Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter Vahram 12
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > Տեր Վահրամ. Արտառոց բան պետք չէ փնտրել, հիմքը շատ գործնական է
Հարցազրույցներ

Տեր Վահրամ. Արտառոց բան պետք չէ փնտրել, հիմքը շատ գործնական է

Published 1 Փետրվարի, 2019
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հունվարի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է Հայաստանի Հանրապետության եւ Հայ Առաքելական եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով:

Խումբը ղեկավարում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, կազմում ընդգրկված են բոլոր նախարարությունները՝ փոխնախարարների մակարդակով, ոստիկանության, անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, պետեկամուտների կոմիտեի, նաեւ Մայր Աթոռի ներկայացուցիչներ:

Հեղափոխությունից հետո տարբեր առիթների ու միջադեպերի բերումով լրագրողներն ու հասարակությունը փորձում էին պարզել նոր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցուն առնչվող հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ ներեկեղեցական խնդիրների:

Հանրային այս մտահոգություններից քանիսը իր գործունեությամբ կփարատի աշխատանքային խումբը՝ ժամանակը ցույց կտա: Այս փուլում՝ դրա ստեղծման անհրաժեշտության ու նպատակների մասին Մեդիամաքսը զրուցել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ:

– Տեր Վահրամ, ե՞րբ եւ ինչո՞ւ է առաջացել եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտություն։

– Եկեղեցի-պետություն հարաբերություններին առնչվող հարցերը մշտապես քննարկման առարկա են դարձել անկախության շրջանի բոլոր իշխանությունների հետ։ Հայոց եկեղեցու դերը եւ առաքելությունը ազգի կյանքում մշտապես կարեւորվել եւ բարձր է գնահատվել հայրենի պետության կողմից, ինչն իր ամրագրումն է գտել երկրի Սահմանադրության ու օրենսդրության մեջ:

Եկեղեցին իբրեւ ազգային հոգեւոր հաստատություն՝ հսկայական գործունեություն է ծավալում հայրենիքում ու դրանից դուրս մեր ժողովրդի կյանքի ամենատարբեր բնագավառներում, ինչը ենթադրում է որոշակի հարաբերություններ աշխարհիկ իշխանությունների հետ, երբեմն՝ նաեւ խնդիրներ։ Ուստի դրանց կանոնակարգումը, կարգավորումը պետք է գտնվի եկեղեցի-պետություն գործակցության ճանապարհով, որպեսզի մեր ժողովրդի բարօրությանը ծառայող առաքելությունը լինի է՛լ առավել արդյունավետ:

Նախորդ տարի Հայաստանում տեղ գտած քաղաքական իրադարձություններից հետո նոր իշխանությունների հետ նույնպես բնականորեն ստեղծվեցին ու զարգանում են ջերմ հարաբերություններ։ Ի վերջո, ե՛ւ հայոց եկեղեցու, ե՛ւ հայրենի կառավարության կոչումը ծառայելն է մեր բարեպաշտ ժողովրդին: Դրա իրագործման ճանապարհը գործակցությունն է: Մենք ողջունում ենք նոր իշխանությունների այս հանձնառությունը։

– Ո՞ւմն է եղել աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնությունը։

– Առկա խնդիրներին եւ եկեղեցու առջեւ ծառացող մարտահրավերներին համալիր լուծումներ եւ կարգավորումներ ապահովելու ձգտումով՝ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների արդյունքում փոխադարձ համաձայնությամբ նպատակահարմար նկատվեց որդեգրել աշխատանքային խմբի ձեւավորման ճանապարհը: Մայր Աթոռը լիահույս է, որ այս ձեւաչափով գտնվելու են հանրությանը ու հոգեւորականությանը հուզող բոլոր խնդիրների պատասխանները։

