Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
jesus returning the keys to st peter 1820
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Շահավետ եւ օգտակար խոսք բոլոր մարդկանց համար
Քրիստոնեական

Շահավետ եւ օգտակար խոսք բոլոր մարդկանց համար

Published: 27 Հուլիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Արդ, ով ցանկանում եւ տենչում է անանց կյանքը եւ անվախճան փառքը, թող այս կյանքում ուրանա անցավոր փառքը:
Ով ցանկանում է դրախտի հեշտությունը, թող այստեղ չզվարճանա մարմնով:

 Ով կամենում է ապրել հրեշտակների հետ, թող այստեղ չնստի հրապարակներում:

 Ով սրտով սիրում է Տեր Հիսուսին, թող այստեղ Նրա հետ անբաժան լինի անարատ սրբությամբ: Ով շտապում է մտնել լույսի առագաստը, թող այստեղից իր հետ վերցնի ողորմության յուղը: Ով երկնչում է անվախճան որդերից, թող այստեղ լեզվով չկծոտի իր եղբորը: Ով զարհուրում է բորբոքված հրից, թող այստեղ իր մեջ հանգցնի նախանձի բոցը: Ով վախենում է արտաքին խավարից, թող այստեղ չշրջի մեղքերի խավարի մեջ: Ով վախենում է աչքերի լացից եւ ատամների կրճտումից դժոխքում, թող այստեղ իր աչքերից չցամաքեցնի ապաշխարության արցունքների վտակը: Ով սարսափում է անտանելի տանջանքներից, այստեղ գիշեր ու զօր թող արտասվի անդադար: Ով դողում է սաստիկ պատուհասից, թող այստեղ շարունակ հանդուգն չլինի: Ով կամենում է երկար ճանապարհ գնալ, թող այստեղ իսկ ճանապարհի պաշար պատրաստի: Ով կամենում է անդատ եւ անդատապարտ մնալ դառն ու ահեղ դատաստանում, թող այստեղ չդատապարտի իր եղբորը: Ով իր Տիրոջը պարտք է բյուրավոր քանքարներ, թող այստեղ իր նմանին շնորհի հիսունն ու հարյուրը: Ով կամենում է երկինք անցնել չար դեւերի միջով, թող իր Տիրոջից օգնություն խնդրի հենց այստեղ: Ով ցանկանում է անանց պսակը, թող այստեղ համբերի ամենայն վշտի ու նեղության: Ով կամենում է ազատվել բոցածավալ ծովից, թող իր աչքերից արցունքներ հեղի այստեղ: Ով կամենում է անվնաս անցնել հրեղեն գետը, թող այստեղ ավելացնի իր ողորմությունը: Ով ցանկանում է մտնել անվրեպ վայելչության մեջ, թող այստեղ չզլանա այցելել հիվանդին: Ով հոժարում է լսել երանավետ ձայնը, որ ասում է՝ «Ազնիվ, բարի եւ հավատարի՛մ ծառա» (Մատթ. 25.21, 23,) թող այստեղ չփակի իր ականջները ողորմություն խնդրողների հանդեպ: Ով ախորժում է ժառանգել այն, ինչը «Ո՛չ աչքը տեսավ, եւ ո՛չ ականջը լսեց» (Ա Կոր. 2.9), թող այստեղ դեգերի անդադար թախանձանքով: Ով կամենում է ըմպել Կյանքի աղբյուրից, թող այստեղ մաքուր եւ անարատ մնա աղտեղի ցանկություններից:

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ»

ՎԳրաբարից փոխադրեց Տիգրան Խաչատրյանը

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 27 3 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ռուս Եկեղեցու համայնքների կառավարչին
Հաջորդ նյութը Matur Մատուռի և եկեղեցու տարբերությունը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Gitutyun
Քրիստոնեական

Գիտությունը՝ արարչագործության վկա

5 Հունիսի, 2013
66064 311882248913853 1827363286 n
Քրիստոնեական

Ի՞նչ է նշանակում Աստծուն փառք տալ և ինչպե՞ս պիտի գոհանանք Նրանից

14 Հունիսի, 2015
S. Cnund 2
Քրիստոնեական

Ի՞նչ էին ասում մարգարեները Տիրոջ ծննդյան մասին

3 Հունվարի, 2019
inchpes prkvel satanayic
Քրիստոնեական

Ինչպե՞ս փրկվել սատանայի խաբեությունից

7 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?