Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
2 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ավստրալիա (նկարներ)
Նորություններ

Սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ավստրալիա (նկարներ)

Published 2 Փետրվարի, 2019
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով ժամանեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրա շքախմբին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի օդանավակայանում դիմավորեցին թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի գլխավորությամբ թեմի եկեղեցականները, թեմական և ծխական, ինչպես նաև հայկական կազմակերպությունների շուրջ քսան ներկայացուցիչներ:
Փետրվարի 2-ին Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ «Հրաշափառ»-ի արարողություն: Եկեղեցու առջև Ամենայն Հայոց Հայրապետին խաչվառներով, դրոշակներով և բարիգալստյան պաստառներով դիմավորեցին հոգևոր դասը և թեմական և ծխական խորհրդների անդամներ, երգչախմբերի անդամներ, դպրոցական աշակերտներ և սկաուտներ:
Աղ ու հացի օրհնության արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը շարականների երգեցողության ներքո հանդիսավորապես մուտք գործեց եկեղեցի, ուր Հայոց Հովվապետի օրհնաբեր այցին սպասում էին ավելի քան 400 հավատացյալներ: Օրհնելով բարեպաշտ հայորդիներին` Նորին Սրբությունն ուղղվեց դեպի Սուրբ Խորան, ուր կատարվեց Եկեղեցու երկրպագության կարգը:
Այնուհետև հանուն եկեղեցական դասին, թեմական, ծխական խորհուրդների և համայն ավստրալահայության Ամենայն Հայոց Կաթողիկոսին ողջունեց և բարի գալուստ մաղթեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը` հրավիրելով Նորին Սրբությանն իր հայրական օրհնությունը բաշխելու ներկա ժողովրդին:
Իր պատգամի բնաբան ընտրելով «Ինչպես որ ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, այնպես էլ ընթացե՛ք Նրանով՝ արմատավորված և կառուցված Նրա վրա, հաստատ մնալով հավատի մեջ» առաքելական հորդորը` Ամենայն Հայոց Հայրապետը ողջունեց Ավստրալիայում բնակվող եկեղեցասեր ու ազգասեր հայորդիներին` գոհաբանությամբ առ Աստված նշելով, որ տարիներ անց Տերը վերստին շնորհ է պարգևել այցելելու Ավստրալիա և Քրիստոսահիմն ու լուսավորչահաստատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու լույսը բերելու նրանց, սերն ու քաջալերանքը հայրենաբնակ եղբայրների ու քույրերի:
«Դարերի ընթացքում դժվարություններ ու փորձություններ է դիմագրավել մեր ժողովուրդը, ցեղասպանության հետևանքով ցրվել աշխարհով մեկ, բայց ամենուր, առաքյալի պատվերի համաձայն, պահպանել է հավատարմությունը առ Աստված, համբերել նեղությունների և գովարժան գործերով բարձրացրել իր կյանքը: Ինչպես որ աշխարհասփյուռ հայ համայնքներում, այստեղ՝ Ավստրալիայում նույնպես հայ համայնքի պատմությունը եղել է փորձությունների հաղթահարում, նոր հաջողությունների կերտում, Հայրենիքին, մեր Սուրբ Եկեղեցուն ու հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հավատարմության գովելի վկայություն: Դուք այստեղ համախմբվել եք աշխարհի տարբեր հայ համայնքերից և բերելով ու պահպանելով ձեր ավանդույթները, դրանց գեղեցիկ բազմազանությամբ հարստացրել ու բարեզարդել եք Սիդնեյի համայնքը: Անցյալ դարի կեսերից այստեղ ծուխի հաստատումը և Սուրբ Հարություն եկեղեցու հիմնումն ու նրա շուրջ համախմբումը առավել աշխուժացրեց ազգային և հոգևոր-եկեղեցական կյանքը Սիդնեյի հայ համայնքի: Ծխական կյանքի առաջընթացին մեծապես նպաստեցին հայալեզու դպրոցների բացումը, տիկնաց և երիտասարդաց միությունների, տարեցների խնամքի կազմակերպության հաստատումը, ազգային, բարեսիրական և մշակութային բոլոր այն կառույցները, որ հիմնադրվել և գործում են ձեր ջանքերով:
