Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Shahavet ev ogtakar
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Շահավետ եւ օգտակար
Քրիստոնեական

Շահավետ եւ օգտակար

Published: 1 Դեկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Արդ, ով ցանկանում եւ տենչում է անանց կյանքը եւ անվախճան փառքը, թող այս կյանքում ուրանա անցավոր փառքը:
Ով ցանկանում է դրախտի հեշտությունը, թող այստեղ չզվարճանա մարմնով:

 Ով կամենում է ապրել հրեշտակների հետ, թող այստեղ չնստի հրապարակներում: Ով սրտով սիրում է Տեր Հիսուսին, թող այստեղ Նրա հետ անբաժան լինի անարատ սրբությամբ: Ով շտապում է մտնել լույսի առագաստը, թող այստեղից իր հետ վերցնի ողորմության յուղը: Ով երկնչում է անվախճան որդերից, թող այստեղ լեզվով չկծոտի իր եղբորը: Ով զարհուրում է բորբոքված հրից, թող այստեղ իր մեջ հանգցնի նախանձի բոցը: Ով վախենում է արտաքին խավարից, թող այստեղ չշրջի մեղքերի խավարի մեջ: Ով վախենում է աչքերի լացից եւ ատամների կրճտումից դժոխքում, թող այստեղ իր աչքերից չցամաքեցնի ապաշխարության արցունքների վտակը: Ով սարսափում է անտանելի տանջանքներից, այստեղ գիշեր ու զօր թող արտասվի անդադար: Ով դողում է սաստիկ պատուհասից, թող այստեղ շարունակ հանդուգն չլինի: Ով կամենում է երկար ճանապարհ գնալ, թող այստեղ իսկ ճանապարհի պաշար պատրաստի: Ով կամենում է անդատ եւ անդատապարտ մնալ դառն ու ահեղ դատաստանում, թող այստեղ չդատապարտի իր եղբորը: Ով իր Տիրոջը պարտք է բյուրավոր քանքարներ, թող այստեղ իր նմանին շնորհի հիսունն ու հարյուրը: Ով կամենում է Երկինք անցնել չար դեւերի միջով, թող իր Տիրոջից օգնություն խնդրի հենց այստեղ: Ով ցանկանում է անանց պսակը, թող այստեղ համբերի ամենայն վըշտի ու նեղության: Ով կամենում է ազատվել բոցածավալ ծովից, թող իր աչքերից արցունքներ հեղի այստեղ: Ով կամենում է անվնաս անցնել հրեղեն գետը, թող այստեղ ավելացնի իր ողորմությունը: Ով ցանկանում է մտնել անվրեպ վայելչության մեջ, թող այստեղ չզլանա այցելել հիվանդին: Ով հոժարում է լսել երանավետ ձայնը, որ ասում է. «Ազնիվ, բարի եւ հավատարի՛մ ծառա» (Մատթ. 25:21-23), թող այստեղ չփակի իր ականջները ողորմություն խնդրողների հանդեպ: Ով ախորժում է ժառանգել այն, ինչը «ո՛չ աչքը տեսավ, եւ ո՛չ ականջը լսեց» (Ա Կորնթ. 2:9), թող այստեղ դեգերի անդադար թախանձանքով: Ով կամենում է ըմպել Կյանքի աղբյուրից, թող այստեղ մաքուր եւ անարատ մնա աղտեղի ցանկություններից:

«Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #48 (82)
Աղբյուր՝ «Ընտրանի հայ եկեղեցական մատենագրության»
Գրաբարից փոխադրեց
Տիգրան Խաչատրյանը

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Gyumri gmbeti xach Օծվել են Սուրբ Աստվածածնի խաչերը (տեսանյութ)
Հաջորդ նյութը Geghardi uxt ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը՝ ԱՍՏՎԱԾԱՄՈՒԽ ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԻ ՈՒԽՏԻ ՕՐ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Aysor arden
Քրիստոնեական

Այսօր արդեն

8 Հուլիսի, 2016
Chakatagir 1
Քրիստոնեական

Ճակատագիր գոյութիւն ունի՞

2 Հոկտեմբերի, 2016
Etchmiadzin mayr ator
Քրիստոնեական

ՀԱՆԳՐՎԱՆԸ` ԷՋՄԻԱԾԻՆ

19 Դեկտեմբերի, 2016
Mayr Ator 1
Քրիստոնեական

Թեստ. որքա՞ն լավ գիտեք Աստվածաշունչը (մաս 3)

23 Նոյեմբերի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?