– Ի՞նչ խնդիր է լուծելու աշխատանքային խումբը։

– Այն անդրադառնալու է ամենատարբեր ոլորտներին, որտեղ եկեղեցին իր սպասավորությունն է բերում մեր ժողովրդին: Եկեղեցին հսկայական աշխարհասփյուռ հաստատություն է իր եկեղեցական կառույցներով, թեմերով, համայնքներով, կրթական, սոցիալական, առողջապահական, խնամատարական հաստատություններով, սփյուռքը Հայաստանի հետ կամրջող ձեռնարկներով, այլազան ծրագրերով: Այն բարեգործական գործունեությամբ զբաղվող նաեւ խոշոր հարկատու կառույց է` աշխարհիկ եզրաբանությամբ ասված: Այս իմաստով աշխատանքային խումբը լուծումներ է առաջադրելու այդ գործունեության մեջ անհրաժեշտ պատշաճ պայմանների ապահովման համար` Հայ Առաքելական Եկեղեցու դերին եւ կարգավիճակին համարժեք:

Այստեղ որեւէ արտառոց բան պետք չէ փնտրել, սա եկեղեցի-պետություն հարաբերությունների եւ համագործակցության բնականոն ընթացք է: Հասկանալի է, որ տարբեր ուժեր ջանալու են ենթադրություններ կատարել եւ շահարկել նաեւ այս հանգամանքը, սակայն մտադրությունների իրական հիմքը շատ գործնական է` շահը մեր ժողովրդի, հայրենիքի եւ սփյուռքի:

-Ի՞նչ լիազորություններ է ունենալու այս խումբը (խորհրդատվական, որոշումներ կայացնելու, նախաձեռնություններով հանդես գալու)։

– Այս մասին պատկան կառույցները, վստահ եմ, հստակեցումներ կանեն: Ըստ իս, այն լուծումներ է առաջադրելու տարբեր հարցերի առնչությամբ, որոնցով պայմանավորված կլինի դրանց հետագա կարգավորումը:

-Նախկինում ինչպե՞ս են կարգավորվել այն հարցերը, որոնցով զբաղվելու է նորաստեղծ աշխատանքային խումբը։

– Տարբեր ժամանակներում տարբեր ճանապարհներ են որդեգրվել. եղել են առանձին հանդիպումներ, քննարկումներ, ըստ անհրաժեշտության ձեւավորվել են նաեւ խմբեր: Տրվել են պարագայական լուծումներ: Պետք է նկատել, որ սա բնական գործընթաց է։

– Ի՞նչ ժամկետներում է գործելու աշխատանքային խումբը։

– Ժամկետների մասին, կարծում եմ, դեռ վաղ է խոսելը եւ ենթադրություններ կատարելը: Պետք է խումբը աշխատի։ Համոզումն ունեմ, որ դա կարվի սիրով եւ պատասխանատվությամբ: Վստահ եմ նաեւ, որ աշխատանքին զուգընթաց ու ըստ բովանդակության՝ հանրությանը կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն` տարատեսակ հուզումներից խուսափելու համար։

Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ զրուցել է Լուսինե Ղարիբյանը
Աղբյուր՝ www. mediamax.am

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Araratyan tem ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և Արարատյան Հայրապետական թեմի տեղի համայնքի հոգևոր հովվի միջև տեղի ունեցածի առնչությամբ հայտնում ենք հետևյալը
Հաջորդ նյութը 2 3 Սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ավստրալիա (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Screenshot 2
Հարցազրույցներ

«Աբովյան Time» հաղորդաշարի հյուրն է Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը

16 Փետրվարի, 2024
hqdefault
Հարցազրույցներ

«Հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը

27 Հունվարի, 2024
Ter Ararat 1
Հարցազրույցներ

«Օրախնդիր» հաղորդաշարի հյուրն է Տեր Արարատ քահանա Պողոսյանը

21 Հունվարի, 2024
Arshak Srbazan 6
Հարցազրույցներ

«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրն է Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (Տեսանյութ)

13 Հունվարի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?