդապետությունների և շնորհած փրկության հետ մեկտեղ։ Սուրբ Պողոս առաքյալը ևս գրավորից բացի շատ կարևոր է համարում նաև բանավոր ավանդությունը։ Թեսաղոնիկեցիներին ուղղված թղթում առաքյալն ասում է. «Ուրեմն եղբայրներ, հաստատ մնացեք և պինդ պահեցեք այն ավանդությունները, որ սովորեցիք թե՛ խոսքով և թե՛ մեր այս թղթով» (Բ Թեսաղ. 2.14)։

Ադամ քահանա Մակարյան «Քրիստոնեության իկսությունը» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 2012 թ.

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը ekeghecakan kyanq 2017 Եկեղեցական կյանք (01.05.2017)
Հաջորդ նյութը Hogineri prkutyun Ո՞րն է ապացույցը մեր հոգիների անմահության

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Episkoposac joghov 36
Եպիսկոպոսաց հավաքի քննարկումների արդյունքում ընդունվել է հայտարարություն
Նորություններ
Aghtq Artsakhi 04
Կատարվեց աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության (նկարներ)
Նորություններ
Kalkata 21
Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում
Նորություններ
Libananai socp nakharar 2
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարարին
Նորություններ
Mayr Ator 957
Հետաձգվել է Մյուռոնօրհնեքի արարողությունը
Նորություններ

Ընթերցեք նաև

Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023
Xach1
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

16 Հունվարի, 2023
Hin nor tari
Քրիստոնեական

Հին Նոր Տարվա մասին

13 Հունվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?