Այսօր դուք նույն նախանձախնդիր ոգով զորացնում եք ազգային-եկեղեցական ձեր կյանքը, շեն ու բարօր պահում ձեր եկեղեցին, ազգային, մշակութային հաստատությունները: Բարեպաշտ ձեր ընթացքը դուք զարդարում եք եկեղեցանվեր գործերով, մանուկ սերնդի հոգատար դաստիարակությամբ՝ ջանալով ձեր զավակների հոգում սերմանել հավատքն առ Աստված և սերը առ ազգն ու հայրենին, որպեսզի նրանք էլ՝ արմատավորված Քրիստոսին, ընդունեն Աստծո շնորհները և շարունակեն մեր ժողովրդի` Քրիստոսին հավատարիմ ազգային իրենց կյանքը: Ձեր ջանքերի բարի արդյունքները բերկրությամբ են լցնում համայնքի յուրաքանչյուր անդամի հոգին, ինչպես նաև Հայրապետիս սիրտը», – ասաց Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսը:
Վեհափառն ընդգծեց, որ թեմական ու ծխական կյանքի աշխուժությունը, հոգևոր-եկեղեցական անդաստանի բարեզարդությունը Աստծուց օրհնյալ պտուղներն են ավստրալաբնակ հայորդիների աստվածասիրության, ազգասիրության ու հայրենանվիրումի: Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ հայրենիքի հանդեպ հայ համայնքի կողմից մշտապես դրսևորվող սիրուն և զորակցությանը` հաստատելով , որ զորեղ սփյուռքը նաև ուժ և զորություն է հայրենիքին, ինչպես հայրենիքը ուժ և զորություն է սփյուռքի համար, երաշխավորը սփյուռքի գոյատևման և պայծառության:
Հայոց Հովվապետը քաջալերեց հայորդիներին հանապազ ընթանալ Քրիստոսով, մեր հայրերի ավանդներով, հայրենյաց ջերմ սիրով: «Սիրելիներ, ձեր հոգևոր միասնականության մեջ է, որ արթուն կմնա ձեր և ձեր զավակների աստվածասեր, ազգանվեր ու եկեղեցասեր ոգին, քանզի այդ միասնականությամբ են ձեր հայրերը դիմակայել բոլոր փորձություններին, հաղթահարել բոլոր դժվարությունները, այդ միաբանությամբ և դուք պիտի զորացյալ պահեք ազգային կյանքը Սիդնեյ քաղաքում և արդյունավորեք ձեր սերը առ հայրենին և սերը դեպի մեր Սուրբ Եկեղեցին և նրա Աստվածակառույց հոգևոր սուրբ կենտրոն Սուրբ Էջմիածինը», – հավելեց Հայոց Հայրապետը` նշելով, որ հայրենիքից հեռու՝ բազում մարտահրավերներ կան նրանց կյանքում, դժվարություններ հատկապես նոր սերնդին ազգային ոգով ու նկարագրով կրթելու, եկեղեցական կյանքում ներգրավված պահելու գործում: Նորին Սրբությունը հաստատեց, որ տարակույս չունի, որ առկա բոլոր խնդիրներով հանդերձ հայորդիները պիտի շարունակեն մեր ժողովրդին հատուկ քաջությամբ ու տոկունությամբ պահպանել հոգևոր ու ազգային արժեքները, հաստատուն ու անխաթար պահել իրենց բարեպաշտ կյանքը:
Իր գնահատանքը բերելով ամենքին ազգային-համայնքային ու եկեղեցական կյանքում իրենց նվիրյալ ծառայության ու հոգատար ջանքերի համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց, որ Տերը բարօրության մեջ պահի Ավստրալիան և նրա բարեպաշտ ժողովրդին, Իր շնորհներով օրհնի համայն մեր ժողովրդին իր խաղաղ ու պայծառ գալիքը կերտելու և հավատքով ամուր միշտ փառավորելու Երկնավորին:
Պատգամի ավարտին, Հայրապետական մաղթերգի երգեցողությունից հետո հավատավոր հայորդիները հնարավորություն ունեցան մոտենալու Նորին Սրբությանը և համբուրելու նրա Սուրբ Աջը և ստանալու նվեր խաչիկներ:
Այնուհետև Սուրբ Հարություն եկեղեցու սրահում տեղի ունեցավ հանդիպում ժողովրդի հետ:

2 1 2 2 2 3 2 4 2 5 2 6 2 7 2 8 2 9 2 10 2 11 2 12

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Vahram 12 Տեր Վահրամ. Արտառոց բան պետք չէ փնտրել, հիմքը շատ գործնական է
Հաջորդ նյութը 2 1 «Հրաշափառի» արարողություն Սիդնեյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025
Mayr Ator 365
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը

17 Մարտի, 2025
Garegin B654
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մեծ Պահքի առիթով

3 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?