Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Sardostayn
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Սարդոստայն
Քրիստոնեական

Սարդոստայն

Published: 13 Դեկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Արդ, երբ տեսնեք սարսափելի սըրբապղծությունը, — որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով…»: (Մատթ. 24:15)

 Եթե նախկինում հոգեկործան վայրերը մի քանի հատ էին ու նույնանման, ապա այսօր պատկերն ամբողջովին այլ է. գիշերային ակումբներ, ռոք ակումբներ, զվարճանքի վայրեր…, որտեղեւ տարածվում է անառակությունն ու թմրամոլությունը, խաղամոլությունն ու աղանդավորությունը:

 Այն, ինչ ատելի է Աստծուն, մարդ կգտնի այնտեղ: Մարդկանց սրտերում բացակա է սերը, ներկա` ատելությունը, հեռու է վանված երջանկությունը, բուն դրած` դավաճանությունը, թշվառությունն ու դժբախտությունը:

 Սողոմոն իմաստունը այդպիսիների վախճանի մասին հստակ որակում է տվել. «Գնում են, ինչպես արջառը սպանդանոց, ինչպես դեպի թակարդը թռչող թռչունը»:

 Սոդոմն ու Գոմորը կործանվեցին, որովհետեւ ուրացել էին Արարչին, մխրճվել ու թաղվել մեղքերի ու անօրինությունների, արվամոլության, անբարոյականության, նյութապաշտության ու անազնվության մեջ կուրացել: Տեխնոլոգիապես մեծ նվաճումների հասած մարդը, թվում է, թե պետք է ապրի բարձր բանականությամբ, բայց… : Որակապես փոխվել է աշխարհը մարդկանց անհավատության պատճառով. Այսօր ամենուր` հեռուստատեսությամբ, համացանցով, զանազան լրատվամիջոցներով քարոզվում է անառակությունը, մարդասպանությունը, սոդոմական մեղքը` միասեռականությունը, մարդկանց ենթագիտակցության մեջ ներարկում են սառնասրտություն, դաժանություն, անհնազանդություն, նյութապաշտություն, բավականին տարածված է հոգեսպան աղանդավորությունը….:

 Ծնողները եւս թերանում են իրենց զավակների դաստիարակության մեջ. երբ մարմնապես հիվանդ է զավակը, ամեն ջանք գործադրում են, որպեսզի առողջացնեն, երբ առողջ է, թողնում են ինքանահոսի աշխարհի թոհուբոհի մեջ, ընտանիքներից բացակայում է հոգեւոր — բարոյական դաստիարակությունը եւ իրենք իրենց իսկ ձեռքով իրենց զավակներին մատնում են դժոխքի: Համատարած անտարբերություն է:

 Այսօր խաթարվում են նաեւ ընտանեկան արժեքները, մարդիկ, իրենց ցանկություններին տուրք տալու համար, պղծում են իրենց ամուսնական անկողինը. ուրանում այն ուխտը, որ արել են Տիրոջը պսակվելիս: Դավաճանությունն ու դավադրությունն է թագավորում մարդկանց սրտերում: Ապաշխարելու փոխարեն արդարացումներ են որոնում, որպեսզի կոծկեն իրենց ամոթը:

 Շատերը քրիստոնեական հավատքը ընդունում են՝ մինչեւ վերջ չհասկանալով նոր կարգավիճակում իրենց անելիքը, կորցնում են իրենց զգոնությունը, իրենց գիտելիքները օգտագործում են ոչ թե սեփական անձը քննելու եւ ուղղելու համար, այլ իցույց մարդկանց, արդյունքում հարուցում են տարակուսանք, թե ինչպե՞ս այդ «սուրբ» ու «հավատքով» մարդը իրականում այդպիսին չէր: Նման մարդիկ ակամայից ստանում են մարգարեի հանդիմանությունը. «Ձեր պատճառով Իմ անունը մշտապես հայհոյվում է հեթանոսների մեջ» (Եսայի 52:5): Իսկ աստվածախոս առաքյալը ասում է նման մարդկանց. «Մարդիկ, որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են Նրա զորությունը, եւ դու նրանցից հեռու կաց» (Բ Տիմոթեոս 5):

 Միակ վայրը, որտեղ ընկածը կարող է կանգնել, խավարածը` լուսավորվել, հոգով մեռածը` կենդանանալ, անսուրբը` սրբվել, դա աստվածահաստատ Եկեղեցին է, փրկության տապանը բոլոր հոգիների, ովքեր գիտակցում են իրենց գործած չարագործությունները, դավաճանություններն ու ուխտազանցությունները, աղի արտասուքով համեմած ապաշխարում եւ այլեւս չկրկնելու հաստատակամությամբ Քրիստոսից թողություն աղերսում, նրանք են միայն այդ մաքրության բերկրանքը վայելում:

 Երբ Նոյ նահապետը իր ժամանակակիցներին ասում էր, որ Աստված ջրհեղեղ պիտի անի, պիտի կործանի աշխարհը, կոչ էր անում, որ մարդիկ հետ դառնան իրենց մեղքերից, որպեսզի փրկվեն վերահաս պատուհասից, ծաղր ու ծանակի էր ենթարկվում, որովհետեւ մեղքի մեջ խավարած էին, եւ երբ Նոյը իր ընտանիքի հետ տապան մտավ, վերահաս պատուհասը կործանեց մարդկությանը: Հիսուս ասում է. «Ինչպես Նոյի օրերում էր, այնպես էլ այս աշխարհի վախճանը կլինի»: Վերահաս կործանումը անսպասելի է լինելու, ամենքն էլ իրենց հոգու խորքում դա կանխազգում եւ գիտակցում են, տեսնելով այսօրվա աշխարհի վիճակը, բայց որ ավելի վատ է, չեն ապաշխարում, չեն ցանկանում հետ դառնալ իրենց չար գործերից, որոնց մասին իրենց խիղճն է վկայում, թե մեղանչում են Արարչի առջեւ, այդպիսիներին աստվածախոս Պողոս առաքյալն ասում է. «Նրանց խղճմտանքը դաղված է», իսկ Սողոմոն իմաստունը ասում է. «Երանի ծնված չլինեին, վիժվածքի նման խավարով գային ու գնային»: Երկու հազար եւ ավելի տարիներ շարունակ Եկեղեցին, լինելով մեր հոգու փրկության տապանը, մեզ փրկության կոչ է ուղղում, որպեսզի ապաշխարենք, մտնենք մեր հոգու փրկության տապանը, մասնակից լինենք Սուրբ Պատարագին, որը Քրիստոսի զոհաբերության խորհուրդն ունի, խոստովանենք մեր մեղքերը, որպեսզի կարողանանք փրկվել վերահաս պատժից: Սակայն ցավալիորեն ոմանք տարակուսում են, ոմանք չեն հավատում, ոմանք…` այսպես դառնալով զոհ հավիտենական դատաստանին:

Զգո՛ւյշ եղե՛ք, Աստված չի խաբվում

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #48 (82)

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Eeghecaan kyanq 12.12.2016 Եկեղեցական կյանք (12.12.2016)
Հաջորդ նյութը Hogevor mard Կրոնական արժեքներով առաջնորդվող մարդուն կարելի՞ է համարել հոգևոր անձնավորություն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

6 rd Zgayaran
Քրիստոնեական

Հեռացրե´ք դիվական շշունջները հեռուստաեթերից

10 Փետրվարի, 2016
buddizm
Քրիստոնեական

Քրիստոնեության եւ բուդդայականության տարբերությունը

3 Հունիսի, 2013
Imastutyan voronum
Քրիստոնեական

ԻՄԱՍՏՈՒՆ ՄԱՐԴՈՒ ՊԱՏԿԵՐԸ

3 Սեպտեմբերի, 2016
Astvacashunch 123
Քրիստոնեական

Աստվածաշնչի ընթերցանության արհամարհում

19 Հոկտեմբերի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?